ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Սպորտային լուրեր

Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Մեժլում Մեժլումյանը բրոնզե մեդալ է նվաճել

Հոկտեմբերի 25, 2023
Սպորտային լուրեր

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի անդամ Մեժլում Մեժլումյանը բրոնզե մեդալ է նվաճել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում:

61 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մեժլումյանն ուժերը չափել է չեզոք դրոշի ներքո հանդես եկող Իվան Հրամիկայի հետ և 11-0 հաշվով վստահ հաղթանակ տարել:

Հայ ըմբիշը մեկնարկային…

Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականը՝ Գավառում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող

Հոկտեմբերի 24, 2023
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Պաուերլիֆտինգի միջազգային ֆեդերացիայի և Պաուերլիֆտինգի Հայաստանի ֆեդերացիայի համատեղ ջանքերով հոկտեմբերի 21-ին Գավառում անցկացվել է ուժային եռամարտի (պաուերլիֆտինգ)՝ IRON EURASIA-7 միջազգային մրցաշարը։

Մրցաշարին մասնակցել է 147 մարզիկ Հայաստանից, Հնդկաստանից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Վրաստանից․ մրցաշարն առցանց եղանակով անցկացվել է նաև Էստոնիայի, Լիտվայի, Ուկրաինայի և Անգլիայի…

Հայ հեծանվորդները 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Վրաստանի բաց առաջնությունում

Հոկտեմբերի 23, 2023
Սպորտային լուրեր

Հոկտեմբերի 21-22-ը Հայաստանի հեծանվասպորտի հավաքականը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մասնակցել է Վրաստանի բաց առաջնությանը և 2 ոսկե, 2 արծաթե ու 1 բրոնզե մեդալ նվաճել:

Հայաստանի հավաքականը մրցաշարին ներկայացված է եղել 3 մարզիկով: Մեծահասակների պայքարում հանդես է եկել Վահե Վիրաբյանը, երիտասարդների պայքարում՝ Արթուր Վարելջյանը, իսկ պատանիների մրցումներին՝…

Ազատ ոճային ըմբիշները սկսում են պայքարը Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում

Հոկտեմբերի 23, 2023
Սպորտային լուրեր

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մեկնարկում է ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունը, որին կմասնակցեն նաև Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականները:

Արդեն կայացել է ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնության ազատ ոճայինների վիճակահանությունը: Ըստ այդմ, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, մրցագորգ դուրս կգա Հայաստանի 5 ներկայացուցիչ՝ Մեժլում Մեժլումյանը (61 կգ), Հայկ Պապիկյանը (74…

Սամբո մարզաձևում բարձր արդյունքներ գրանցած մարզիկներն անվական ամսական թոշակ կստանան. կառավարության որոշումը

Հոկտեմբերի 19, 2023
Սպորտային լուրեր

ՀՀ կառավարության՝ հոկտեմբերի 19-ի նիստում ընդունված որոշման համաձայն, լրացում և փոփոխություններ կկատարվեն կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1096-Ն որոշման մեջ, որով կարգավորվում է ՀՀ հավաքական թիմերի կազմում բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկները և նրանց մարզիչներին տրամադրվող ամենամսյա անվանական թոշակի հատկացումը:

Նոր լրացման համաձայն՝ ծրագրի շահառուներ կհանդիսանան նաև սամբո մարզաձևում բարձր արդյունքներ…

10 տարվա դադարից հետո Երևանում անցկացվել է «Հայկի նետեր» նետաձգության միջազգային մրցաշարը

Հոկտեմբերի 17, 2023
Սպորտային լուրեր

Հոկտեմբերի 10-16-ը Երևանում անցկացվել է «Հայկի նետեր» նետաձգության միջազգային մրցաշարը, որին տարբեր տարիքային խմբերում Հայաստանից, Վրաստանից, Ղազախստանից և Արաբական Միացյալ էմիրություններից շուրջ 80 մարզիկ է մասնակցել:

Մրցաշարին հետևել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

«Հայկի նետեր» միջազգային մրցաշարն անցկացվել է 4 տարիքային խմբերում: Մինչև 12 տարեկան մարզիկները մասնակցել են…

Երևանում անցկացվել է միջազգային համաժողով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Համաշխարհային հակադոպինգային գործակալության հետ համատեղ

Հոկտեմբերի 16, 2023
Միջազգային լուրեր Սպորտային լուրեր

ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) հետ համատեղ Երևանում օրերս անցկացվել է միջազգային համաժողով, որը կրել է «Հայաստանում դոպինգի դեմ պայքարի համակարգված մոտեցումը բարելավելու համար ներքին համակարգման բարձրացում՝ լավագույն փորձի ներդրման միջոցով» խորագիրը:

Համաժողովի բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Կարեն…

1 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունից

Հոկտեմբերի 16, 2023
Սպորտային լուրեր

Հայ բռնցքամարտիկներն ավարտել են ելույթները Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում անցկացված Եվրոպայի գավաթի խաղարկությունում՝ նվաճելով 1 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ։

Թիմային պայքարում Հայաստանի ընտրանին զբաղեցրել է 3-րդ տեղը։

Գավաթի խաղարկության հաղթող է ճանաչվել աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը։ Եզրափակչում նա պետք է մենամարտեր…

Քննարկում՝ Հայաստանում դոպինգի դեմ պայքարի վերաբերյալ

Հոկտեմբերի 13, 2023
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության տնօրեն Թոմ Մեյին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել Թոմ Մեյի ներկայությունը Երևանում անցկացվելիք միջազգային հակադոպինգային համաժողովի շրջանակում, որը կրում է «Հայաստանում դոպինգի դեմ պայքարի համակարգված մոտեցումը…

7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով անցկացվել են շախմատի մրցումներ

Հոկտեմբերի 13, 2023
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև «Սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով անցկացվել են շախմատի հանրապետական մրցումները։

Շախմատի մրցումներում հաղթող է ճանաչվել Երևան քաղաքի հավաքական թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Շիրակի, իսկ երրորդ տեղը՝ Կոտայքի մարզի թիմը։

Հանրապետական եզրափակիչ փուլի մրցումներին…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: