ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Սպորտային լուրեր

Շրջանառության մեջ է դրվել մեկ նամանակիշով գեղաթերթիկ՝ նվիրված Երևանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը

Դեկտեմբերի 1, 2023
Սպորտային լուրեր

Դեկտեմբերի 1-ին շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Սպորտ. ծանրամարտի Եվրոպայի առաջնություն» թեմային:

Նամականիշի մարման արարողությունն իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, ՀՀ ֆիլատելիստների հայկական…

Հայ բռնցքամարտիկները 10 մեդալ են ապահովել ավագ տարիքի պատանիների ԱԱ-ում. այսօր կիսաեզրափակիչներն են

Դեկտեմբերի 1, 2023
Սպորտային լուրեր

Երևանի «Միկա» մարզահամալիրում ավարտին մոտեցող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն ապահովել են 10 մեդալ:

Քառորդ եզրափակիչների արդյունքներով աշխարհի պատանեկան առաջնության կիսաեզրափակիչ են դուրս եկել Հեղինե Պետրոսյանը (48 կգ), տղաների հավաքականից՝ Առնո Դարչինյանը (46 կգ), Վաղարշակ Քեյանը (48 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Արեն Խառատյանը (52 կգ), Անդրանիկ…

«Կարևորն այն է, որ երեխաները ֆուտբոլ են խաղում». ԿԳՄՍ նախարարը ներկա է եղել «Դպրոցականների գավաթ-2023» մրցաշարի եզրափակիչներին

Նոյեմբերի 30, 2023
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ներկա է եղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 2023 թ. «Ֆուտբոլի դպրոցական գավաթ» մրցաշարի Մ10, Մ12 և Մ14 տարեկանների եզրափակիչներին և պարգևատրման արարողությանը:

Նախարարը նաև հետևել է Արմավիր-Սյունիք և Արմավիր-Շիրակ խաղերին:

ԿԳՄՍ նախարարին ուղեկցել և դպրոցականների շրջանում…

ԿԳՄՍՆ-ում պարգևատրվել են մասսայական սպորտի միջոցառումների հաղթողները

Նոյեմբերի 28, 2023
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր ամփոփվել են 2023 թվականին անցկացված մասսայական միջոցառումները, որոնց հաղթողներին ու մրցանակակիրներին պարգևատրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, ոլորտային այլ ներկայացուցիչներ:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել…

«Սպորտում կանանց ներգրավվածության բարձրացումը ռազմավարական խնդիր է». Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Ուրարտուի» աղջիկների թիմի հետ

Նոյեմբերի 28, 2023
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբ, ծանոթացել ակումբի ենթակառուցվածքներին, պատանի և պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների համար ստեղծված պայմաններին, ինչպես նաև հանդիպել «Ուրարտուի» կանանց թիմերի ներկայացուցիչների հետ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ուղեկցել են նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, «Ուրարտուի» նախագահ Ջևան Չելոյանցն ու ակումբի այլ…

Երևանում շարունակվում է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը

Նոյեմբերի 28, 2023
Սպորտային լուրեր

Երևանի «Միկա» մարզահամալիրում շարունակվում է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը: Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ռինգ դուրս կգա Հայաստանի 7 ներկայացուցիչ և կպայքարի քառորդ եզրափակչի ուղեգրի համար:

Ցերեկվա մրցահերթում՝ ժամը 14:00-ից, 48 կգ քաշային Վաղարշակ Քեյանը կանցկացնի իր երկրորդ մենամարտը՝ 1/8 եզրափակչում ուժերը չափելով Ռումինիայի ներկայացուցիչ Շտեֆան Նիկոլասի հետ, 52 կգ…

Կարեն Գիլոյանն ընդունել է WBC վարկածով առաջին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Նոել Միքայելյանին

Նոյեմբերի 27, 2023
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է WBC վարկածով առաջին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Նոել Միքայելյանին:

Մայամիում նոյեմբերի սկզբին տեղի ունեցած մենամարտում Միքայելյանը երրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Կոնգոյի ներկայացուցիչ, 35-ամյա Իլունգա Մակաբուին ու նվաճել է WBC վարկածով աշխարհի չեմպիոնական գոտին:

Նախարարի տեղակալ…

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ սուսերամարտի Մ14 տարեկանների Եվրոպայի գավաթի խաղարկությունից

Նոյեմբերի 27, 2023
Սպորտային լուրեր

Հայաստանի սուսերամարտի հավաքականի անդամներ Հակոբ Մանուկյանն ու Նարեկ Հովհաննիսյանն արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Թբիլիսիում նոյեմբերի 25-ին անցկացված Մ14 տարեկանների Եվրոպայի գավաթի խաղարկությունում:

Ճկասուսեր զենքաձևում Հակոբ Մանուկյանը զբաղեցրել է 2-րդ, իսկ Նարեկ Հովհաննիսյանը՝ 3-րդ հորիզոնականը:

Հայաստանի ներկայացուցիչներն առաջնությանը մասնակցել են ճկասուսեր զենքաձևի հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Հովհաննիսյանը:

Եվրոպայի մինչև…

Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում ավարտված աշխարհի առաջնությունում

Նոյեմբերի 27, 2023
Սպորտային լուրեր

Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում ավարտվել է շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը, որին մասնակել են 14-18 տարեկան տղաներ և աղջիկներ: Հայաստանն այս առաջնությունում ներկայացրել են 10 շախմատիստներ:

Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց են տվել Բենիկ Ագասարովն ու Ռոբերտ Փիլիպոսյանը: Մինչև 14 տարեկան պատանիների խմբում Ագասարովը 11 հնարավորից վաստակել է 8 միավոր և կիսել է 5-10-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 10-րդ տեղը, իսկ մինչև…

«Երևանը՝ աշխարհի 60 երկրի շուրջ 600 բռնցքամարտիկների թատերաբեմ». կայացել է ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության բացման արարողությունը

Նոյեմբերի 24, 2023
Սպորտային լուրեր

Երևանի «Միկա» մարզահամալիրում պաշտոնապես տրվել է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության մեկնարկը, որի բացման արարողությանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Միջոցառմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչներ, երկրպագուներ:

Թատերական…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: