Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ այսօր կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում՝ «Կրթության հասանելիության և մատչելիության հիմնախնդիրները ՀՀ սահմանամերձ համայնքների դպրոցներում» թեմայով:
Քննարկմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, ԿԳՄՍՆ-ի, Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց ձորի և Արարատի մարզպետարանների, ինչպես նաև տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ներկայում տարբեր կազմակերպություններ ցանկանում են աջակցել հատկապես սահմանամերձ համայնքների դպրոցներին՝ պայմանների բարելավման և կարողությունների զարգացման գործում, սակայն երբեմն այդ ծրագրերը համակարգված չեն և մեկը մյուսին խանգարում են, ինչպես նաև համադրված չեն պետական քաղաքականության հետ:
«Ակնհայտ է, որ մեկ միասնական հարթակի ձևավորման խնդիր ունենք, որը թե՛ իրազեկման նպատակ կունենա՝ նախատեսվելիք ծրագրերի մասով, և թե՛ առկա բացերի բացահայտման՝ առկա ռեսուրսների համակարգման առումով»,- նշել է փոխնախարարը՝ ներկայացնելով ՀՀ կառավարության՝ հանրակրթական դպրոցների հիմնանորոգման և բարելավման համալիր ծրագիրը:
Նա շեշտել է, որ Կառավարության ծրագրում կան սահմանված հստակ թիրախներ՝ ուղղված դպրոցների և մանկապարտեզների ենթակառուցվածքների բարելավմանը, և այդ համատեքստում ներկայացրել «300 դպրոց, 500 մանկապարտեզ» խորագրով կապիտալ բնույթի մեծածավալ ծրագիրը: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նախորդ տարի մեկնարկած և Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերի համար նախատեսված մոդելը որակյալ կրթության ապահովման և կրթական հասանելի ծառայությունների կազմակերպման ամբողջությամբ նոր մոտեցում է, որի տրամաբանությամբ էլ ամբողջ երկրում կկազմվի կրթական ծառայությունների քարտեզը:
Ըստ նախարարի տեղակալի՝ Սյունիքի 31 գյուղական բնակավայրերում իրականացվել է տվյալների մանրամասն վերլուծություն՝ երեխաների թիվ, շենքային պայմաններ, գործող կրթական ծառայություններ, ճանապարհների վիճակ և այլն, որի արդյունքում կազմվել է 13 կրթահամալիր ունենալու ծրագիրը: Նրա խոսքով՝ այդ կրթահամալիրները կտրամադրեն կրթական ամբողջական ծառայություններ՝ նախադպրոցական, դպրոցական, արտադպրոցական, ինչպես նաև մեծահասակների համար կապահովեն ոչ ֆորմալ կրթական միջավայր՝ վերածվելով համայնքային կենտրոնների: Ժաննա Անդրեասյանը փաստել է՝ գծվել են առանձին երթուղիներ՝ շրջակա բնակավայրերի երեխաներին սպասարկելու համար, կազմվել է առանձին տրանսպորտային միջոցների ձեռքբերման ծրագիր՝ երեխաների անվտանգ տեղափոխման համար, կարևորվել է միջհամայնքային ճանապարհների խնդիրը և այլն:
«Այս ամենը թույլ կտա ունենալ մի ամբողջական միջավայր, որտեղ խոշորացված համայնքի բոլոր երեխաները որակյալ կրթության հնարավորություն կստանան, կապահովվի ոչ ֆորմալ կրթական միջավայր, որտեղ երեխաները կարող են զարգացնել իրենց կարողությունները, ինչպես նաև նոր հնարավորություններ կբացվեն համայնքի համար: Այսինքն՝ այս ծրագիրն ուղղված է ոչ միայն ենթակառուցվածքների բարելավմանը, այլև կրթական բոլոր բաղադրիչների ամբողջության ապահովմանը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ Սյունքի մարզի համար տեղորոշման մասով այն արդեն ավարտվել է. նախատեսվում է ներդնել մյուս մարզերում: Հետևաբար, փոխնախարարը կարևորել է գործընկերների հետ համակարգված աշխատանքը, որպեսզի ներդրված ռեսուրսներն ավելի արդյունավետ, թիրախային և հասցեական լինեն: Նա առաջարկել է գործընկերների հետ ստեղծել մեկ միասնական տեղեկատվական շտեմարան, որտեղ նկարագրված կլինեն տվյալ տարածաշրջանում իրականացվող նմանօրինակ ծրագրերը, որոնք պարբերաբար կթարմացվեն:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության կրթության հասանելիության ծրագրի ղեկավար Մանուկ Խաչատրյանը ներկայացրել է սահմանամերձ դպրոցներում կրթության հասանելիության/մատչելիության՝ ԿԽՄԿ գնահատման ամփոփ արդյունքները: Նրա խոսքով՝ գնահատման նպատակն էր պարզել, թե ինչ հետևանքներ են թողել հակամարտությունները կրթության հասանելիության վրա: Գնահատման շրջանակում 55 դպրոցում իրականացվել են ֆոկուս խմբային քննարկումներ և հարցազրույցներ՝ տնօրենների, ուսուցիչների, ծնողների, համայնքի ղեկավարների և այլ անձանց հետ: Արդյունքում վեր են հանվել մի շարք կարիքներ, մասնավորապես՝ կրթական հաստատությունների տեսանելիությունը մարտական դիրքերից, պատրաստվածությունն արտակարգ իրավիճակներին, ուսուցիչների, ՏՏ սարքավորումների պակասը և համացանցային թույլ կապը, ինչպես նաև ֆիզիկական անբավարար ենթակառուցվածքները, սանիտարահիգիենիկ պայմանները և այլն: Մանուկ Խաչատրյանը ներկայացրել է նաև 2021-2022 թթ. ԿԽՄԿ-ի իրականացրած ծրագրերը՝ վերհանված կարիքների ուղղությամբ:
Հիմնական զեկույցներից հետո քննարկման մասնակիցները ներկայացրել են ՀՀ սահմանամերձ դպրոցների ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված տարբեր կազմակերպությունների իրականացրած և պլանավորած նախագծերը: Այնուհետև ծավալվել է քննարկում՝ միջամտությունների կենտրոնացված համակարգման և համատեղ ծրագրերի իրականացման ուղիների շուրջ: Հանդիպման ավարտին քննարկման մասնակիցները նախանշել են հետագա քայլերը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ, Ներկայացնում եմ 11-րդ դասարանի անգլերենի «READING CORNER» (էջ 85–86) թեմայով ինտերակտիվ դասապլանը: Դասի հիմնական շեշտադրումները․ ՀՊՉ Չափորոշչային Նպատակներ․ Ընթերցանության տարբեր ռազմավարությունների (Skimming, Scanning, Detailed Reading) ձևավորում, տեքստի հիմնական…
Հարգելի գործընկերներ, Ներկայացնում եմ 11-րդ դասարանի անգլերենի «PAST PERFECT CONTINUOUS» (էջ 83–84) թեմայով ինտերակտիվ դասապլանը: Դասի հիմնական շեշտադրումները․ ՀՊՉ Չափորոշչային Նպատակներ․ Past Perfect Continuous (Անցյալ վաղակատար շարունակական) ժամանակաձևի կառուցվածքի, իմաստային…
Հարգելի գործընկերներ, Ներկայացնում եմ 11-րդ դասարանի անգլերենի «GRAMMAR CORNER» (էջ 80–81) թեմայով ինտերակտիվ դասապլանը: Դասի հիմնական շեշտադրումները․ ՀՊՉ Չափորոշչային Նպատակներ․ Քերականական կառույցների ճանաչում, աստիճանական յուրացում և ճիշտ կիրառում պարզ նախադասությունների…
Հարգելի գործընկերներ, Ներկայացնում եմ 11-րդ դասարանի անգլերենի «TOPIC 4: ECOLOGY» (էջ 74–75) թեմայով ինտերակտիվ դասապլանը: Դասի հիմնական շեշտադրումները․ ՀՊՉ Չափորոշչային Նպատակներ․ Էկոլոգիային, շրջակա միջավայրի պահպանությանն ու բնապահպանական խնդիրներին առնչվող բառապաշարի…
Հերմինե ջան, ահա էջ 73-ի («THEMATIC IDIOMS AND PHRASAL VERBS») թեմայով դասապլանը՝ նույն ձևաչափով (ArmEdu ֆորումի ներածություն, առանց նկարների/էմոջիների, մեկ տողով բառապաշար, 5, 10, 15 րոպեանոց փուլերով): Դարձվածքները (idioms) և…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց