Նոր ուսումնական տարվան ընդառաջ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում այսօր տեղի է ունեցել Երևան քաղաքի հանրակրթական և ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող ավագ դպրոցների օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
Խորհրդակցությանը ներկա են եղել նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության, ԿԶՆԱԿ-ի, ԿՏԱԿ-ի ներկայացուցիչները:
Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ նախորդ տարին բարդ ու մարտահրավերային էր` պայմանավորված Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմամբ, նոր ուսումնական տարում գործընթացը կրելու է շարունակական բնույթ, և ՀՊՉ-ն ներդրվելու է չորս նոր դասարաններում՝ 3-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ: Նախորդ ուստարում այն ներդրվել էր 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում:
«Սա նշանակում է, որ 7 դասարաններում, այդ թվում` հիմնական դպրոցների 9 դասարաններից 6-ում կունենանք ներդրված նոր չափորոշիչ, ինչն ավելի զգալի կդարձնի նախորդ տարում դիտարկված դրական ուղղությունների ազդեցությունը: Նոր չափորոշչի ներդրմանը զուգահեռ տնօրենների կողմից աշխատանքների համակարգման, կազմակերպման, որակի վերահսկողության հարցերն ավելի զգայուն կդառնան»,- նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը:
Անդրադառնալով նոր տպագրված դասագրքերին՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ տպագրական գործընթացն ավարտվել է և նոր դասագրքերն այժմ գտնվում են մատակարարման ու բաշխման ավարտական փուլում:
ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ նոր ուսումնական տարին անցնելու է մշակութային կրթության տարվա խորագրի ներքո՝ երեխաների ստեղծագործականությունն ու նախաձեռնողականությունը խթանելու նպատակով:
«Մշակութային կրթությունը մեզ համար ունի առանձնահատուկ նշանակություն. ուսումնական ամբողջ տարին կազմակերպելու ենք յուրահատուկ տրամաբանությամբ, իրականացվելու են մշակութային միջոցառումներ, որոնք մեկնարկելու են մշակութային կրթությանը նվիրված էքսպոներից»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանն ու տեղեկացրել՝ դրանք կազմակերպվելու են յուրաքանչյուր մարզում՝ նպատակ ունենալով ավելի սերտ կապեր ձևավորել դպրոցների և մշակութային հաստատությունների միջև:
Այս համատեքստում նախարարն անդրադարձել է աբոնեմենտային ծրագրին, որի շրջանակում երեխաներն ունեն հնարավորություն այցելելու թանգարան, թատրոն կամ համերգասրահ: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ մշակութային հաստատություններ այցելությունները պետք է լինեն ոչ միայն ժամանցի, այլև կրթության մաս: Ըստ նախարարի՝ նպատակը մշակութային հաստատությունների և դպրոցների համատեղ աշխատանքը խրախուսելն է՝ հիմքում ունենալով կրթության հետ կապը: Մշակութային կրթությանը նվիրված Էքսպոյի ժամանակ կներկայացվեն տարբեր մշակութային հաստատությունները, դրանց ծրագրերը, թատրոնների խաղացանկերն ու հնարավորությունները:
Նախարարի տեղեկացմամբ՝ նոր ուսումնական տարվա առաջին կիսամյակում նախատեսվում է ունենալ «Արվեստի օր»: Տարեսկզբին հայտարարվելու է կրթամշակութային նախագծերի մրցույթ, իսկ «Արվեստի օրվա» շրջանակում յուրաքանչյուր մարզում ամփոփվելու են տվյալ կրթամշակութային նախագծերը: Միջոցառումը կիրականացվի աշնանային արձակուրդներից առաջ:
Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ, ինչպես նախորդ տարի, կկազմակերպվի թատերական շաբաթ, որի ընթացքում կիրականացվի աշխատաժողով. ուսուցիչներն աշխատաժողովի ընթացքում կներկայացնեն իրենց աշխատանքները, որոնք կանցկացվեն ներկայացումներ դիտելուց, քննարկումներ ունենալուց կամ մշակութային հաստատություններ այցելելուց հետո: Նմանօրինակ մեկ այլ աշխատաժողով էլ նախատեսվում է ունենալ Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ, որի ընթացքում ուսուցիչները կներկայացնեն իրենց լավագույն դասերը թանգարաններում: Այս նպատակով նաև որոշակի խրախուսում է նախատեսված:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարությունը մշակութային հաստատությունների աշխատակիցների հետ կիրականացնի նաև վերապատրաստման դասընթաց ուսուցիչների համար՝ նվիրված, օրինակ, թանգարաններում կամ թատրոններում դասապրոցես կազմակերպելուն:
ԿԳՄՍ նախարարը նաև տեղեկացրել է՝ տարեվերջին նախատեսվում է ունենալ վերջին դասի նոր առաջարկ, որը կունենա մրցութային ձևաչափ. կիրականացվի լավագույն մշակութային վերջին դաս՝ մշակութային տարբեր գործիչներից կազմված ժյուրիի ներգրավմամբ: Մրցույթին դպրոցները կմասնակցեն կամավորության սկզբունքով:
Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև դպրոցականների շրջանում առողջ ապրելակերպի խրախուսումն ու մասսայական սպորտի տարածումը: Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարը խրախուսել է աշակերտներին մասնակցել «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող սիրողական մրցաշարերին, որոնք մի քանի մարզաձևերով այս տարվանից անցկացվում են բացառապես դպրոցականների համար: Խոսքը սեղանի թենիս, խճուղավազք և հեծանվավազք մարզաձևերին է վերաբերում: Այդ նպատակով դպրոցներին տրամադրվող մարզական գույքի համակազմում ընդգրկվելու են նաև թենիսի սեղանի հավաքածուներ և հածանիվներ:
ԿԳՄՍ նախարարը նաև հայտնել է՝ հաջորդ տարվանից նախատեսվում է անցկացնել դպրոցականների բասկետբոլի լիգա: Ժաննա Անդրեասյանը հանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավարներին կոչ է արել համագործակցել մարզադպրոցների և արտադպրոցական ուսումնական հաստատությունների հետ՝ համատեղ նախագծեր ու ծրագրեր իրականացնելու առումով:
Այնուհետև, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը խորհրդակցության ընթացքում անդրադարձել է հանրակրթության ոլորտում նոր ուսումնական տարվան ընդառաջ կատարված փոփոխություններին, նոր դասագրքերին և ուսումնական պլաններին, պարտադիր խմբակներին, արտադպրոցական կրթության կարևորությանը, վերապատրաստումների և կարողությունների զարգացմանը, նախադպրոցական կրթությանը, կամավոր ատեստավորմանը, տարակարգերի տրամադրմանը, հաստատությունների ֆինանսավորմանը: Ներկայացվել են Երևանի սովորողների՝ 2023-2024 թվականի ուստարվա ավարտական և միասնական քննությունների և տեսչական ստուգումների արդյունքները։
Խորհրդակցության ընթացքում ներկաները ոլորտի պատասխանատուներին ուղղել են իրենց հուզող տարաբնույթ հարցեր, որոնց առնչությամբ տրվել են պարզաբանումներ:
Հաջորդաբար տեղի են ունեցել նաև Երևանի նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցությունները, որոնք վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Դասապրոցեսում արդյունավետ եմ համարում «Պատմական դատավարություն» մեթոդը, քանի որ այն սովորողներին հնարավորություն է տալիս ոչ միայն հիշել փաստերը, այլև վերլուծել, գնահատել և պաշտպանել դիրքորոշում: Այս մեթոդով պատմությունը դառնում է քննարկման…
Հարգելի՛ գործընկերներ: Միջին դպրոցում անգլերեն լեզվի ուսուցման ընթացքում հաճախ հանդիպում ենք սովորելու մոտիվացիայի նվազման խնդրին: Այս տարիքային փուլում աշակերտները հատկապես զգայուն են հետաքրքրության, ինքնահաստատման և շրջապատի ազդեցության նկատմամբ, ուստի անհրաժեշտ…
Հարգելի գործընկերներ, առաջարկում եմ քննարկել հասարակագիտության դասավանդման գործընթացում բանավեճի մեթոդի կիրառումը, քանի որ դա դիտարկում եմ ոչ թե որպես սովորական մեթոդ, այլ՝ որպես քննական մտածողության զարգացման նպատակային գործիք: Հասարակագիտությունը գործ…
Պատմության ուսուցումը երկար տարիներ ասոցացվել է տարեթվերի, անունների և իրադարձությունների անգիր հիշելու հետ: Սակայն ժամանակակից կրթական միջավայրը պահանջում է ավելին: Պատմությունը պարզապես անցյալի փաստերի շարադրանք չէ․ այն վերլուծության, մեկնաբանության և…
Ինչպես աշխատել տարբեր մակարդակի աշակերտների հետ նույն դասարանում (Mixed-Ability ESL Classroom) Տարբեր մակարդակները կարող են լինել՝ լեզվական կարողությունների (A1–B2) սովորելու տեմպի մոտիվացիայի քննադատական մտածողության Խնդիրը ոչ թե «միասնական ծրագիրն» է,…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց