Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ Արման Ավանեսյանը ոսկե մեդալ է նվաճել Կիպրոսում անցկացվող Եվրոպայի մեծահասակների առաջնությունում:
Մարտական սամբոյի 98 կգ քաշային կարգի եզրափակչում Ավանեսյանը 9:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Խորվաթիայի ներկայացուցչի նկատմամբ: Հայ մարզիկին չեմպիոնական մեդալով պարգևատրել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը։
Հայաստանի մեծահասակերի հավաքականը ԵԱ-ում ելույթներն ավարտել է 1 ոսկե և 5 բրոնզե մեդալով: Հայաստանի թիմից պատվո հարթակի երրորդ աստիճանին են կանգնել մարտական սամբոյի ներկայացուցիչներ Համլետ Սուքիասյանը (58 կգ), Մհեր Մերջանյանը (71 կգ), Ավետիք Պողոսյանը (88 կգ), Արթուր Մալխասյանը (79 կգ) և մարզական սամբոյի ներկայացուցիչ Դավիթ Հովսեփյանը (58 կգ):
Սամբոյի Եվրոպայի բոլոր տարիքային խմբերի առաջնությունը կտևի մինչև ապրիլի 28-ը: Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել մեծաքանակ կազմով՝
Երիտասարդներ/տղաներ - Ռոբերտ Սիմոնյան (58 կգ), Արշակ Բեկչյան (64 կգ), Մհեր Օհանյան (71 կգ), Սամվել Ղազարյան (79 կգ), Սեյրան Սարուխանյան (88 կգ), Էրիկ Սաղաթելյան (98 կգ), Արսեն Հայրապետյան (+98կգ),
Երիտասարդներ/աղջիկներ - Անահիտ Սարգսյան (59 կգ),
Պատանիներ/տղաներ - Սերյոժա Մելքոնյան (53 կգ, Ալեքս Խաչատրյան (58 կգ), Ջոնիկ Օզմանյան (64 կգ), Գոռ Շատվերյան (71 կգ), Գոռ Աղասարյան (79 կգ), Լևոն Խաչատրյան (88 կգ), Արեն Հարությունյան (98 կգ), Դավիթ Բարսեղյան (+98 կգ),
Պատանիներ/աղջիկներ - Հայկանուշ Ազիզբեկյան (47 կգ), Միլենա Առաքելյան (50 կգ), Մանուշակ Խաչատրյան (54 կգ), Սյուզաննա Մանուկյան (59 կգ),
Դեռահասներ/տղաներ - Արսեն Պապոյան (46 կգ), Արման Պարսիյանց (49 կգ), Արամ Կիրակոսյան (53 կգ), Արայիկ Պետրոսյան (58 կգ), Ալեքս Համբարձումյան (64 կգ), Գոռ Մուրադյան (71 կգ), Գոռ Անտոնյան (79 կգ), Գոռ Թելոյան (98 կգ),
Դեռահասներ/աղջիկներ - Սյուզի Ազիզբեկյան (44 կգ), Արփինե Ազիզբեկյան (54 կգ):
Մեր ընտրանին մրցավայր է մեկնել հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանի, մարզիչներ Հայկ Ավետիսյանի, Էռնեստ Միրզոյանի և պատվիրակության ղեկավար Մխիթար Հայրապետյանի ուղեկցությամբ։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Համացանցային (առցանց) և տպագիր (գրքային) բառարաններն ունեն իրենց յուրահատուկ տեղը կրթական գործընթացում: Սովորողների համար ընտրությունը հաճախ կախված է նպատակից՝ արագ տեղեկատվությո՞ւն է հարկավոր, թե՞ խորքային ուսումնասիրություն: Ահա դրանց հիմնական առանձնահատկությունների…
Մաթեմատիկայի դասերին ՏՀՏ-ների կիրառումն ունի մի շարք առավելություններ. ï‚· գույնի, գրաֆիկայի, անիմացիաների օգտագործումը ընդլայնում են ինֆորմացիայի ներկայացման հնարավորությունները, ï‚· ապահովվում է դիտողականության ավելի բարձր մակարդակ, ï‚· ուսումնական նյութը դառնում է…
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց