ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը պաշտոնապես անդամակցել է «Եվրոպայի նշանակալի գերեզմանոցներ» (Association of Significant Cemeteries of Europe/ASCE) ասոցիացիային:
Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրի «Եվրոպայի նշանակալի գերեզմանոցներ» ասոցիացիան համարվում է մշակութային և զբոսաշրջային ուղղությունների եվրոպական ամենամեծ ցանցերից մեկը` լայն հանրությանը ներկայացնելով եվրոպական գերեզմանատների մշակույթը և…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Եվրոպայում լայն ճանաչում ունեցող Ստրասբուրգի Սուրբ ծննդյան տոնավաճառին:
Համաշխարհային ճանաչում ունեցող տոնավաճառին ավելի քան 60 հայ վարպետների 400 տեսակ ձեռագործ աշխատանքներ են ներկայացված:
Հայկական զարդամոտիվներով ստեղծված Սուրբ ծննդյան և Ամանորի խորհրդանիշները շուրջ մեկ ամիս (նոյեմբերի 24-ից դեկտեմբերի…
Հայաստանի Հանրապետությունում ֆրանկոֆոն երկրների դեսպանների, ֆրանկոֆոն շարժումը Հայաստանում ներկայացնող կրթական ու մշակութային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կայացել է Ֆրանկոֆոն աշխատանքները համակարգող խմբի հերթական նիստը՝ խմբի ղեկավար, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի նախագահությամբ:
Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և խմբի…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Գյոթե ինստիտուտի տարածաշրջանային պատասխանատու Սյուզաննա Ռադվանի գլխավորած պատվիրակությանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը, ողջունելով Սյուզաննա Ռադվանին, կարևորել է կրթական, գիտական, մշակութային ոլորտներում հայ-գերմանական համագործակցության շարունակությունը: Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Գյոթե ինստիտուտի հետ համագործակցությունն առավել խորացնելու լայն…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր մասնակցել է «Թուրինյան գործընթաց. դեպի ցկյանս ուսումնառություն. ազգային լուսավորչական հանդիպում» խորագրով աշխատաժողովին:
Հայաստանը Թուրինյան գործընթացի նոր փուլի ակտիվ մասնակից է, որը նախաձեռնել է Եվրոպական կրթական հիմնադրամը (ԵԿՀ): Գործընթացի նպատակն է մշտադիտարկել ցկյանս ուսումնառության հեռանկարները և բարեփոխել դրա հայեցակարգը: Աշխատաժողովի առանցքում…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիին:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պատասխանատու Բրենդա Վուկովիչը, ԿԳՄՍՆ ոլորտային վարչությունների ներկայացուցիչներ:
Կարևորելով կրթության դերակատարությունը թե՛ երկարատև խաղաղության հաստատման, և թե՛ մարդու…
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է Հայաստանում «Ֆլեքս» ծրագրի հիմնադրման 30-ամյակի և ամերիկյան Գոհունակության օրվան նվիրված տոնական միջոցառմանը։
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, ինչպես նաև «Ֆլեքս» ծրագրի նախորդ 30 տարիների շրջանավարտները։ Միջոցառման կարգախոսն էր «Հայաստանի գերազանցությունը՝ արժևորելով «Ֆլեքս» ծրագրի շրջանավարտների 30-ամյա ներդրումը Հայաստանի զարգացման և…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության միջև այսօր ստորագրվել է հուշաթերթ՝ Շիրակի մարզի Երերույքի բազիլիկ տաճարի պահպանության նպատակով։
Ըստ հուշաթերթի՝ ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը» 175 հազար դոլար կհատկացնի Երերույքի տաճարում (4-5-րդ դար) պահպանության աշխատանքների իրականացման նպատակով։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և ՀՀ-ում…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինային:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Կարեն Գիլոյանը, Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է Զեյնա Մինային և կարևորել Ֆրանկոֆոնիայի 2027 թ. խաղերը Հայաստանում հյուրընկալելու հայտին…
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինայի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Զեյնա Մինան նախ իր ցավակցությունն է հայտնել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանի մահվան կապակցությամբ, ինչը մեծ կորուստ…
Հարգելի՛ ուսուցիչներ, նախագծային մեթոդը զարգացնում է սովորողների հետազոտական և թիմային հմտությունները (օրինակ՝ բնապահպանական կամ մշակութային թեմաներով): Որպեսզի նախագծի արդյունքների ամփոփումը լինի տեսանելի և տպավորիչ, աշակերտների հետ կարելի է օգտագործել Canva…
Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Տարրական դպրոցում ձևավորող գնահատումն առանցքային է, իսկ ՏՀՏ գործիքների (օրինակ՝ LearningApps կամ Google Forms) կիրառումը թույլ է տալիս այն դարձնել ավելի պատկերավոր և անհատականացված: Թվային գործիքների միջոցով…
Ողջույն, հարգելի՛ գործընկերներ: Այսօր մեր աշակերտները (և ոչ միայն նրանք) ավելի շատ գրում են սոցցանցերում, քան տետրերում: Արդյունքում ձևավորվել է մի նոր լեզվաշերտ, որտեղ «լայքելը» , «սքրին անելն» ու «ֆոլով…
Առաջարկում եմ Վարուժանի « Հարճը» ամփոփել «Անավարտ նախադասություններ մեթոդով»: Ի՞նչ կարծիքի եք, հարգելի՛ գործընկերներ: Անավարտ նախադասությունները շարունակե՛լ: Իմ կարծիքով ուժեղ մարդը նա է, ով- Կարծիքիս վերաբերյալ վկայություն պատմությունից- պոեմից- մեր…
Հարգելի՛ գործընկեր, առաջարկում եմ այսպիսի անդրադարձ: Նպատակը՝Ներկայացնում եմ Տերյանին Լսել «Մի խառնեք մեզ ձեր վայրի․․․» երգը, գրել 3-րոպեանոց շարադրանք՝ առանց գրիչը թղթից կտրելու: Ընթերցել « Ոչ ծաղրածու զվարճախոս» բանաստեղծությունը դուրս…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց