Մատենադարանին Հովհաննես երեցի ընդօրինակած Ավետարանի ընծայաբերմամբ մեկնարկել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հռչակվելու 65-ամյակին նվիրված միջոցառումների շարքը։
Այդ նշանակալի իրադարձությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, բարերարներ, Մատենադարանի՝ տարբեր տարիների նվիրատուներ։
«Նվիրական անուններ. մատյանների տունդարձը» խորագրով ցուցադրության ընթացքում ներկայացվել են խոշոր նվիրատուների՝ Մատենադարանին ընծայաբերած ձեռագրերի, արխիվային նյութերի և հնատիպ գրքերի բացառիկ հավաքածուներ։
Օրվա խորհրդի ամբողջացումը նշանավորվել է ևս մեկ մեծարժեք մատյանի վերադարձով. բարերար Վահե Բադալյանը Հովհաննես երեցի ընդօրինակած Ավետարանը ընծայաբերել է Մատենադարանին։ Այս առիթով նվիրատուին շնորհվել է «Մատենադարանի բարերար» առաջին Ոսկե մեդալը, որը հանձնվել է բարերարի որդուն՝ Ռոման Բադալյանին:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, կարևորելով Մատենադարանի նշանակությունը մեր երկրի գիտամշակութային և կրթական կյանքում, ընդգծել է, որ այն մշտապես վերարժևորելու անհրաժեշտություն ունի։
«Մատենադարանը, իսկապես, հավաքական ջանքի համախմբում է։ Այն բազմաթիվ մարդկանց և նրանց նվիրումի, սրտացավության և հավաքչության արդյունք է։ Այստեղ մեկտեղվում են պետության, անհատների, մասնավորի ջանքերը, ու սա կարծում եմ՝ ցույց է տալիս այն նշանակությունը, որ Մատենադարանն ունի՝ կարողանալով համախմբել ու միավորել»։
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ 65-ամյակը լավ առիթ է, որպեսզի հետ նայենք, հասկանանք՝ ինչ ճանապարհ ենք անցել և նաև՝ ուր ենք գնում․ «Այսօր Մատենադարանն անընդհատ հանդես է գալիս նոր նախաձեռնություններով, որով էլ ավելի է մեծանում այս կառույցի նշանակությունն ու դերը ներկա մարտահրավերների պայմաններում։ Մատենադարանն առաջ է գնում և իր հետևից տանում նաև այն կարևոր ուղղության զարգացումը, ինչպիսին հայագիտությունն է»։
Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն ընդգծել է՝ տարիների ընթացքում ձեռագրի նվիրաբերումը վերաճել է հայության գոյահաստատման յուրահատուկ ակտի։ Նրա գնահատմամբ՝ Մատենադարանի նվիրատուներին՝ անկախ բնակավայրից ու տարիքից, զբաղմունքից ու մասնագիտությունից՝ հոգևորական, գիտնական, թե քաղաքական այր, միավորում է հավաքչականության բնազդն ու գիտակցումը․ «Մատյանի ընծայաբերումով յուրաքանչյուր հայ՝ գիտակցաբար, թե՛ ենթագիտակցորեն, մեկտեղում է իր հոգևոր հայրենիքի աշխարհասփյուռ բեկորները։ 2023 թվականի դեկտեմբերին ՀՀ կառավարության աջակցությամբ Մատենադարանը ձեռք բերեց 1405 թվականին գրված Առբերդի Ավետարանը։ Մատենադարանում աշխատող մարդու համար չկա ավելի մեծ տոն, քան մատյանի տունդարձը»:
Արա Խզմալյանը նաև տեղեկացրել է՝ այս տարի Մատենադարանը նախատեսում է հատուկ ցուցադրություն, որտեղ կներկայացվեն վերջին մեկ տարվա արժեքավոր ձեռագրական համալրումները:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ, ողջույն: Բոլորս էլ գիտենք այն զգացողությունը, երբ դասն ամենայն մանրամասնությամբ պատրաստել ենք, բայց դասարանում զգում ենք, որ երեխաների մտքերը «Minecraft»-ի կամ հերթական թրենդային հոլովակի մեջ են: Մենք այսօր…
«Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ուզում եմ բարձրաձայնել մի հարցի մասին, որը վստահաբար յուրաքանչյուրիդ տանը «հնչում է» երեկոյան ժամերին՝ Viber-ի կամ WhatsApp-ի ծանուցման ձայնով: Ես միշտ ձգտում եմ լինել հասանելի, օպերատիվ և…
Արդյո՞ք նկարագրական բնութագիրը իրականում արտացոլում է երեխայի առաջընթացը, թե՞ այն վերածվել է հսկայական լրացուցիչ թղթաբանության մեզ համար: Մենք ժամեր ենք ծախսում բառեր ընտրելու վրա, որոնք հաճախ կրկնվում են, մինչդեռ այդ…
«Արդյո՞ք AI-ն (օրինակ՝ ChatGPT-ն) օգնում է մեզ ավելի արագ պատրաստել դասի պլաններ ու մեթոդական նյութեր, թե՞ այն սպանում է մանկավարժի ստեղծագործական միտքը: Իսկ ի՞նչ անել, երբ աշակերտներն են սկսում դասերին…
Հարգելի գործընկերներ, ողջույն: Այսօր մենք շատ ենք խոսում Հանրակրթության պետական նոր չափորոշչի (ՀՊՉ) մասին, որի առանցքում ոչ թե լոկ գիտելիքն է, այլ կարողունակությունը: Բայց ինչպե՞ս դասագրքային չոր տեղեկատվությունը վերածել կենսակերպի:…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց