ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Սպորտային լուրեր

Հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողները

Ապրիլի 28, 2025
Սպորտային լուրեր

Դպրոցականների շրջանում սեղանի թենիսի մասսայականացման, ինչպես նաև դպրոցականների՝ զանգվածային մարզական միջոցառումներին մասնակցության ապահովման նպատակով Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մարզադպրոցում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը:

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս սեղանի թենիսի մրցաշարով մեկնարկում են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» 2024 թ. սիրողական մրցաշարերը: Մրցաշարի…

Մարմնամարզիկներ Համլետ Մանուկյանն ու Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի գավաթի 6-րդ փուլի հաղթողներ

Ապրիլի 28, 2025
Սպորտային լուրեր

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության վերջին` 6-րդ փուլում, որը կայացել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում:

Նժույգ թափերի վարժության եզրափակչում Մանուկյանը հավաքել է 14.800 միավոր և արժանացել ոսկե մեդալին: 17-ամյա մարզիկը ճանաչվել է 2025 թվականի աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող, քանի որ…

Ճամբար՝ «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի մասնակիցների համար

Ապրիլի 28, 2025
Սպորտային լուրեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Աղվերանում հանդիպել են «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին, մարզիչներին, մրցավարներին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը:

Վարչապետը ողջունել է մասնակիցներին, շնորհավորել նրանց եզրափակիչ փուլին մասնակցելու հնարավորություն ստանալու…

Եվրոպայի առաջնության մեդալակիր ծանրորդները պարգևատրվել են

Ապրիլի 26, 2025
Սպորտային լուրեր

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում այսօր կայացել է Մոդովայում անցկացված Եվրոպայի առաջնությունում մեդալներ նվաճած ծանրորդների պարգևատրման արարողությունը, որն իրականացրել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:

Հայաստանի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել էին Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ…

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ձմեռային մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ

Ապրիլի 26, 2025
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ձմեռային մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչներին՝ քննարկելու այս մարզաձևերի ուղղությամբ պետության քաղաքականությունը, զարգացման հնարավորություններն ու աջակցության ծրագրերը:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, ներկայացուցիչներ Հայաստանի տափօղակով հոկեյի, գեղասահքի և դահուկային սպորտի և սնոուբորդի…

«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը կկայանա ապրիլի 27-ին

Ապրիլի 26, 2025
Սպորտային լուրեր

Դպրոցահասակ երեխաների շրջանում սեղանի թենիսի մասսայականացման և առողջ ապրելակերպի քարոզման նպատակով 2025 թվականի ապրիլի 27-ին ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը:

Հանրապետական՝ եզրափակիչ փուլին կմասնակցեն Երևանի և մարզերի ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտների միջև անցկացված մարզային…

Արման Ավանեսյանը՝ սամբոյի Եվրոպայի մեծահասակների չեմպիոն

Ապրիլի 26, 2025
Սպորտային լուրեր

Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ Արման Ավանեսյանը ոսկե մեդալ է նվաճել Կիպրոսում անցկացվող Եվրոպայի մեծահասակների առաջնությունում:

Մարտական սամբոյի 98 կգ քաշային կարգի եզրափակչում Ավանեսյանը 9:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Խորվաթիայի ներկայացուցչի նկատմամբ: Հայ մարզիկին չեմպիոնական մեդալով պարգևատրել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը։

Հայաստանի մեծահասակերի հավաքականը ԵԱ-ում ելույթներն…

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց հավաքականները՝ Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ

Ապրիլի 22, 2025
Սպորտային լուրեր

Ծանրամարտի Եվրոպական ֆեդերացիան ամփոփել է Եվրոպայի կանանց և տղամարդկանց առաջնությունների արդյունքները: 

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ Հայաստանի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել են Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ:

Տղամարդկանց հավաքականը Եվրոպայի առաջնությունում ելույթներն ավարտել է երկամարտի 2 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալով:

Հայաստանի թիմի կազմում Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացել…

Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Ապրիլի 22, 2025
Սպորտային լուրեր

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայանը կարիերայում երկրորդ անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը՝ Մոլդովայում ավարտին մոտեցող առաջնությունում երկամարտի 450 կգ արդյունքով դառնալով ոսկե մեդալակիր:

Առանձին վարժություններում ևս հայ ծանրորդն արժանացել է ոսկե մեդալներին: Պոկում վարժությունում Լալայանը ցույց է տվել 210…

Կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության մեկնարկին մնացել է 15 օր

Ապրիլի 21, 2025
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը և Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը Հյուսիսային պողոտայում այսօր ազդադարել են առաջնության հետհաշվարկի ժամացույցի մեկնարկը:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը շնորհավորել է Հայաստանում առաջին անգամ անցկացվելիք կարատեի մեծահասակների Եվրոպայի առաջնության առթիվ: Նա նաև հաջողություն է մաղթել…