ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Քննարկվել են գիտության ոլորտում հայ-գերմանական համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները

Հուլիսի 10, 2023
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Յենս Բրանդենբուրգի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և և ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և կարևորել հայ-գերմանական հաջող համագործակցության շարունակականությունը տարբեր ոլորտներում: Նախարարը, մասնավորապես, անդրադարձել է Հայաստանում կրթության և գիտության ոլորտներում իրականացվող բարեփոխումներին՝ նշելով, որ Գիտության կոմիտեն վերակազմավորվում է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի: Անդրադարձ է եղել նաև Գերմանիայի կրթական ծրագրերի փորձին, որոնցով հետաքրքրված են հայաստանցի ուսանողներն ու դասախոսական կազմը:

Գերմանացի գործընկերը՝ Յենս Բրանդենբուրգը, շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել գիտության ոլորտում հայ-գերմանական ընթացիկ ծրագրերի խորացման պատրաստակամությունը, ինչպես նաև եվրոպական կրթական հարթակներում Հայաստանի լիարժեք ներկայացուցչության ապահովման հարցում գերմանական աջակցությունը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը գերմանացի գործընկերների ուշադրությունն է հրավիրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ուսանողների՝ Հայաստանում ուսումը շարունակելու և սկսելու անհնարինության փաստի վրա: «Մենք բարձր ենք գնահատում Գերմանիայի կառավարության ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, և ակնկալում ենք նաև աջակցություն ուսանողների կրթության իրավունքի լիարժեք իրացման հարցում»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գեղագիտական դաստիարակությունը և  մաթեմատիկան

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Մաթեմատիկայի դասաժամերին հաճախ հարկ է լինում թեորեմներ ապացուցել , խնդիրներ կամ օրինակներ լուծել գրատախտակին: Կախված այն բանից, թե մենք ինչպես ենք օգտագործում գրատախտակը, ստանում ենք տարբեր արդյունք-ներ: Օրինակ՝ գրատախտակը խնայողաբար…

  • «Թվային քաղաքացիական կրթության կարևորությունը»

    Թեմայի հեղինակ՝ Վիոլետա Կոստանդյան

    Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ ձեզ և հրավիրում քննարկման «Թվային քաղաքացիական կրթության կարևորությունը» թեմայի շուրջ: Արդի կրթական համակարգի անքակտելի մասն է կազմում թվային կրթությունը, քանզի մեդիա զարգացած դարաշրջանում այլ կերպ հնարավոր…

  • Ուղղագրական կարողությունների զարգացումը

    Թեմայի հեղինակ՝ Լարիսա Մկրտչյան

    Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ բոլորիդ և հրավիրում քննարկման <<Ուղղագրական կարողությունների զարգացումը և սխալների կանխումը վարժությունների ճանապարհով>> թեմայի շուրջ: Տարրական դպրոցի հիմնական խնդիրներից մեկը կրտսեր դպրոցականների գրավոր և բանավոր խոսքի զարգացումն…

  • Առցանց նյութեր, որոնք թեմայի դասավանդումը դարձնում են առավել մատչելի

    Թեմայի հեղինակ՝ Արմինե Ս․

    Ոչ մեկի համար այլևս գաղտնիք չէ, որ ԱԲ արդեն բոլոր բնագավառներում է, առավել ևս հանրակրթության: Բազմաթիվ գործիքներ դասը դարձնում են մատչելի, տեսանելի ու գրավիչ: Առավել հետաքրիր են ինտերակտիվ մոդելները: Ինճպե…

  • Բարեվարքությունը՝ որպես մանկավարժի նկարագրի հիմնասյուն

    Թեմայի հեղինակ՝ Նաիրա Մելիքյան

    Կրթական հաստատության աշխատողի բարեվարքությունը ենթադրում է պատշաճ վարքագիծ՝ համապատասխան ընդհանուր էթիկական արժեքներին, սկզբունքներին և նորմերին: Այն ապահովում է հանրության վստահությունը հանրակրթության բնագավառի և մանկավարժական աշխատողների նկատմամբ: Բարեվարքությունը սոսկ կանոնների հետևում…