ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Մշակութային լուրեր

Այսուհետ կենսաթոշակառուներն անվճար կայցելեն թատրոններ և թանգարաններ

Փետրվարի 10, 2020
Մշակութային լուրեր

Այսուհետ կենսաթոշակառուները հնարավորություն ունեն անվճար այցելել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության թատերական կազմակերպությունների կողմից պետական աջակցությամբ իրականացվող մշակութային միջոցառումներ, ինչպես նաև թանգարաններ:

Այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ստորագրել են հուշագիր, համաձայն որի կենսաթոշակառուներին (աշխատանքային՝ տարիքային, արտոնյալ պայմաններով, երկարամյա…

Կամավորները հանուն հուշարձանների պահպանության

Փետրվարի 3, 2020
Մշակութային լուրեր

Պատմամշակութային հուշարձանների պահպանման, օգտագործման և հանրահռչակման նպատակով իրականացվող իրազեկման արշավի շրջանակում «ԻԿOՄOՍ-Հայաստանի ազգային կոմիտեի հետ համագործակցությամբ տեղի է ունեցել հանդիպում իրազեկման արշավի կամավորների հետ:

Կամավորների թվում էին ուսանողներ, ուսուցիչներ, տարբեր ոլորտների աշխատակիցներ՝ թե՛ Երևանից, թե ՀՀ մարզերից:

«Ինձ միանգամից հետաքրքրեց և որոշեցի արձագանքել: Ուսուցիչը պետք է տիրապետի նաև մշակույթին և…

«Ավանդախաղ»․ ազգային ծեսերն ու տոները՝ ինտերակտիվ ներկայացումների միջոցով

Հունվարի 31, 2020
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Մուղդուսյան արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ իրականացվում է «Ավանդախաղ» կրթամշակութային ծրագիրը, որի շրջանակում ինտերակտիվ ներկայացումների միջոցով երեխաները ծանոթանում են ազգային ծեսերին ու տոներին։ Մուղդուսյան արվեստի կենտրոնում հունվարի 27-ին բեմադրվել է Բարեկենդանին նվիրված ինտերակտիվ ներկայացումը: Միջոցառման ընթացքում Ն. Աղբալյանի անվան միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանի աշակերտները ծանոթացել են Բարեկենդանի տոնի խորհրդին, երգել, հանելուկներ…

Դրամաշնորհային ծրագիր` «Հայ գրականությունը թարգմանություններում»

Հունվարի 23, 2020
Մշակութային լուրեր Պաշտոնական

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը, որով աջակցում է արտերկրի այն հրատարակչություններին, որոնք ցանկանում են իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ դասական կամ ժամանակակից գրականություն:

Ծրագրի նպատակը հայ գրականությունն ու մշակույթը աշխարհին ճանաչելի դարձնելն է: 2019 թվականի ավարտին ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` 2020 թվականին կհրատարակվի 16 գիրք` 12 լեզվով.

Հովհաննես Թումանյան, «Հեքիաթներ» (հոլանդերեն)

Հովհաննես Թումանյան, «Հեքիաթներ»…

«Կենսունակ ժառանգություն». անդրադարձ հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությանը

Հունվարի 22, 2020
Մշակութային լուրեր

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության Սոֆիայի տարածաշրջանային կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնակցությամբ լույս է տեսել «Կենսունակ ժառանգություն» ամսագրի հերթական համարը, որը նվիրված է «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի շրջանակում կենտրոնին անդամակցող պետությունների ոչ նյութական մշակութային ժառանգությանը։

Ամսագիրն…

Հուշ-ցերեկույթ` նվիրված Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 101-ամյակին

Հունվարի 20, 2020
Մշակութային լուրեր

Սիլվա Կապուտիկյանի ծննդյան տարեդարձի առիթով Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի և նույն թանգարանի մասնաճյուղ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ Կոմիտասի անվան պանթեոնում Սիլվա Կապուտիկյանի շիրմի մոտ տեղի է ունեցել հիշա­տակի խնկարկման արարողություն: Հիշատակի արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, ԳԱԹ տնօրեն Կարո Վարդանյանը, տուն-թանգարանի վարիչ Արմենուհի…

Ամանորին թատրոններն ունեցել են 54.802 հանդիսատես

Հունվարի 15, 2020
Մշակութային լուրեր

Ամանորի տոնական օրերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 25%-ով աճել է թատրոններ հաճախողների թիվը: 2019 թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2020 թվականի հունվարի 7-ը Հայաստանում գործող թատրոններ այցելել է 54802 մարդ, որից 51014-ը գնել է տոմս, 3788-ը՝ ներկայացել հրավիրատոմսով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 43048 մարդ (40394 գնված տոմս,…

Մեր հուշարձանները պետք է միասին պահպանենք. իրազեկման արշավ` ԿԳՄՍՆ նախաձեռնությամբ

Հունվարի 13, 2020
Մշակութային լուրեր Պաշտոնական

Պատմամշակութային հուշարձանների պահպանման, օգտագործման և հանրահռչակման իրազեկման արշավի շրջանակում հունվարի 11-ին ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն անձամբ են քաղաքացիներին իրազեկել նրանց իրավունքների ու պարտականությունների մասին:

«Հարգելի՛ բարեկամ, Դուք բնակվում եք հուշարձան-շենքում: Այն գրանցված է «Հայաստանի Հանրապետության հուշարձանների պետական ցուցակում»: Այս շենքի սեփականատեր կամ բնակիչ լինելը…

«Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի նախաձեռնութեամբ՝ Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեակին նւիրւած մրցոյթ-փառատօն

Դեկտեմբերի 24, 2019
Մշակութային լուրեր Սփյուռքի լրատու

Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի հովանաւորութեամբ եւ Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի նախաձեռնութեամբ, Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեակի առիթով տեղի ունեցաւ մրցոյթ-փառատօն, որտեղ հեքիաթասաց մասնակիցները ելոյթ ունենցան Թումանեանի ցանկացած ստեղծագործութեամբ:

Սոյն միջոցառման կազմակերպման նպատակն էր՝ վերակենդանացնել  հեքիաթասացութեան արւեստը՝ որպէս բանահիւսական նիւթի մատուցման  կարեւորագոյն միջոց եւ զարգացնել բանաւոր խօսքի մշակոյթը:

Աշխարհի հայտնի տեսարժան վայրեր, որոնք կարելի է այցելել տանից

Դեկտեմբերի 13, 2019
ՏՀՏ նորություններ Մշակութային լուրեր

Մեր տեխնոլոգիական դարաշրջանում կարելի է այցելել ցանկացած ցուցահանդես՝ առանց տանից դուրս գալու: Օրինակ՝ Նյու Յորքի թանգարան այցելել, այնուհետև լինել Մադրիդում: Կամ կազմակերպել առցանց շրջագայություն աշխարհի բոլոր պատմական վայրերում, այդ թվում՝ թանգարաններ, հայտնի ամրոցներ, ճարտարապետական հուշարձաններ և կրոնական վայրեր:

AdMe.ru - ն հրավիրում է վիրտուալ զբոսանքների․

Պետական ​​Տրետյակովյան պատկերասրահ…