ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ցուցադրություն՝ նվիրված Երվանդ Քոչարի «Վարդան Մամիկոնյան» ձիարձանին

Դեկտեմբերի 24, 2020
Մշակութային լուրեր

Երվանդ Քոչարի թանգարանն այս օրերին ներկայացնում է «Մահ իմացեալի սլացքը» խորագրով ցուցադրությունը՝ նվիրված Երվանդ Քոչարի «Վարդան Մամիկոնյան» պղնձակոփ ձիարձանին: Այն մաեստրոյի վերջին մոնումենտալ նվաճումն է, որի մեջ խտացած է մի ամբողջ ճակատամարտի զգացողություն:

«Վարդանն իր մարտիրոսությամբ ուզում է ընկճել, կոտրել թշնամու այն սխալ համոզումը, թե զենքով կարելի է ջնջել ժողովրդի ազատատենչ ոգին»,- ասում էր Քոչարը: Եվ այս ցուցադրությունը նվիրվում է հենց այդ գաղափարին՝ ներկայացնելով Քոչարի բացառիկ մտահղացմամբ ստեղծված Վարդան Մամիկոնյանի արձանը:

Ցուցադրությունը կազմակերպված է առցանց տարբերակով՝ դիզայներական յուրահատուկ մոտեցումներով, վիդեո և աուդիո լրացումներով:

Հայաստանում առաջին անգամ է ստեղծվում նմանօրինակ առցանց ցուցադրություն, որը հնարավորություն է տալիս շրջելու վիրտուալ ցուցասրահում, դիտելու Քոչարի ստեղծած կերպարի տարբեր անդրադարձներ՝ գեղանկար ստեղծագործություններ, գրաֆիկական գործեր, էսքիզներ, լուսանկարներ արվեստանոցից, ինչպես նաև արձանի տեղադրմանը նվիրված մամուլի հրապարակումներ: Առցանց ցուցադրության ընթացքում և թանգարանում կցուցադրվի նաև նորաստեղծ «Վարդան Մամիկոնյան» տեսաֆիլմը:

Ցուցադրությունը հնարավոր է տեսնել թանգարանում հատուկ ակնոցի, համակարգչի կամ հեռախոսի միջոցով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում>> թեման և սիրով հրավիրում քննարկման: Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Արդյո՞ք խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Հարգելի ուսուցիչներ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «Գործողություններ բազմությունների հետ » և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին,կանեք մեջբերումներ ու առաջարկություններ : Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…