ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մարմնամարզիկներ Համլետ Մանուկյանն ու Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի գավաթի 6-րդ փուլի հաղթողներ

Ապրիլի 28, 2025
Սպորտային լուրեր

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության վերջին` 6-րդ փուլում, որը կայացել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում:

Նժույգ թափերի վարժության եզրափակչում Մանուկյանը հավաքել է 14.800 միավոր և արժանացել ոսկե մեդալին: 17-ամյա մարզիկը ճանաչվել է 2025 թվականի աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող, քանի որ հաղթել է 6 փուլերից 3-ում:

Աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլում հաղթողի կոչմանն արժանացել է նաև մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ հավասարը չունենալով օղակների վարժությունում: Ավետիսյանը եզրափակչում 14.466 միավոր է հավաքել և դարձել ոսկե մեդալակիր: Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը 7-րդ տեղն է զբաղեցրել:

Նշենք՝ Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը վաղը հանդես կգա աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի՝ հենացատկի վարժության եզրափակչում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն