ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին դրամական խրախուսում տրամադրելու ծրագիրը» հաստատելու մասին որոշման նախագիծը:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ նախագծով առաջարկվում է դրամական խրախուսում սահմանել մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոներին և մրցանակաբաշխություններին մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչների համար: Ըստ նախարարի՝ դրամական խրախուսման սահմանումը միտված է արժևորելու մշակույթի և ստեղծարար ոլորտի ձեռքբերումները, բարձրացնելու գեղարվեստական և մշակութային արդյունքի ճանաչելիությունը, նպաստելու մշակույթի գործիչների համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, ինչպես նաև այս ոլորտում պետական խրախուսման մեխանիզմների ներդրմանը:
«Այս մոտեցման մշակումը բխում է արդեն իսկ անցյալ տարի հաստատված ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությունից: Միջազգային հեղինակավոր ծրագրերը բազմաթիվ են. այս նախագծով ընդգրկված են ավելի քան 150 նման փառատոներ, մրցույթներ ու մրցանակաբաշխություններ: Դրանց թվին են դասվում այն միջոցառումները, որոնց ցանկը հաստատվում է ոլորտային միջազգային կազմակերպությունների կամ ասոցիացիաների կողմից: Դրա հիման վրա էլ ձևավորվել է նախագծով հաստատվող ցանկը: Ընդ որում՝ միջազգային հեղինակավոր մրցույթները և փառատոները պետք է պարտադիր համապատասխանեն որոշակի չափորոշիչների՝ միջազգային ձևաչափ, պարբերական անցկացում, միջազգային ժյուրի և այն երկրի պետական աջակցություն, որտեղ դրանք անցկացվում են, ինչը լրացուցիչ ընդգծում է նաև տվյալ երկրի կառավարության կողմից այդ մրցանակաբաշխության կամ փառատոնի արժևորումը»,-նշել է նախարարը։
Օրինակ՝ 1933 թվականին կազմավորված Կինոպրոդյուսերների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի (ՖԻԱՊՖ-ի) կողմից հաստատված հեղինակավոր Ա դասի կինոփառատոների շարքին է դասվում 51 կինոփառատոն, որոնց թվում՝ մրցութային և ոչ մրցութային, խաղարկային և ոչ խաղարկային, ինչպես նաև մասնագիտացված փառատոներ: Ա դասի կինոփառատոների շարքին դասվելու համար, ըստ ՖԻԱՊՖ-ի, անհրաժեշտ է համապատասխանել որոշ չափորոշիչների, և դրանք ապահովելու պարագայում միայն կինոփառատոնն ընդգրկվում է ցանկում:
Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ ցանկը կազմվել է այնպես, որ դրանում ընդգրկվեն տարբեր ոլորտներ՝ երաժշտարվեստ, պարարվեստ, թատերարվեստ, կինոարվեստ, կերպարվեստ, մշակութային ժառանգություն և գրականություն: Ներկայացված ցանկում ընդգրկված են նաև մրցանակաբաշխություններ կամ փառատոներ, որոնց պարագայում երկրի մասնակցությունը նշյալ փառատոնին արդեն իսկ հավասարազոր է հաղթանակի, ինչը նշանակում է, որ ֆիլմերը կամ ներկայացումներն անցել են նախընտրական փուլը և ընդգրկվել փառատոնային ծրագրում։
Դրամական խրախուսում տրամադրվելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մշակույթի ոլորտի այն գործիչներին, որոնք որպես ՀՀ ներկայացուցիչ՝ մասնակցել են միջազգային հեղինակավոր փառատոներին և մրցանակաբաշխություններին և արժանացել մրցանակի: Դրամական խրախուսման վճարումն իրականացվելու է ամսական պարբերականությամբ՝ մեկ տարի ժամկետով: Մեկից ավելի արդյունք ունենալու դեպքում վճարվելու է դրանցից յուրաքանչյուրի համար։
«Դրամական խրախուսման չափերը սահմանելիս հիմք է հանդիսացել սպորտի ոլորտում բարձր նվաճումներ ունեցող մարզիկների խրախուսման գործող կարգը, որով փորձել ենք ապահովել երկու ոլորտներում խրախուսման համաչափությունը՝ ամսական 130-ից մինչև 800 հազար դրամ։ Դրամական խրախուսում կարող են ստանալ ինչպես անհատ արվեստագետներն ու մշակույթի գործիչները, այնպես էլ խմբերը, սակայն հետագա քննարկման կարիք ունի խմբերի պարագայում ավելի արդյունավետ խրախուսման ձևը: Նախարարության կողմից վերջին տարիներին իրականացված վերլուծության արդյունքում եկել ենք այն եզրահանգման, որ խրախուսում ստացողների թիվը տարեկան կկազմի շուրջ 11 մարդ և 2 խումբ։ Դրա համաձայն՝ ֆինանսական գնահատականով տարեկան շուրջ 85 մլն դրամ գումարի մասին է խոսքը, և այդ ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել ԿԳՄՍՆ-ին արդեն հատկացված միջոցների շրջանակում»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ որոշմամբ կարգավորվում են նաև մյուս տեխնիկական ընթացակարգերը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով մշակութային կոլեկտիվներին խրախուսելու հարցին, նշել է. «Որոշման կանխատեսման մեջ նշված է 11 անձ և 2 կոլեկտիվ, սակայն սա նախնական դիտարկում է: Մենք ցանկանում ենք, որ խրախուսվեն ավելի շատ կոլեկտիվներ ու անձեր: Այս ամեն կխթանի մշակույթի զարգացմանը և՛ որպես մշակույթ, և՛ որպես տնտեսության ճյուղ, և՛ որպես հանրային կյանքում առավել տեսանելի գործոն՝ հանրային խնդիրների քննարկման հարթակ դառնալու տրամաբանությամբ»:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Կրթության մեջ հաճախ ասում ենք՝ «պետք է բարձրացնել սովորողների մոտիվացիան»: Բայց այստեղ առաջանում է մի հիմնարար հարց․ Արդյո՞ք մոտիվացիան իսկապես հնարավոր է ձևավորել դպրոցում, թե՞ այն կախված է սովորողի ներքին…
«Սիրելի՛ գործընկերներ, ուզում եմ կիսվել մի մտորումով: Իմ դասարանում ունեմ աշակերտ, ով ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք (ԿԱՊԿՈՒ): Խմբային աշխատանքների ժամանակ ես միշտ փորձում եմ նրան վստահել կոնկրետ «թվային դերեր»…
«Հարգելի՛ գործընկերներ, իմ 4-րդ դասարանի 32 աշակերտների հետ աշխատելիս ես հաճախ եմ օգտագործում LearningApps ,Google Forms հարթակները: Դրանք անփոխարինելի են նյութը տեսանելի և խաղային դարձնելու համար: Սակայն վերջերս ինձ մոտ…
Վերջին տարիներին հաճախ կարելի է լսել, որ ավանդական դասավանդումը «այլևս չի աշխատում»: Ոմանք պնդում են, որ ուսուցիչակենտրոն մոտեցումը խոչընդոտում է սովորողների ստեղծագործական և քննադատական մտածողության զարգացմանը: Մյուսները, հակառակը, համոզված են,…
Բոլորս էլ գիտենք, որ ուսուցչի սովորական աշխատանքային օրը բավականին հագեցած և բազմաբնույթ է, այն չի սահմանափակվում միայն դասավանդմամբ: Շատ հաճախ շարունակվում է դպրոցական ժամերից դուրս և պահանջում է մեծ նվիրում,…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց