ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Մշակութային լուրեր

Հավատարմագրման վկայագրեր են հանձնվել մշակութային արժեքների փորձագետներին

Մարտի 5, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով յոթ մասնագետի տրվել են հավատարմագրման վկայագրեր մի շարք ոլորտներում մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնելու նպատակով: Այդ ոլորտներն են` հայ կերպարվեստ, եվրոպական կերպարվեստ, ռուսական կերպարվեստ, դեկորատիվ-կիրառական արվեստ, սրբապատկեր, ձեռագիր ժառանգություն և տպագիր ժառանգություն։

Հավատարմագրման վկայագրերը հանձնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Շնորհավորելով փորձագետներին` նախարար Ժաննա…

«Դուք եք մեր մշակույթի այսօրվա հիմնասյունը». Դանիել Դանիելյանը հանդիպել է բալետի արտիստներին և մեներգիչներին

Մարտի 4, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել է 2020-2023 թթ. միջազգային մրցույթների և փառատոների դափնեկիր Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի արտիստներին և մեներգիչներին:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նշել է՝ նմանատիպ հանդիպումների նպատակը մասնագիտական նվաճումներ գրանցած անձանց խրախուսումն…

Մեկնարկել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հռչակվելու 65-ամյակին նվիրված միջոցառումների շարքը

Մարտի 4, 2024
Մշակութային լուրեր

Մատենադարանին Հովհաննես երեցի ընդօրինակած Ավետարանի ընծայաբերմամբ մեկնարկել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հռչակվելու 65-ամյակին նվիրված միջոցառումների շարքը։

Այդ նշանակալի իրադարձությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, բարերարներ, Մատենադարանի՝ տարբեր տարիների նվիրատուներ։

«Նվիրական անուններ. մատյանների տունդարձը» խորագրով ցուցադրության ընթացքում ներկայացվել…

Քննարկվել են Թուրքմենստանում Հայաստանի մշակույթի օրեր անցկացնելուն առնչվող հարցեր

Մարտի 1, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթությանգիտությանմշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Հայ-թուրքմենական մշակութային համագործակցության շրջանակում կողմերը քննարկել են Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության մշակույթի օրերի անցկացմանն առնչվող հարցեր՝ որոշակիորեն հստակեցնելով դրանց ժամկետներն ու նախնական նախագիծը, մասնավորապես՝ համերգների, ֆոտո և կինո ցուցադրությունների ձևաչափով:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և շեշտել՝ հանդիպումը…

«ԳԱԿ մշակութային խաչմերուկ». մասնակցության հրավեր արտերկրի արվեստագետների համար

Մարտի 1, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնն (ԳԱԿ) իրականացնում է «ԳԱԿ մշակութային խաչմերուկ. արվեստագետների ստեղծարար կացության ծրագիրը»:

Ծրագրին կարող են մասնակցել Վրաստանի, Իրանի, Շվեյցարիայի, Իտալիայի և Ֆրանսիայի արվեստագետները:

Գեղագիտության ազգային կենտրոնը հրավիրում է Իրանի, Վրաստանի, Շվեյցարիայի, Իտալիայի, Ֆրանսիայի անկախ արվեստագետներին և մշակութային կազմակերպությունների…

Բելառուսի Հանրապետությունում կանցկացվեն ՀՀ մշակույթի օրեր

Փետրվարի 29, 2024
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Մշակույթի ոլորտում համագործակցության խորացման նպատակով կողմերը քննարկել են Բելառուսի Հանրապետությունում այս տարվա ապրիլին Հայաստանի Հանրապետության մշակույթի օրեր անցկացնելուն առնչվող…

«Մշակույթի զարգացման» հիմնադրամի ստեղծմամբ ոլորտում ներդրվում է կառավարման նոր համակարգ

Փետրվարի 29, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Մշակույթի զարգացման» հիմնադրամ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին որոշումը: «Մշակույթի զարգացման» հիմնադրամի ստեղծմամբ մշակույթի ոլորտում ներդրվում է կառավարման նոր համակարգ:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը. «Հիմնադրամի միջոցով բարելավելու ենք ոլորտում կառավարման համակարգը. նախատեսում ենք ունենալ միասնական…

Միջազգային հեղինակավոր փառատոների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչները կստանան դրամական խրախուսում

Փետրվարի 29, 2024
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին դրամական խրախուսում տրամադրելու ծրագիրը» հաստատելու մասին որոշման նախագիծը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ նախագծով առաջարկվում է դրամական խրախուսում սահմանել մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոներին…

«Տերյան» մշակութային կենտրոնի «My way» նախագիծը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի IFCD դրամաշնորհային ծրագրում

Փետրվարի 29, 2024
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

«Տերյան» մշակութային կենտրոնի «My way» նախագիծն արժանացել է Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի (IFCD) դրամաշնորհին:

Փետրվարի 27-ից մարտի 1-ը Փարիզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային բազմազանության ինքնարտահայտման ձևերի կոնվենցիայի կիրարկման միջկառավարական կոմիտեի 17-րդ նիստը, որին որպես վերոնշյալ կոնվենցիայի հայաստանյան համակարգող՝ մասնակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա…

Առաջին անգամ Անկախ Հայաստանի պատմության ընթացքում թանգարանների ոլորտն ունի իր մայր օրենքը

Փետրվարի 28, 2024
Մշակութային լուրեր

Ազգային ժողովի փետրվարի 28-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Թանգարանների մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։

Այսպիսով՝ առաջին անգամ անկախ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ թանգարանների ոլորտն ունեցավ իր կարգավորող հիմնական մայր օրենքը։

Օրենքի ընդունմամբ կապահովվի մշակութային ժառանգության պահպանության և պաշտպանության համակարգված…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: