Սոցիալական աջակցություն
Պատերազմի առաջին իսկ օրվանից ՀՀ պետական բուհերի ուսանողները կազմակերպել են առաջին անհրաժեշտության պարագաների հավաքագրման գործընթաց։ Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի, Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարանի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Գորիսի պետական համալսարանի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Գավառի պետական համալսարանի ուսանողներն ու անձնակազմերն իրականացրել են պարենային և ոչ պարենային ապրանքների, դեղամիջոցների, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի հավաքագրում, փաթեթավորում, տեսակավորում և տեղափոխում։
ԵՊԲՀ-ն, «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպության հետ համատեղ, հավաքագրել է ավելի քան 20 միլիոն դրամի դեղեր և բժշկական պարագաներ, որոնք ուղարկվել են Արցախ:
Հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողները` դասախոսների ղեկավարությամբ, օրական կարում են առնվազն 20 քնապարկ` Արցախում հայրենիքի պաշտպանների համար: Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները հենց բուհի ներսում արդեն իսկ կարել են ավելի քան 600 անձրևապաշտպան թիկնոցներ։
Հոգեբանական աջակցություն և առաջին բուժօգնություն
ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնը, Հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգեբանության ամբիոնների և ՀՖԿՍՊԻ պրոֆեսորադասախոսական կազմերն աջակցություն են ցուցաբերում բոլոր նրանց, ովքեր տուժել են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողություններից։ Դասախոսները հոգեբանական աջակցություն են տրամադրում առաջնագծից վերադարձած զինվորներին և նրանց ընտանիքի անդամներին: Այս օրերին ակտիվորեն աշխատում են նաև հոգեբան ուսանողները, կազմակերպվում են հոգեբանական աջակցմանն ուղղված առցանց սեմինարներ: Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում կամավորները շարունակում են ծանոթանալ առաջին բուժօգնության հմտություններին: Տեսական գիտելիքներն ուղեկցվում են գործնական հմտությունների կիրառմամբ: Բուհում ձևավորվել են կամավորական ջոկատներ՝ կինեզիստների կամավորական խումբ, որը տարբեր հիվանդանոցներում վիրավորներին ցուցաբերում է առաջին օգնություն և փրկարարների խումբ՝ օգնելու ԱԻՆ-ի աշխատանքներում։ Բուհերի ուսանողները և աշխատակիցներն ակտիվորեն մասնակցում են նաև Արյունաբանական ինստիտուտում արյունատվության գործընթացին։
Կրթական և տեղեկատվական աջակցություն
Հայկական պետական մանկավարժական համալսարանն Արցախի պետական համալսարանի ուսանողներին կցագրել է «Google Classroom» հարթակին, որի միջոցով իրացվում է արցախցի ուսանողների կրթություն ստանալու իրավունքը: Պատերազմի առաջին իսկ օրվանից մի շարք բուհերի ուսանողներ մասնակցում են տեղեկատվության ստուգման, քաղաքացիների մեդիագրագիտության մակարդակի բարձրացման, սոցիալական մեդիայում ապատեղեկատվության դեմ պայքարի աշխատանքներին: Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտում իրականացվում է ռազմական դրության պայմաններում տեղեկատվական դաշտում ճիշտ կողմնորոշվելու դասընթաց։ Ուսանողներն իրականացնում են նաև թարգմանչական աշխատանքներ՝ Հայաստանի և Արցախի դիրքորոշումը միջազգային տարբեր հարթակներում ներկայացնելու նպատակով։
Մշակութային աջակցություն
Հայ Ազգային երաժշտական հարթակի նախաձեռնությամբ Երևանի պետական կոնսերվատորիայի լավագույն ուսանողների մասնակցությամբ կազմակերպվել է երկու առցանց համերգ-դրամահավաք՝ ի աջակցություն բանակի։ Օրերս կոնսերվատորիայի մուտքին հարակից հարթակում կկայանա ԵՊԿ սիմֆոնիկ նվագախմբի համերգը՝ «Հաղթում ենք» խորագրի ներքո:
ՀՊՄՀ և Թատրոնի և կինոյի ինստիտուտի ուսանողները պարբերաբար այցելում են արցախցի փոքրիկներին և փորձում կազմակերպել նրանց առօրյան՝ իրականացնելով ժամանցային և ուսուցողական ծրագրեր:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Անգլերենի դասավանդման գործընթացում, հավանաբար, ամենատարածված և միևնույն ժամանակ ամենաբարդ մասնագիտական հարցերից մեկն այն է, թե ինչի՞ վրա պետք է առավել մեծ ուշադրություն դարձնենք՝ խոսքի ճշգրտությա՞ն, թե՞ սահունության: Ճշգրտությունը, անկասկած, հիմնարար…
Հարցադրում քննարկման համար: «Ինչպե՞ս եք հասարակագիտության ժամերին ինտեգրում մեդիագրագիտության բաղադրիչը: Արդյո՞ք մենք պետք է ավելի շատ ժամանակ հատկացնենք թվային էթիկայի և ապատեղեկատվության դեմ պայքարի թեմաներին, քան տեսական սահմանումներին: Կիսվեք Ձեր…
Համացանցային (առցանց) և տպագիր (գրքային) բառարաններն ունեն իրենց յուրահատուկ տեղը կրթական գործընթացում: Սովորողների համար ընտրությունը հաճախ կախված է նպատակից՝ արագ տեղեկատվությո՞ւն է հարկավոր, թե՞ խորքային ուսումնասիրություն: Ահա դրանց հիմնական առանձնահատկությունների…
Մաթեմատիկայի դասերին ՏՀՏ-ների կիրառումն ունի մի շարք առավելություններ. ï‚· գույնի, գրաֆիկայի, անիմացիաների օգտագործումը ընդլայնում են ինֆորմացիայի ներկայացման հնարավորությունները, ï‚· ապահովվում է դիտողականության ավելի բարձր մակարդակ, ï‚· ուսումնական նյութը դառնում է…
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց