ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Միջազգային լուրեր

ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրիում անցկացվում է Արհեստների միջազգային փառատոնը

Մայիսի 17, 2026
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Մեղրիում մեկնարկել է «Ստեղծարար համայնք, կայուն ապագա» խորագիրը կրող Արհեստների միջազգային 5-րդ փառատոնը, որին մասնակցում են շուրջ 20 արհեստագործ վարպետ Հայաստանից և 24 վարպետ՝ ԱՊՀ անդամ երկրներից, Վրաստանից ու Իրանից:

2026 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրին երկօրյա միջոցառումների ծրագրի ընթացքում կդառնա ավանդական արհեստների, երգ ու պարի, համեղ ուտեստների տոնական վայր:

…

Եվրոպայի օր. Ալավերդու մշակույթի կենտրոնում անցկացվել է տոնական համերգային ծրագիր

Մայիսի 17, 2026
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Եվրոպայի օրվա շրջանակում Ալավերդու մշակույթի կենտրոնում անցկացվել է տոնական համերգային ծրագիր։

Միջոցառման շրջանակում կազմակերպվել է նաև մշակույթի կենտրոնի սաների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել…

Կայացել է «Չինարենի կամուրջ» ամենամյա միջազգային մրցույթի հայաստանյան փուլի ամփոփիչ միջոցառումը

Մայիսի 13, 2026
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Կայացել է «Չինարենի կամուրջ» ամենամյա միջազգային մրցույթի հայաստանյան փուլի ամփոփիչ միջոցառումը, որն անցկացվում է «Մեկ աշխարհ, մեկ ընտանիք» խորագրի ներքո:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Լի Սինվեյը, դասախոսներ, ուսանողներ, աշակերտներ:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ…

«Դասական Եվրատեսիլ» միջազգային մրցույթը կանցկացվի Երևանում

Մայիսի 13, 2026
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձր հովանու ներքո Հանրային հեռուստաընկերության և Եվրոպական հեռարձակողների միության համատեղ ջանքերով հունիսի 6-ին Երևանում կանցկացվի «Դասական Եվրատեսիլ» միջազգային մրցույթը։

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն…

Վենետիկի արվեստի 61-րդ միջազգային բիենալեում բացվել է Հայաստանի պաշտոնական տաղավարը

Մայիսի 11, 2026
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Վենետիկի արվեստի 61-րդ միջազգային բիենալեում բացվել է Հայաստանի պաշտոնական տաղավարը։

Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Վենետիկում Հայաստանի պատվո հյուպատոս Գագիկ Սարուխանյանը, Իտալիայում ՀՀ դեսպանության խորհրդական Գեղամ Ադամյանը, Վենետիկի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Բիենալեի մասնակից երկրների տաղավարների համադրողներ, ճանաչված արվեստագետներ։

«The Studio» խորագրով արվեստագիտական նախագծի համադրողներն են…

Քննարկվել է կրթության ոլորտում Հայաստան-Ուրուգվայ համագործակցության զարգացումը

Մայիսի 11, 2026
Միջազգային լուրեր

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Ուրուգվայի ազգային հանրային կրթության վարչության (ANEP) պատվիրակությանը։

Հանդիպմանը մասնակցել են ANEP-ի միջազգային հարաբերությունների և համագործակցության բաժնի տնօրեն Վիկտորիա Ֆարոպպան, Հայաստանի Հանրապետությունում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին, Հայկական բարեգործական ընդհանուր միության կրթական գործերի տնօրեն Խավիեր Պոլատյանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ…

Հայաստան-ԵՄ մշակութային համագործակցության նոր փուլ․ քննարկվում են Հայաստանի ստեղծարար ոլորտի առաջնային ուղղությունները

Մայիսի 8, 2026
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Երևանում կայացած ԵՄ առաջին պատմական գագաթնաժողովից օրեր անց, որի ընթացքում վերահաստատվել է Եվրոպական միության և Հայաստանի միջև գործընկերության ռազմավարական կարևորությունը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում նախօրեին կայացել է Հայաստան - ԵՄ մշակութային երկխոսության երկրորդ հանդիպումը։

Այն հնարավորություն է ընձեռում քաղաքական հանձնառությունները վերածելու կոնկրետ մշակութային գործողությունների՝ ցույց տալով, թե ինչպես կարող են ստեղծարարությունը, ժառանգությունն…

Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնում

Մայիսի 8, 2026
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։

Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝
 

• «Մարդկանց երկիրը» (1966)

• «Սկիզբ» (1967)

• «Մենք» (1969)

• «Բնակիչներ» (1970)

• «Տարվա եղանակներ» (1975)

Արտավազդ Փելեշյանի ֆիլմերի ընդգրկումը Կաննի հեղինակավոր կինոփառատոնում նրա արվեստի միջազգային բարձր գնահատականի…

Մուրդոք համալսարանի Դուբայի մասնաճյուղի գործադիր տնօրենի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

Մայիսի 8, 2026
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ավստրալական Մուրդոք համալսարանի Դուբայի մասնաճյուղի գործադիր տնօրեն Մուհամմադ Բամատրաֆին։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։

Ողջունելով հյուրին՝ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ բարձրագույն կրթության և…

Լատվիայի նախագահը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Մայիսի 8, 2026
Միջազգային լուրեր

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Լատվիայի նախագահին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Էդգարս Ռինկևիչսը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:

Նշենք, որ Լատվիայի խորհրդարանը 2021 թվականի մայիսի 6-ին…

  • <<Աշխարհացույց>>-ի կիրառումը մայրենիի դասերին

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Հարգելի գործընկերներ, սիրով ներկայացնում եմ <<Աշխարհացույց>>-ի կիրառմամբ իմ կատարած հետազոտության արդյունքները,սիրով կլսեմ ձեր կարծիքները Հետազոտական աշխատանքը կատարել եմ 4-րդ դասարանում՝ մայրենի առարկայից: Դասարանում սովորում է 16 աշակերտ: Դասանյութը ոչ գրական…

  • «Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա»

    Թեմայի հեղինակ՝ arphusnel@mail.ru

    «Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա» Ներածություն Արհեստական բանականությունը ժամանակակից աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական ուղղություններից է, որն աստիճանաբար փոխում է մարդու առօրյան, կրթական գործընթացը և մասնագիտական գործունեությունը: Կրթության…

  • «Կլաստեր» և «Mentimeter»â€¤ երկու արդյունավետ մոտեցում:

    Թեմայի հեղինակ՝ animatinan@gmail.com

    Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ ներկայացնել երկու հետաքրքիր մոտեցում, որոնք կարելի է կիրառել տարբեր առարկաների դասաժամերին՝ սովորողների մտածողությունը, ստեղծագործականությունն ու ակտիվ մասնակցությունը խթանելու նպատակով: «Կլաստեր» մեթոդ Այս մեթոդի միջոցով սովորողները…

  • «Ստեղծագործական առաջադրանքները օտար լեզվի դասերին»

    Թեմայի հեղինակ՝ animatinan@gmail.com

    Օտար լեզվի դասավանդման ընթացքում տեքստի հետ աշխատանքը հաճախ սահմանափակվում է ընթերցանությամբ, թարգմանությամբ և հարցերին պատասխանելով: Սակայն նույն տեքստը կարող է դառնալ ստեղծագործական մտածողության, հաղորդակցական կարողությունների և համագործակցային հմտությունների զարգացման արդյունավետ…

  • «Քննադատական մտածողության և հաղորդակցական կարողությունների զարգացումը»

    Թեմայի հեղինակ՝ animatinan@gmail.com

    Ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից է ձևավորել սովորող, որը կարողանում է ոչ միայն վերարտադրել գիտելիքը, այլև ինքնուրույն մտածել, վերլուծել, արտահայտել սեփական կարծիքը և հիմնավորել այն: Ռուսաց լեզվի 7–9-րդ դասարաններում այս նպատակին…