ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ազգային տիկնիկային թատրոնը Բրազիլիայում մասնակցել է «Animaneco Joinville» միջազգային փառատոնին

Սեպտեմբերի 12, 2025
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնը մասնակցել է Բրազիլիայի Ժոնվիլ քաղաքում անցկացված «Animaneco Joinville» 7-րդ միջազգային տիկնիկային թատերական փառատոնին։

Տիկնիկային թատրոնը հանդես է եկել «Մատնաչափիկը» ներկայացմամբ՝ այն խաղալով երկու անգամ պորտուգալերենով։

Փառատոնի շրջանակում կայացել են մի շարք կարևոր հանդիպումներ։ Թատրոնի գործունեությամբ հետաքրքրվել են Արգենտինայի և Բրազիլիայի այլ միջազգային փառատոների ղեկավարներ, ձեռք են բերվել համագործակցության նախնական պայմանավորվածություններ 2026-2028 թվականներին կայանալիք փառատոների համար։

Բրազիլիայի «Animaneco Joinville» 7-րդ միջազգային տիկնիկային թատերական փառատոնին 24 թատերախումբ է մասնակցել ամբողջ աշխարհից, այդ թվում՝ Լատինական Ամերիկայից և եվրոպական առաջատար երկրներից։

Այցի շրջանակում Բրազիլիայի և Արգենտինայի հայ համայնքների առաջարկությամբ կազմակերպվել են ներկայացումներ Սան Պաուլոյում և Բուենոս Այրեսում գործող հայկական դպրոցի երեխաների համար, ինչպես նաև անցկացվել են կրթական վարպետության դասեր՝ ստվերային տիկնիկների պատրաստման թեմայով։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն