ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Նորություններ > Միջազգային լուրեր

Ժաննա Անդրեասյանը Բրիտանական թանգարանում քննարկել է Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված նմուշների՝ ՀՊԹ-ում ցուցադրման հարցը

Մայիսի 21, 2024
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Լոնդոն կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Բրիտանական թանգարան և հանդիպել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մարկ Ջոնսին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են սեպտեմբերին Հայաստանի պատմության թանգարանում նախատեսվող «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով համատեղ միջազգային ցուցադրության կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Ցուցահանդեսի շրջանակում, համաձայն Բրիտանական թանգարանի հետ կնքված պայմանագրի, Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվեն Ք․ ա․…

Վենետիկի արվեստի 60-րդ բիենալեի հայկական տաղավարում իրականացվել է կրթական ծրագիր

Մայիսի 21, 2024
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Վենետիկի 60-րդ հոբելյանական արվեստի բիենալեում Հայաստանի ազգային տաղավարի համակազմակերպիչ և գլխավոր հովանավոր «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնն (ԳԱԿ) իրականացրել է «Հոգի-ձայն-պատկեր» խորագրով կրթական ծրագիրը։ Նման ձևաչափը Հայաստանի պաշտոնական տաղավարում առաջին անգամ է կիրառվել։

Ծրագրի շրջանակում տեղի է ունեցել չորս հանդիպում՝ շուրջ 60 ուսանողի և այլ այցելուների ներգրավմամբ՝ հեղինակավոր կրթամշակութային հաստատություններից, այդ թվում՝…

Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում մասնակցում է Կրթության համաշխարհային համաժողովին

Մայիսի 20, 2024
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը մեկնել են Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն՝ մասնակցելու Կրթության համաշխարհային համաժողովին:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում համաժողովի ընթացքում հանդես կգա զեկույցով:

Կրթության համաշխարհային համաժողովն ամեն տարի համախմբում է կրթության…

Հայաստանը մասնակցել է «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիայի» 70-ամյակին նվիրված համաժողովին

Մայիսի 20, 2024
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Նիդերլանդների թագավորության Հաագա քաղաքում օրերս անցկացվել է «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիայի» (Հաագա, 1954 թ.) 70-ամյակին նվիրված միջազգային համաժողով, որը կազմակերպել էին ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Նիդերլանդների թագավորությունը, ինչպես նաև միջազգային տարբեր կազմակերպություններ։

Համաժողովին մասնակցում էին տասնյակ երկրների պատվիրակներ, ժառանգության ուսումնասիրման ոլորտի տասնյակ կազմակերպություններ, փորձագետներ։

Համաժողովին մասնակցում էր նաև հայաստանյան պատվիրակությունը՝…

«Գրականությունն արժեքավոր հնարավորություններ է տալիս ուսումնասիրելու ազգերի ավանդույթներն ու փորձառությունները»․ Ժաննա Անդրեասյան

Մայիսի 20, 2024
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Թուրքմեն բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված մշակույթի նախարարների միջազգային խորհրդաժողովի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդես է եկել զեկույցով, ինչպես նաև վարել է խորհրդաժողովի հերթական սեկցիան՝ «Մախթումկուլի Ֆրագի և համաշխարհային մշակույթ» թեմայով:

ԿԳՄՍ նախարարը, ողջունելով ներկաներին և կարևորելով թուրքմենական նոր գրականության հիմնադիր Մախթումկուլի Ֆրագիի…

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Մայիսի 20, 2024
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված մշակույթի նախարարների միջազգային խորհրդաժողովին:

Ֆորումի բացմանը մասնակցել են ավելի քան 20 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ։

Թուրքմեն հայտնի բանաստեղծ և մտածող Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակի շրջանակում Աշխաբադում բացվել է…

ՀՀ ԿԳՄՍ նախարարն Աշխաբադում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարին

Մայիսի 17, 2024
Միջազգային լուրեր

Աշխաբադում անցկացվող Մշակույթի նախարարների միջազգային կոնֆերանսի շրջանակում մայիսի 17-ին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքիայի Հանրապետության մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմետ Նուրի Էրսոյին:

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման շրջանակում, ի թիվս այլ հարցերի, նախարարներն ընդգծել են մշակութային համագործակցության նպաստը: Նախարարները նաև մտքեր…

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թուրքմենստան

Մայիսի 17, 2024
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված մշակույթի նախարարների միջազգային խորհրդաժողովին:

Խորհրդաժողովին կմասնակցեն աշխարհի տարբեր պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, գիտական և ստեղծագործական հանրույթի ներկայացուցիչներ:

Համաժողովի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդես կգա զեկույցով,…

Արաքսիա Սվաջյանն Ավստրիայում մասնակցել է ուսուցչական համաժողովի

Մայիսի 13, 2024
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն Ավստրիայում մասնակցել է Համաշխարհային բանկի կողմից կազմակերպված «Ուսուցիչները կրթության փոխակերպման կենտրոնում» ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումներին և գիտաժողովին:

Համաժողովի ընթացքում ներկայացվել են մի շարք ելույթներ՝ ուղղված ուսուցիչների դերին, քաղաքականության և մասնագիտական զարգացման պայմաններին առնչվող տարատեսակ մարտահրավերներին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը…

Ժաննա Անդրեասյանն այցելել է Սերվանտեսի ինստիտուտ և Կոմպլուտենս համալսարանական քաղաք

Մայիսի 11, 2024
Միջազգային լուրեր

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Իսպանիայի Թագավորություն այցի շրջանակում այցելել է Սերվանտեսի ինստիտուտ և Կոմպլուտենս համալսարան:

Սերվանտեսի ինստիտուտում նախարարը հանդիպել է միջազգային հարաբերությունների տնօրեն Լուիս Մարինայի հետ: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանում մեծանում է հետաքրքրությունը իսպաներենի և իսպանական մշակույթի նկատմամբ ոչ միայն բուհերում, այլև որոշ դպրոցներում, որտեղ ուսումնասիրվում է իսպաներեն։…

  • Գիտակցված ընթերցանության ձևավորումը և որակական հատկանիշները տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    ​Տարրական դպրոցում Մայրենիի դասավանդման առանցքային ու գլխավոր խնդիրը սովորողներին կարդալ սովորեցնելն է: Սակայն «կարդալ» ասելով մենք չպետք է հասկանանք միայն տառաճանաչություն կամ տեքստի մեխանիկական վերարտադրություն: Իսկական ընթերցանությունը սկսվում է այն…

  • «Խոսում ենք ռուսերեն՝ «Լուսացույց» մեթոդով և Wordwall-ով»

    Թեմայի հեղինակ՝ animatinan@gmail.com

    🚦 «Խոսում ենք ռուսերեն՝ խաղալով». «Լուսացույց» մեթոդի և Wordwall-ի կիրառումը ռուսաց լեզվի դասերին Հարգելի՛ գործընկերներ, Ռուսաց լեզվի դասավանդման ընթացքում հաճախ նկատում ենք, որ սովորողները գիտեն բառերը, հասկանում են քերականական կանոնները,…

  • Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մոտեցումները 7–9-րդ դասարաններում․ սովորողից՝ գիտելիքի սպառողից դեպի ակտիվ հետազոտող Ներածություն Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից է սովորողների մաթեմատիկական մտածողության, տրամաբանական դատողության, խնդիրներ լուծելու և սեփական տեսակետը հիմնավորելու կարողությունների…

  • «Ստվերային թատրոնի դերն ու կիրառման արդյունավետությունը տարրական դպրոցում»

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Ստվերային թատրոնը հայ իրականության մեջ: Հայաստանումտարածված է եղել ստվերների, տիկնիկայինՂարագյոզժողովրդական թատրոնը: Նյութեր և բազմաթիվհիշատակություններ կան հատկապես Երևանից, Լենինականից,Ղուկասյանից, Ջավախքից, Արցախից, Բասենից և Սև ծովի ափերին վերաբնակություն հաստատած համշենի հայերից:Անցյալում, որպես…

  • Արտակարգ իրավիճակների հոգեբանություն

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Արտակարգ իրավիճակները գալիս են անսպասելի՝ տակնուվրա անելով մեր կյանքը: Մենք հայտնվում ենք անվերջանալի անորոշության և բացասական լուրերի հոսքի մեջ՝ ստիպված լինելով բախվել բոլորովին անծանոթ մարտահրավերների: Մինչ ոմանք գտնում են իրենց…