ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչներին՝ հիմնադիր, գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և ընդգծել, որ հիմնադրամի հետ իրականացվում են արդյունավետ ծրագրեր, ինչը նպաստում է շարունակական համագործակցության ապահովմանը:
«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչներն իրենց հերթին կարևորել են ԿԳՄՍ նախարարության ինստիտուցիոնալ աջակցությունը հիմնադրամի՝ կրթական ոլորտում գործունեության կայացման և հաջող ընթացքի գործում:
Կողմերը քննարկել են ՀՀ դպրոցներում ուսուցիչների թափուր տեղերի համալրման, մասնավորապես՝ այդ խնդրի լուծման ուղղությամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերը, ինչպես նաև նոր մեխանիզմների կիրառմանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում անդրադարձ է եղել մանկավարժի որակավորում չունեցող բարձրագույն կրթությամբ անձանց 30 կրեդիտի ապահովմամբ հանրակրթական համակարգ ներգրավելու ծրագրին, որը կարող է նպաստել մանկավարժական տեղերի համալրմանը:
Քննարկվել է նաև դպրոցների գործունեության արդյունավետության գնահատման համակարգի հարցը՝ կարևորելով տնօրենների հետ քննարկումներ իրականացնելու և մասնակցային ձևաչափով դպրոցի գործունեության չափանիշների մշակման աշխատանքային խումբ ձևավորելու անհրաժեշտությունը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև «Սերունդ» ծրագրի քառամյա գործունեությանը և արձանագրած արդյունքներին: Նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ հոկտեմբերին՝ Ուսուցչի օրվա շրջանակում, նախատեսվում է անցկացնել ուսուցչական խորհրդաժողով, որը կլինի փորձի փոխանակման հարթակ, որտեղ կարող է ներկայացվել նաև «Սերունդ» ծրագիրը:
Կողմերն անդրադարձել են նաև կրթության ոլորտում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Դասապրոցեսում արդյունավետ եմ համարում «Պատմական դատավարություն» մեթոդը, քանի որ այն սովորողներին հնարավորություն է տալիս ոչ միայն հիշել փաստերը, այլև վերլուծել, գնահատել և պաշտպանել դիրքորոշում: Այս մեթոդով պատմությունը դառնում է քննարկման…
Հարգելի՛ գործընկերներ: Միջին դպրոցում անգլերեն լեզվի ուսուցման ընթացքում հաճախ հանդիպում ենք սովորելու մոտիվացիայի նվազման խնդրին: Այս տարիքային փուլում աշակերտները հատկապես զգայուն են հետաքրքրության, ինքնահաստատման և շրջապատի ազդեցության նկատմամբ, ուստի անհրաժեշտ…
Հարգելի գործընկերներ, առաջարկում եմ քննարկել հասարակագիտության դասավանդման գործընթացում բանավեճի մեթոդի կիրառումը, քանի որ դա դիտարկում եմ ոչ թե որպես սովորական մեթոդ, այլ՝ որպես քննական մտածողության զարգացման նպատակային գործիք: Հասարակագիտությունը գործ…
Պատմության ուսուցումը երկար տարիներ ասոցացվել է տարեթվերի, անունների և իրադարձությունների անգիր հիշելու հետ: Սակայն ժամանակակից կրթական միջավայրը պահանջում է ավելին: Պատմությունը պարզապես անցյալի փաստերի շարադրանք չէ․ այն վերլուծության, մեկնաբանության և…
Ինչպես աշխատել տարբեր մակարդակի աշակերտների հետ նույն դասարանում (Mixed-Ability ESL Classroom) Տարբեր մակարդակները կարող են լինել՝ լեզվական կարողությունների (A1–B2) սովորելու տեմպի մոտիվացիայի քննադատական մտածողության Խնդիրը ոչ թե «միասնական ծրագիրն» է,…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց