Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը մեկնարկում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա, այդ թվում՝ սփյուռքահայ դիմորդների ընդունելության տվյալների բազայի թվային կառավարման համակարգի ստեղծման աշխատանքները։
Ծրագիրն իրականացվում է ԿՏԱԿ-ի և «Սահակյան Բաղրամյան հիմնադրամի» միջև կնքված նվիրաբերության պայմանագրի հիման վրա։
ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը «Սահակյան Բաղրամյան հիմնադրամի» տնօրեն Տիգրան Սահակյանին է ներկայացրել պատրաստվող կայքի հիմնական առավելությունները․ «Էլեկտրոնային կայքը ներառելու է Հայաստանի բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունների վերաբերյալ ամբողջական տեղեկություններ՝ առաջարկվող մասնագիտությունների, պահանջվող փաստաթղթերի, պարտադիր քննությունների, անհրաժեշտ կարողությունների մասին։ Կայքի միջոցով ոչ միայն հնարավոր կլինի առավել կարճ ժամկետներում և համակարգված փնտրել, գտնել և ուսումնասիրել այն առաջարկները, որոնք համընկնում են դիմորդի հետաքրքրությունների հետ, այլև առցանց դիմել այս կամ այն բարձրագույն ուսումնական հաստատություն։ Սա կխնայի ոչ միայն դիմորդների ժամանակը, այլև զգալիորեն կթեթևացնի նրանց ֆինանսական բեռը, քանի որ այլևս անհրաժեշտություն չի լինի քննություններից ամիսներ առաջ գալու և թղթաբանական հարցերը տեղում լուծելու»։
«Սահակյան Բաղրամյան հիմնադրամի» տնօրեն Տիգրան Սահակյանը հույս է հայտնել, որ կայքի գործարկումից հետո հայաստանյան բարձրագույն կրթական համակարգն առավել մեծ ճանաչելիություն ձեռք կբերի աշխարհում, իսկ առաջարկվող մասնագիտություններն ավելի պահանջված կդառնան օտարերկրյա դիմորդների համար։
Կայքը նախատեսվում է ամբողջությամբ գործարկել արդեն տարեվերջին։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Անդրադառնանք ևս մեկ թեմայի գործընկերների ցանկությամբ: Երեխաների ուշադրությունը գրավելն ու պահելը պահանջում է թե՛ հոգեբանական հնարքներ, թե՛ ճիշտ կառուցվածք: Քանի որ երեխաների ուշադրության կենտրոնացման տևողությունը սովորաբար սահմանափակ է, կարևոր է…
Հարգելի գործընկերներ, իմ դասարանում ունեմ 32 աշակերտ՝ նրանք սահուն կարդում են, բայց կան մի քանիսը,որոնք դժվարանում են պատմել,վերարտադրել տեքստի բովանդակությունը. ձեր դասարաններում ինչպե՞ս եք լուծում այս խնդիրը՝ քննարկենք միասին.
Հարգելի՛ գործընկերներ, Տեխնոլոգիա առարկայի դասերը առանձնահատուկ հնարավորություն են տալիս սովորողների ստեղծագործական և գործնական կարողությունների զարգացման համար: Իմ դիտարկմամբ՝ այս դասերի ընթացքում սովորողների հետաքրքրությունը մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, թե որքանով…
Հարգելի գործընկերներ, Հաճախ ենք տեսնում աշակերտների, ովքեր ամբողջ գիշեր դաս են սովորում, բայց առավոտյան գրեթե ոչինչ չեն հիշում: Որպես կենսաբան՝ ես փորձում եմ նրանց բացատրել, որ ուղեղը սովորական «պարկ» չէ,…
ֆիզիկա առարկայի միջառարկայական կապերի համար լայն կիրառություն ունեցող թեմաներից է, որի միջոցով կարող ենք կապ հաստատել նաև հասարակագիտության հետ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց