ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Պաշտոնական

Բացվել է ազգային տոներին նվիրված ցուցահանդես

Հունվարի 23, 2018
Պաշտոնական

ՀՀ ԿԳՆ Գեղագիտության ազգային կենտրոնի Մանկական ստեղծագործության թանգարանում տեղի է ունեցել ազգային տոներին նվիրված Համահայկական մանկապատանեկան նկարչական 7-րդ մրցույթ-փառատոնի շրջանակում կազմակերպված երկրորդ ցուցահանդեսի բացման արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են կրթության ոլորտի պատասխանատուներ, ցուցահանդեսին մասնակից աշակերտների ծնողներ և ուսուցիչներ:

Շնորհավորելով մրցույթ-փառատոնի բոլոր մասնակիցներին` ՀՀ կրթության և գիտության նախարարության սփյուռքի հետ կապերի բաժնի…

Լևոն Մկրտչյանը կմասնակցի Կրթության համաշխարհային համաժողովին

Հունվարի 22, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հունվարի 22-ից 24-ը ներկա կգտնվի Լոնդոնում կայանալիք Կրթության համաշխարհային համաժողովին, որին կմասնակցի 96 երկրի ներկայացուցիչ: Համաժողովի ընթացքում տարբեր երկրների կրթության նախարարներ կքննարկեն այն մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք վերաբերում են կրթության որակի բարելավմանը և պայմանավորված են սոցիալ-տնտեսական զարգացման գործում կրթության դերի բարձրացման անհրաժեշտությամբ: Նախատեսվում…

Բնագիտական ձեռնարկների շնորհանդես. գիտության նկատմամբ սերը սկսվում է դպրոցից

Հունվարի 22, 2018
Պաշտոնական

Հայ-ռուսական համալսարանում տեղի է ունեցել ՀՌՀ-ի մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Է. Ղազարյանի և համալսարանում աշխատող գիտնականներ Հ. Սարգսյանի, Դ. Հայրապետյանի, Ա. Թռչունյանի, Հ. Ղազարյանի, Ս. Պետրոսյանի, Վ. Մելիքյանի և Ս. Մայիլյանի հեղինակությամբ հրատարակված բնագիտության և մաթեմատիկայի 6 ուսումնական ձեռնարկների շնորհանդեսը, որոնք հրատարակվել են ՀՀ ԿԳՆ գիտության պետական…

Ուսանողակենտրոն քաղաքականությունը Բարձրագույն կրթության օրինագծի առանցքում. Լևոն Մկրտչյան

Հունվարի 19, 2018
Պաշտոնական

ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի, «Կրթության մասին» և հարակից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագիծը ներկայացնող ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ օրենքով համալիր և որակական փոփոխություններ են առաջարկվում բարձրագույն…

Լևոն Մկրտչյանն ընդունել է Ռոսսոտրուդնիչեստվոյի տնօրենին

Հունվարի 18, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի  (Ռոսսոտրուդնիչեստվո) տնօրեն Սերգեյ Ռիբինսկուն: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռոսսոտրուդնիչեստվոյի հետ  համագործակցության այս տարվա օրակարգային մի շարք հարցեր: Մասնավորապես  անդրադարձ է եղել միջպետական  ծրագրերով Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու հնարավորություններին և խնդիրներին: Այս համատեքստում  նախարար…

Գիտատեխնիկական ոլորտում ամրապնդվում է միջազգային համագործակցությունը

Հունվարի 17, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) գործադիր տնօրեն Դեյվիդ Կլիվին, ով Հայաստան այցի շրջանակում մասնակցել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի միջև՝ Հայաստանի Հանրապետությունում միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հայկական տարածաշրջանային բաժանմունքի տեղակայման պայմանների մասին» համաձայնագրի ստորագրմանը:

Ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր է գնահատել…

2018 թվականի օլիմպիական առաջին հաջողությունները

Հունվարի 16, 2018
Պաշտոնական

2018 թվականի հունվարի 10-16-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի է ունեցել Ժաուտիկովյան միջազգային 14-րդ օլիմպիադան, որին մասնակցել է նաև ՀՀ դպրոցականների թիմը: Հայաստանի թիմը ներկայացրել է 18 դպրոցական՝ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցից և Քվանտ վարժարանից:

Հայաստանի երկու թիմերը նվաճել են 7 մեդալ՝ 2 ոսկի և 5 բրոնզ: Ֆիզմաթ դպրոցի…

Լևոն Մկրտչյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցչության նոր ղեկավարին

Հունվարի 15, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է  ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցչության  ղեկավարի նոր ժամանակավոր պաշտոնակատար Ջանկարլո Ստոպպոնիին: Շնորհավորելով մեր երկրում  առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ ԿԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ առկա համագործակցությունն առաջիկայում կարձանագրի որակական նոր մակարդակ:  
Կարևորելով կատարված համատեղ աշխատանքը՝ ԿԳ նախարարն ընդգծել է, որ…

Կրթության և գիտության բնագավառի սիրելի գործընկերներ,

Դեկտեմբերի 29, 2017
Պաշտոնական

Շնորհավորում եմ  բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

2018թվականը մեր երկրի համար թող լինի խաղաղության ու կայունության, իսկ կրթության և գիտության ոլորտի համար՝ ստեղծարար մտքի հաղթանակների,  շարունակական հաջողությունների և նորանոր ձեռքբերումների տարի:   

Նոր տարին թող երջանկություն և  բարօրություն բերի  ձեզ և ձեր ընտանիքներին:

ՀՀ կրթության և գիտության նախարար՝  …

ԿԳ նախարարին կից հասարակական խորհուրդը դրական եզրակացություն է տվել Բարձրագույն կրթության օրինագծին

Դեկտեմբերի 28, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է այս տարվա վերջին  նիստը, օրակարգում՝ «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծը: Նիստը վարել է ԿԳ նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը,  նախագիծը ներկայացրել է բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը:
ԿԳ նախարարի տեղակալը, հակիրճ ներկայացնելով առաջարկվող օրինագծի հիմնական…

  • ԱԲ գործիքները կրթության մեջ

    Թեմայի հեղինակ՝ ԼԻԱՆԱ Եղիազարյան

    ԱԲ գործիքները կրթության մեջ. նորարարություն, արդյունավետություն և պատասխանատու կիրառություն Ժամանակակից կրթական համակարգի առաքելությունը դուրս է գալիս սոսկ գիտելիքի փոխանցման սահմաններից՝ կենտրոնանալով մարդակենտրոն մոտեցման վրա, որտեղ տեխնոլոգիան պետք է ծառայի մարդուն,…

  • Տարեվերջյան ամփոփում նախագծային մեթոդով 4-րդ դասարանում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    «Հարգելի՛ գործընկերներ, քանի որ մոտենում ենք ուսումնական տարվա ավարտին, ցանկանում եմ քերականական և լեզվական թեմաներն ամփոփել ոչ թե ստանդարտ թեստերով, այլ փոքրիկ նախագծերով: Օրինակ՝ մտածում եմ առաջարկել աշակերտներին Canva-ով պատրաստել…

  • Խաղային և ավանդական մեթոդների հավասարակշռումը 4-րդ դասարանում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    «Հարգելի՛ գործընկերներ, բոլորս էլ տեսնում ենք, թե որքան մեծ է LearningApps-ի կամ Wordwall-ի դերը աշակերտների մոտիվացիայի հարցում: Սակայն 4-րդ դասարանում երեխաները հեշտությամբ տարվում են խաղային տարրով և երբեմն դժվարությամբ են…

  • Լաբորատորիա՝ գրպանում. արդյունավետ փորձեր՝ նվազագույն դպրոցական ռեսուրսներով

    Թեմայի հեղինակ՝ Nelly Makaryan

    Հարգելի՛ գործընկերներ, ողջո՛ւյն: Վստահ եմ՝ բոլորս էլ բախվել ենք այն իրավիճակին, երբ ցանկանում ենք բնագիտության, կենսաբանության կամ քիմիայի դասը դարձնել առավելագույնս գործնական և տպավորիչ, սակայն լաբորատոր հագեցվածությունը կամ նյութերի սղությունը…

  • Տրամաբանական հարցեր կենսաբանությունից

    Թեմայի հեղինակ՝ Nelly Makaryan

    Հարգելի գործընկերներ ,եկեք քննարկենք հետաքրքիր տրամաբանական հարցեր կենսաբանությունից,որոնք կարող ենք օգտագործել կենսաբանության դասերի ժամանակ՝որպես մոտիվացնող միջոց:Ահա առաջին հարցս.ի՞նչ է նշանակում 1+1=1 կենսաբանության տեսանկյունից և ո՞ր դասերի ժամանակ կարելի է կիրառել: