Ա․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճը» բալետի առաջնախաղին ընդառաջ:
Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Օպերային թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը, նախագծի գեղարվեստական ղեկավար Նինո Անանիաշվիլին, բալետմայստերի օգնական Տատյանա Ռաստորգուևան, թատրոնի գլխավոր բալետմայստերի պ/կ Ռուբեն Մուրադյանը։
…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «ՍԻՄՈՆՅԱՆ» կրթական հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրել պատմամշակութային ժառանգության արժեքների վերականգնման և պահպանման վերաբերյալ:
Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և «ՍԻՄՈՆՅԱՆ» կրթական հիմնադրամի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազյանը:
Կարևորելով պատմամշակութային ժառանգության արժեքն ու հետագա սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը՝ կողմերը կմիավորեն…
2004 թվականից Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ը նշվում է որպես գրադարանավարի օր:
Օրվա առթիվ գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար ոլորտի մի շարք պետական և համայնքային կազմակերպությունների աշխատակիցներ կպարգևատրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պագևներով:
ՀՀ-ում այսօր գործում է ԿԳՄՍ նախարարության ենթակայության 12 գրադարան, որոնցից…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 15-րդ անգամ անցկացնում է Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը, որի շրջանակում կիրականացվի «Ջազի սերունդ» խորագրով համերգային երեկոն:
Այն տեղի կունենա հոկտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Համերգին հյուրընկալվելու են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները:
Երեկոյի ընթացքում հանդիսատեսը…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի ներկայացուցիչներին՝ ամփոփելու «Աղետների կառավարում» խորագրով վերապատրաստման դասընթաց-վարժանքի արդյունքները:
Երկօրյա դասընթացը նախատեսված էր մշակութային կազմակերպությունների մասնագետների և արտակարգ իրավիճակների ծառայությունների համար: Այն անցկացվել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում՝ թանգարանային առարկաների, իսկ Հայաստանի ազգային գրադարանում թղթային…
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 90-ամյակի շրջանակում հոկտեմբերի 4-6-ը կանցկացվի «Երեխայի ընթերցող դառնալու իրավունքի պաշտպանները» խորագրով վերապատրաստման եռօրյա դասընթացը:
Հոկտեմբերի 4-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մեկնարկել է եռօրյա վերապատրաստման դասընթացը, որը վարում է Իրանի Մանկապատանեկան գրականության հետազոտական ինստիտուտի տնօրեն, հետազոտող-դասախոս, ոլորտի հեղինակավոր և փորձառու մասնագետ Զոհրե Ղայենին:…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 3-ին մեկնարկում է Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի աշնանային շրջափուլը:
Ծրագրի առաջին այցելությունը կիրականացնի Երևանի Ս. Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցը՝ հյուրընկալվելով ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Մ. Եկմալյանի անվան երաժշտական դպրոցում: Վաղարշապատում նախատեսված համերգից…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հոկտեմբերի 2-4-ը «Հայաստան. կրթություն, ժառանգության պահպանում և արժևորում» ծրագրի շրջանակում անցկացնում են «Աղետների կառավարում» խորագրով վերապատրաստման դասընթաց-վարժանք՝ նախատեսված մշակութային կազմակերպությունների մասնագետների և արտակարգ իրավիճակների ծառայությունների համար:
Ծրագիրն իրականացնում է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի հետ…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն աշխատանքային այցով Գյումրիում էր:
Նախարարի տեղակալին ուղեկցել է նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը:
Դանիել Դանիելյանը ներկա է եղել Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի թատերաշրջանի բացմանը: Այն մեկնարկել է Ուիլյամ Ուորթոնի «Շարքային թռչնակը» համանուն բեսթսելլեր վեպի հիման…
ՀՀ Լոռու մարզի «ԼՈՖՏ-ՎԱՆԱՁՈՐ» երիտասարդական կենտրոնում, Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնում և Սպիտակի մշակույթի տանը հոկտեմբերի 2-5-ը կանցկացվի «Քո արվեստը դպրոցում» ծրագրի հերթական հանդիպումների շարքը:
Ծրագիրը միտված է երեխաների մասնագիտական կողմնորոշմանը, հոգևոր զարգացմանը, արվեստի ճյուղերի ճանաչմանն ու հայ արվեստագետների հանրային ճանաչելիության բարձրացմանը:
«Քո արվեստը դպրոցում» ծրագրի հերթական հանդիպումների շարքի շրջանակում…