ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գիտաժողով` նվիրված Կիլիկիայի ինքնապաշտպանական մարտերի հարյուրամյա տարելիցին

Հոկտեմբերի 30, 2020
Լուրեր կազմակերպություններից

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում այսօր մեկնարկել է «Կիլիկիան և կիլիկիահայությունը Հայոց ցեղասպանության տարիներին» միջազգային երկօրյա գիտաժողովը, որը նվիրված էր 1920-1921 թթ. Կիլիկիայի ինքնապաշտպանական մարտերի հարյուրամյա տարելիցին:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը: Փոխնախարարի խոսքով` գիտաժողովի մեկնարկը խորհրդանշական է. 102 տարի առաջ հենց այսօր կնքվել է Մուդրոսի զինադարադը, 100 տարի առաջ հենց այս օրն է առանց կրակոցի հանձնվել Կարսը:

«Այսօր` Արցախյան հերոսամարտի օրերին, խոսվելու է 100 տարի առաջվա Կիլիկյան հերոսամարտերի մասին: Ինչ-որ առումով խառնված են հերոսական և, մեղմ ասած, ոչ հերոսական պատմական հիշողությունները: Բայց հենց հիմա Արցախյան ճակատում մերժվում է ոչ հերոսականը: Այն կրկնվում է ոչ միայն պատերազմի ընդհանրական փաստով, այլև բաղադրիչներով՝ նույն անփոփոխ որակներով ոսոխը, գրեթե նույն աշխարհը, մեր ժողովրդի հզոր կամքն ու անսահման խիզախությունը և ամենակարևորը՝ ապավինումը մեր մտքին և ուժին: Այո, դեժավյու է, սակայն մեկ կարևոր տարբերությամբ՝ այսօր ունենք հայոց անսասան պետականություն: Պատմության դասերը մեզ փոխում են և արդեն իսկ փոխել են: Կեցցե հայոց անպարտելի բանակը, և անսպառ քաջություն ու անհանդուրժող կեցվածք մեր պետության նկատմամբ ոտնձգած որևէ բանակի կամ ահաբեկչական հրոսակախմբի հանդեպ»,-նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը:

Բացման խոսքով հանդես են եկել նաև Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության ներկայացուցիչ Եղիա Ճէրէճեանը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:

Միջազգային գիտաժողովի քննարկումներն ընթացել են հետևյալ խորագրերի ներքո` «Կիլիկիայի հարցը միջազգային քաղաքականության օրակարգում», «Ջարդ, տարագրություն, «վերադարձ մնացորդաց»», «Կիլիկիահայության գոյամարտը. մասնակիցներ, ականատեսներ, վկայություններ», «Ազգախնամ գործունեությունը Կիլիկիայում», «Կիլիկիահայության մշակութային ժառանգություն, ոչնչացում, վերադարձի հեռանկարներ»:

Գիտաժողովի մասնակիցներն այցելել են նաև Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի վաղը` հոկտեմբերի 31-ին: Գիտաժողովի կազմակերպիչներն են` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը և Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոսությունը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գծապատկերներ

    Թեմայի հեղինակ՝ Mel1988@

    Հարգելի՛ գործընկերներ, կցանկանայի խորհրդակցել բարդ ստորադասական նախադասությունների գծապատկերների շուրջ: Նկատում եմ, որ աշակերտների համար դժվար է որոշել երկրորդական նախադասության բնույթը: Ունե՞ք մշակված պարզ մեթոդներ կամ «հուշող» հարցեր, որոնք օգնում են…

  • Տեսողական և թվային նյութերի կիրառումը ուսուցման արդյունավետության բարձրացման մեջ

    Թեմայի հեղինակ՝ Լուսյա Ավետիսյան

    Հարգելի՛ գործընկերներ , հետաքրքիր է և կարևոր ձեր կարծիքը Արդյո՞ք թվային նյութը միշտ բարձրացնում է դասի արդյունավետությունը: Ի՞նչ տարբերություն կա «դասը հետաքրքիր դարձնելու» և «դասը արդյունավետ դարձնելու» միջև: Որքա՞ն պետք…

  • Ներառական կրթություն

    Թեմայի հեղինակ՝ Էդիտա Հալաջյան

    Գործընկերների խնդրանքով այս անգամ քննարկենք ներառական կրթության թեման: Ներառական կրթության հիմքում ընկած է այն գաղափարը, որ ուսումնական գործընթացը պետք է հարմարվի երեխային, և ոչ թե հակառակը: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք…

  • «Խաղի միջոցով կրթել և դաստիարակել․ երբ ուսուցումը սկսվում է հետաքրքրությունից»

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Միքայելյան

    Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից մեկը միայն գիտելիք փոխանցելը չէ, այլ երեխայի ամբողջական ձևավորումը՝ մտածող, համագործակցող, պատասխանատու և արժեքային համակարգ ունեցող անհատի դաստիարակումը: Այս գործընթացում խաղը դառնում է բացառիկ արդյունավետ մանկավարժական…

  • Ինչպես երեխային դարձնել ընթերցող

    Թեմայի հեղինակ՝ Իսկուհի Բալյան

    Ժամանակակից աշխարհի արագ փոփոխությունները, սոցիալ-տնտեսական խնդիրները և ծնողների զբաղվածությունը հանգեցրել են նրան, որ ընտանիքները երբեմն վերածվում են «հուզական սառնարանների», որտեղ երեխան չի ստանում բավարար ուշադրություն: Այս պայմաններում դպրոցի և մասնավորապես…