ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունիսի 26-30-ը Երևանում և Սիսիանում կանցկացվի Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնը: Գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։
«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված փառատոնի այս տարվա ծրագրերին և սպասվող միջոցառումներին։
Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի տնօրեն Գուժ Թադևոսյանը, Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Արտյոմ Բաղդասարյանը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի նշմամբ՝ Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնի անցկացումը հրաշալի առիթ է՝ մեկ անգամ ևս խոսելու կինեմատոգրաֆիայի ոլորտում իրականացված ծրագրերի և առաջիկա գործընթացների մասին:
Անդրադառնալով փառատոնին՝ նախարարի տեղակալը նշել է, որ այն լիարժեքորեն համապատասխանում է այն բոլոր չափանիշներին, որոնք դրված են պետական դրամաշնորհի հայտի պահանջներում. «Կինոփառատոնը ներառում է բոլոր անհրաժեշտ բաղադրիչները՝ միջազգային համագործակցություն, կրթական նախագծեր, մարզերում մշակութային կյանքի ապակենտրոնացմանն ուղղված ծրագրեր, գործակցության ծրագրեր հայաստանյան կազմակերպությունների հետ»:
Դանիել Դանիելյանն առանձնահատուկ կարևորել է մարզերում փառատոնի անցկացումը և ընդգծել, որ նախարարության քաղաքականությունն է՝ մշակութային կարևոր իրադարձություններն ուղղորդել մարզեր։
«Նախ՝ մարզերի բնակիչներին հասանելի են դառնում մշակութային միջոցառումները, և մնալով իրենց բնակավայրում՝ նրանք մասնակից են դառնում մշակութային կյանքին։ Դրանից բացի՝ մեծ թվով հյուրեր են սպասվում, որոնց ուղղորդելով մարզեր՝ մենք տեղում տնտեսական ակտիվություն ենք ապահովում։ Կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնն էլ կարևորվում է այն հանգամանքով, որ ոչ միայն մեր երիտասարդ տաղանդներին ենք բացահայտում, այլև կինոյի ոլորտի միջազգային մեր գործընկերներին տեղում ընդունելու, շփվելու, համագործակցության հարցեր քննարկելու հնարավորություններ ենք ստեղծում»,-ասել է Դանիել Դանիելյանը՝ ընդգծելով, որ նման նախաձեռնությունները ողջունելի են:
Փոխնախարարը մատնանշել կինոյի ոլորտում առկա կայացած փառատոները՝ «Ոսկե ծիրան», անիմացիոն ֆիլմերի, Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնը. «Այս փառատոներն արդեն ունեն միջազգային վարկանիշ, սակայն կցանկանայի, որ դրանք գնալով առավել զարգանան և տարածաշրջանում լինեն առաջատարներ: Իհարկե, առաջընթացին նպաստում են նաև ոլորտում իրականացվող պետական քաղաքականության ռազմավարությունը, խրախուսման մեխանիզմները, ինչի համատեքստում հիշեցնեմ, որ այս տարի ՀՀ կառավարությունը հաստատել է ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի փոխհատուցման կարգը և պայմանները, որով նախատեսվում է ներդրումների վերադարձ: Այն արդեն գործածության փուլում է, և արդեն ունենք հայտեր: Կինոյի հիմնադրամի և կինոգործիչների հետ քննարկում ենք օրենսդրական կարգավորումների փաթեթը»:
Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանի նշմամբ՝ Երևանի քաղաքապետարանն արդեն 3-րդ տարին աջակցում է փառատոնին, որը կլինի շարունակական: Նրա դիտարկմամբ՝ միջոցառումը սիրված է հանրության կողմից, ինչը ամառային այս օրերին Երևանի և մարզերի մշակութային կյանքի կարևոր բաղադրիչներից է:
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի տնօրեն Գուժ Թադևոսյանի տեղեկացմամբ՝ կինոփառատոնն այս տարի ընդլայնել է իր սահմանները, ինչի վկայությունն է 85 երկրից ստացված ավելի քան 850 հայտը. «Մրցութային ծրագրում այս տարի ընդգրկել ենք 44 ֆիլմ՝ 23 երկրից, որից 27-ը միջազգային ծրագրում, իսկ 16-ը՝ ազգային ծրագրում: Մշակույթի ապակենտրոնացման նպատակով փառատոնն անցկացվում է նաև մարզերում. այս տարի այն երեք օր կանցկացվի Սիսիանում՝ հունիսի 26-28-ը: Սյունիքի մարզը 6–րդն է, որտեղ մայրաքաղաքից դուրս իրականացվում է փառատոնը: Հունիսի 29-30-ը փառատոնը կանցկացվի Երևանում, մասնավորապես՝ Հայաստանի կինոգործիչների միությունում, ինչպես նաև տեղի կունենան երեկոյան բացօթյա ցուցադրություններ Մանկական զբոսայգու ամֆիթատրոնի հատվածում: Նույն օրը տեղի կունենան նաև քննարկումներ, իսկ հաջորդ օրը՝ փառատոնի փակման արարողությունն է: Կարևոր իրադարձություններից է նաև Սիսիան քաղաքում անցկացվող ֆորումը, որին կմասնակցեն արվեստի բուհերի շուրջ 100 ուսանողներ՝ համատեղ քննարկելու և վերլուծելու ոլորտում առկա խնդիրները: Ծրագիրը բազմազան է՝ ստեղծագործական հանդիպումներ, դիտում-քննարկումներ, վարպետության դասեր, կլոր սեղաններ, շնորհանդեսներ, փորձի փոխանակում և հնարավորությունների ներկայացում»:
Գուժ Թադևոսյանը կարևորել է ԿԳՄՍ նախարարության աջակցությունը՝ պետական քաղաքականության շրջանակում կինոարվեստի ոլորտում երիտասարդական կինոյին աջակցելու համատեքստում:
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Արտյոմ Բաղդասարյանի տեղեկացմամբ՝ ներկայացրած ֆիլմերի 30 տոկոսից ավելին միջազգային Ա դասի փառատոներին հաղթած կամ մասնակից ֆիլմեր են. «Մենք շատ ենք հպարտանում այդ հանգամանքով։ Մեզ համար կարևոր է, որ մեր հայկական կինոմատոգրաֆիստները կարողանան տեսնել, շփվել այն հյուրերի հետ, որոնք ունեն հաղթանակներ միջազգային հարթակներում։ Ուզում եմ շեշտել նաև, թե ինչպես է մեր ֆիլմարտադրությունը զարգանում։ Եթե առաջին փառատոնի ժամանակ տեղացի գործիչներից ունեինք 2-3 կարճամետրաժ ֆիլմ, այս տարի այնքան շատ էին ու որակապես այնքան բարձր էին, որ չէինք կարողանում ընտրել»:
Նշենք, որ փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 26-ին՝ ժամը` 18։00-ին, Հ. Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում։ Փառատոնը կբացվի Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ մրցույթի մրցանակակիր «Մարդ, ով չէր կարող լռել» ֆիլմով (ռեժ. Նեբոյշա Սլիժեպչևիչ, Խորվաթիա):
Կինոփառատոնի ընթացքում տեղի կունենա «Կինոդպրոց առանց սահմանների. Սյունիք» կրթական ծրագրի փակման արարողությունը։ Ծրագրի շրջանակում Սիսիանի պատանիները և երիտասարդները ձեռք են բերել կինոարտադրության ոլորտին առնչվող անհրաժեշտ գիտելիքներ և արհեստական բանականության AI-ի միջոցով ստեղծել են իրենց ավարտական ֆիլմը՝ որպես մասնագիտական կարողություններ ձեռք բերելու արդյունքի դրսևորում։ Փառատոնի միջոցառումները Սիսիանում կշարունակվեն մինչև հունիսի 28-ը:
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00–ից սկսած, փառատոնային ծրագիրը կշարունակվի Հայաստանի կինոգործիչների միությունում, իսկ ժամը 20։30-ին Երևանի մանկական զբոսայգում ամֆիթատրոնի հատվածում տեղի կունենա մրցութային ֆիլմերի ցուցադրություն։ Հունիսի 30-ին զբոսայգու ամֆիթատրոնի հատվածում տեղի կունենան փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը և մրցանակաբաշխությունը։ Փառատոնային բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։ Հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու միջազգային հեղինակավոր կինոփառատոների մրցանակակիր կարճամետրաժ ֆիլմերը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…
ՆՈՒ նպատակ Ծանոթացնել աշակերտներին Հայաստանի Առաջին Հանրապետության պատմական նշանակության գործիչներին, ուսումնասիրել նրանց գործունեությունը: Զարգացնել 10-րդ դասարանի աշակերտների պատմագիտական մտածողությունը, հայրենասիրությունը:: Խթանել աշակերտների ինքնուրույն ճանաչողական գործունեության հմտությունները, նպաստել նրանց
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում>> թեման և սիրով հրավիրում քննարկման: Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության…
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի: