ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Միջազգային լուրեր

Վահրամ Դումանյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպան Կիրստի Նարինենին

Ապրիլի 25, 2022
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Կիրստի Նարինենին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Կողմերը քննարկել են կրթության ոլորտին առնչվող երկկողմ համագործակցության ծրագրեր:

Ողջունելով դեսպանին` նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ ֆինական կրթության…

Կրթության հասանելիության հիմնախնդիրները սահմանամերձ համայնքների դպրոցներում

Ապրիլի 19, 2022
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ այսօր կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում՝ «Կրթության հասանելիության և մատչելիության հիմնախնդիրները ՀՀ սահմանամերձ համայնքների դպրոցներում» թեմայով:

Քննարկմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, ԿԳՄՍՆ-ի, Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց ձորի և Արարատի…

Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանին

Ապրիլի 18, 2022
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ողջունելով դեսպանին՝ Վահրամ Դումանյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև համագործակցությունը՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների…

Վահրամ Դումանյանն ընդունել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

Ապրիլի 15, 2022
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջոան Ֆեյրլիի գլխավորած պատվիրակությանը:

Վահրամ Դումանյանը կարևորել է ԿԳՄՍ նախարարության և ԱՄՆ Խաղաղության կորպուսի համագործակցության շրջանակում տարիներ շարունակ իրականացվող անգլերենի դասավանդման և համայնքային միջմշակութային ծրագրերը։ Նախարարը փաստել է՝ Խաղաղության կորպուսի առաջին կամավորները Հայաստան…

Քննարկվել է «STARMUS» 6-րդ փառատոնի կազմակերպման ընթացքը

Ապրիլի 13, 2022
Միջազգային լուրեր

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանում գիտության և արվեստի «STARMUS» 6-րդ փառատոնի անցկացման վերաբերյալ:

Որպես միջգերատեսչական աշխատանքային խմբի ներկայացուցիչ՝ քննարկմանը մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հանդիպմանը մասնակցել են նաև փառատոնի միջազգային կազմակերպչական թիմի և հայաստանյան միջգերատեսչական աշխատանքային խմբի…

Գիտաժողով՝ նվիրված Հայաստանի և ՉԺՀ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին

Ապրիլի 8, 2022
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր մասնակցել է «Հայաստան-Չինաստան» գիտաժողովին, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:

Միջոցառմանը մասնակցել են դիվանագետներ, քաղաքական գործիչներ, գիտնականներ և այլ հյուրեր: Գիտաժողովի նպատակը երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով կոնկրետ առաջարկներ մշակելն էր:

Ողջունելով գիտաժողովի…

Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Դոմինիկյան Հանրապետության նորանշանակ դեսպան Հանս Դաննենբերգ Կաստելյանոսին

Ապրիլի 8, 2022
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Դոմինիկյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Հանս Դաննենբերգ Կաստելյանոսին (նստավայրը՝ ք.Մոսկվա):

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության ոլորտներում համագործակցության հնարավորությունները և իրավապայմանագրային դաշտի ձևավորմանն առնչվող հարցեր:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը…

ԿԳՄՍ նախարարի տեղակալները հանդիպել են ՀՀ-ում ֆրանկոֆոն դեսպանների հետ

Մարտի 24, 2022
Միջազգային լուրեր

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Թռչունյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում ֆրանկոֆոն դեսպանների հետ: Հանդիպմանը մասնակցել են 13 երկրների դեսպաններ և գործերի ժամանակավոր հավատարմատարներ:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի և Լիբանանի դեսպաններին՝ հանդիպման նախաձեռնության համար: Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է հանդիպման մասնակիցներին՝ մարտի…

Ա. Մարտիրոսյանը և Ա. Խզմալյանը քննարկել են կրթության, մշակութային ժառանգության, սպորտի ոլորտներում հայ-ֆրանսիական փոխգործակցության զարգացմանն առնչվող հարցեր

Մարտի 11, 2022
Միջազգային լուրեր

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության անդամներ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արա Խզմալյանը հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված «Հավակնություններ՝ Ֆրանսիա-Հայաստան» համաժողովին ներկայացրել են Հայաստանի կրթական համակարգի, սպորտի բնագավառի և մշակութային ժառանգության պահպանության ոլորտի առաջնահերթությունները:

Նախարարի տեղակալները ֆրանսիական կողմի…

Քննարկվել են հայ-իտալական մշակութային ժառանգության ոլորտում համագործակցության նոր ծրագրերը

Մարտի 7, 2022
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը, մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, փոխդեսպան Աննառոզա Կոլանջելոն և դեսպանության աշխատակից…