ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:
Հանդիպմանը ներկա է եղել նաև դեսպանի՝ մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն ու կրթական և համալսարանական հարցերով կցորդ Սելին Գերենը:
Հանդիպմանը քննարկվել են հայ-ֆրանսիական օրակարգի մի շարք հարցեր, որոնց թվում՝ սույն թվականի մարտին Փարիզում Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված հայ-ֆրանսիական համագործակցության վերաբերյալ համաժողովի շրջանակում կրթության, մշակույթի և երիտասարդության ոլորտներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ։
Այդ համատեքստում ֆրանսիական կողմը ներկայացրել է Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի ստեղծումը, որի գործունեությունը Հայաստանում նոր որակ կհաղորդի կրթության և մշակույթի ոլորտներում Ֆրանսիայի և Հայաստանի միջև համագործակցությանը։ Մեծապես ողջունելով այդ փաստը՝ նախարարի տեղակալը հայտնել է Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի գործունեության մեկնարկին ԿԳՄՍ նախարարության՝ լիարժեք աջակցելու պատրաստակամությունը։
Շահագրգիռ քննարկում է ծավալվել նաև կրթության և մշակույթի ոլորտներում գործող պետական և ոչ պետական ֆրանկոֆոն կառույցների հետ տարվող աշխատանքների համակարգման շուրջ՝ պայմանավորվածություն ձեռք բերելով այդ կառույցների հետ շարունակական երկխոսությանը ինստիտուցիոնալ բնույթ հաղորդելու վերաբերյալ՝ պարբերական հանդիպումներ ենթադրող համակարգող խորհրդատվական խորհրդի տեսքով։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, ցանկանում եմ ձեզ հետ կիսվել պատմության դասերին SWOT վերլուծության կիրառման իմ փորձով: Սա ռազմավարական պլանավորման գործիք է, որը մենք կարող ենք հաջողությամբ «տեղափոխել» պատմական տիրույթ՝ սովորողի մոտ ձևավորելով…
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ «Ստեփան Զորյանի տուն-թանգարանը՝ Վանաձորի մշակութային այցեքարտ»նախագիծը միջառարկայական կապերի ապահովմամբ ուսումնական նախագիծ է, որը պետք է իրականացվի 10-րդ դասարանում «Հայ գրականություն» ուսումնական առարկայի դասավանդման շրջանակներում: Այն նպատակ ունի…
Գիտությունների պատմությունում 18-րդ դարն համարվում է առանձնահատուկ: Հենց այդ դարում Գ. Գալիլեյը կատարեց իր հանրահայտ փորձերը, որոնց արդյունքում կատարվեց մեծագույն բացահայտում.«Բնության գիրքը գրված է մաթեմատիկայի լեզվով»: Նույն ժամանակներում, ըստ Ք.…
Հարգելի գործընկերներ, սովորողների խոսքի զարգացման նպատակով կիրառում եմ բավականին հետաքրքիր, արդյունավետ մեթոդ,որը սահմանել եմ <<Շրջող թերթիկ-շարադրություն>> մեթոդ:Նոր սովորած բառերով(ես բառերը տալիս եմ`ըստ տվյալ դասարանում սովորողների թվի) սովորողներից յուրաքանչյուրը գրում է…
Առցանց գործիքների կիրառումը մաթեմատիկայի դասավանդման մեջ բերում է աննախադեպ արդյունավետություն: Ուսուցիչների համար դրանք դառնում են հզոր օժանդակ գործիքներ՝ դասապրոցեսը պլանավորելու, վիզուալիզացիաներ ստեղծելու և ուսանողների առաջընթացին հետևելու համար: Աշակերտների համար դրանք…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց