ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը մեկնարկել է նոր ծրագիր 4-10 տարեկան երեխաների ծնողների համար:

Մարտի 28, 2024
Լուրեր կազմակերպություններից

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը մեկնարկել է նոր ծրագիր 4-10 տարեկան երեխաների ծնողների համար:

Ծնողական դպրոցի գլխավոր նպատակն է խորհրդատվությամբ և մեթոդական ցուցումներով օգնել ծնողին երեխայի դաստիարակության գործում, փոխանցել նրան նոր գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են արդյունավետորեն կազմակերպելու երեխայի ուսումնառության գործընթացը, նպաստել ուսուցիչների կամ դաստիարակների հետ ծնողների երկխոսությանը:

Ծնողական դպրոցի առաջին դասընթացը նվիրվելու է հեքիաթներին: Թեմայի շրջանակում ծնողների հետ կքննարկվի, թե ո՛ր տարիքում ինչպիսի՛ հեքիաթներ և ինչպե՛ս ընթերցել, ինչպե՛ս նպաստել հեքիաթների ընթերցանության միջոցով երեխաների խոսքի զարգացմանը, բարոյական դաստիարակությանը, կյանքի բազմակողմանի փորձի ձևավորմանը, զգացմունքների, ապրումների հղկմանը: Այս և այլ հարցեր նախատեսված է քննարկել մանկավարժական գիտությունների թեկնածու, դասագրքերի և այլ ուսումնական նյութերի հեղինակ Լիլիթ Տեր-Գրիգորյանի հետ:

Առաջին թեմատիկ դասընթացի չորս պարապմունքներ այցելած ծնողները կստանան վկայական:

Դասընթացին գրանցվելու համար զանգահարել.

033 52-08-48

010 52-08-48