ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Փոփոխվել է ՄԿՈՒ հաստատությունների տնօրենի ընտրության կարգը

Սեպտեմբերի 24, 2021
Պաշտոնական

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշում է կայացրել փոփոխություններ կատարել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգում։

Որոշման ընդունմամբ առավել հստակեցվել են տնօրենի ընտրության կազմակերպման և անցկացման աշխատանքները. դա խորհրդին մեկ հավակնորդ ընտրելու և հետագա շահարկումներից խուսափելու հնարավորություն կընձեռի: Բացի դրանից՝ տնօրենի ընտրության կազմակերպչական աշխատանքները կկազմակերպվեն ավելի դյուրին, իսկ ընտրությունը` առավել արդարացի:

Տնօրենի ընտրության կարգն ամբողջությամբ խմբագրվել է, և հիմնականում կատարվել են հետևյալ փոփոխությունները.

  • Տնօրենի թափուր տեղի մրցույթի հայտարարման կազմակերպչական աշխատանքները սկսելու համար սահմանվել են նոր ժամկետներ` պայմանագրի ժամկետը լրանալուց երեք ամիս առաջ, ինչը հնարավորություն կընձեռի մինչև թափուր տեղ առաջանալն ընտրել նոր տնօրեն և խուսափել ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու հանգամանքից։ Այլ պատճառներով տնօրենի թափուր տեղ առաջանալու դեպքում նոր կարգով երեք ամսվա ընթացքում հայտարարվում է մրցույթ:
  • Կարգով հավակնորդների գործերի ընդունման ժամկետ է սահմանվել 15 աշխատանքային օր, որը կարող է երկարացվել ևս 15 աշխատանքային օր, եթե հայտարարված ժամկետում հայտեր չեն ներկայացվել (գործող կարգով սահմանված է եղել 30 օր․ հավակնորդներ լինելու դեպքում այդ ժամկետը շատ երկար էր):
  • Որոշմամբ սահմանվել է հայտարարության ձև, որով հստակ նշվում են տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար պարտադիր պահանջները և անհրաժեշտ փաստաթղթերը։ Հիմնական փոփոխությունն այն է, որ հավակնորդը կարող է փաստաթղթերը ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով, ինչպես նաև հնարավորություն է տրված պակասող փաստաթղթերի առկայության դեպքում դրանք համալրել մինչև փաստաթղթերի ընդունման օրը:
  • Առավել հստակ են սահմանվել խորհրդի լիազորությունները և մրցույթի անցկացման աշխատանքների կազմակերպումը, ինչպես նաև լիազոր մարմնի ներկայացուցչի և ԶԼՄ-ների մասնակցության ապահովման ու նրանց լիազորությունները:
  • Սահմանվել է նաև, որ հավակնորդները խորհրդին են ներկայացնում ուսումնական հաստատության 5 տարվա ռազմավարական ծրագիրը, որը մինչ այդ ներկայացվում էր թերություններով, ոչ ռազմավարական ծրագրի ձևաչափով և գործողությունների պլանով: Նախագծում սահմանվել են այն բաղադրիչները և պարտադիր քայլերը, որոնք պետք է առկա լինեն ծրագրում:
  • Նախագծով սահմանվել է նոր մոտեցում, որ մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվում այն հավակնորդը, ով հավաքել է խորհրդի անդամների ընդհանուր թվի մեծամասնության կողմ ձայները: Գործող կարգով սահմանված է, որ մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվում այն հավակնորդը (հավակնորդները), ով (ովքեր) ստացել է (են) քվեարկությանը մասնակցած խորհրդի անդամների կեսից ավելիի կողմ ձայներ, ինչից բխում էր, որ խորհուրդը կարող է ընտրել մեկից ավելի հավակնորդների, և այդ դեպքում լիազոր մարմնի ղեկավարն էր ընտրում մրցույթով հաղթած հավակնորդներից մեկին և սահմանված կարգով կնքում պայմանագիր: Փոփոխությունով խորհուրդը կընտրի մեկ թեկնածու կամ հաղթող չի ճանաչվի:
  • Մրցույթի արդյունքի վերաբերյալ բողոքի առկայության դեպքում առավել հստակեցվել են լիազոր մարմնի ղեկավարի կողմից ստեղծված բողոքարկման հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումը և այն հիմքերը, որոնցով հանձնաժողովը տալիս է բացասական եզրակացություն:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…