Երևանում՝ Ավան վարչական շրջանում, պաշտոնապես բացվել է «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի հայաստանյան ակադեմիան:
Արարողությանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը Ալեսսանդրո Ֆերրանտին, ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Թեոդոր Թեոդորիդիսը, «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի գլխավոր բիզնես տնօրեն Պետեր Սիլվերստոնը, ակումբի լեգենդ, Իտալիայի չեմպիոն Ֆաբրիցիո Ռավանելլին և այլ հյուրեր։
Ակադեմիայի հիմնադիր Ալֆրեդ Սադոյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են մարզաբազայում, ծանոթացել կատարված աշխատանքներին և ենթակառուցվածքներին, հետևել են երեխաների մարզումներին։
Ավանի մարզաբազան ունի մարզասրահ, բժշկական հետազոտությունների և վերականգնողական գոտիներ, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած վերլուծության սենյակ, կացարան՝ նախատեսված մարզիչների և երեխաների համար, և այլ ենթակառուցվածքներ։ Շինությունը կառուցվել է ժամանակակից «կանաչ շենքերի» չափանիշներին համապատասխան։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով Հայաստանում բարձրակարգ ֆուտբոլային ակադեմիաների ստեղծմանը, ընդգծել է, որ մանկապատանեկան ֆուտբոլը և ֆուտբոլային կրթության զարգացումը սպորտում հետագա հաջողությունների կարևոր նախապայմաններից են․ «Սա ֆուտբոլի զարգացման հիմնաքարն է։ Մեծ սպորտում նվաճումներ ունենալ չենք կարող, եթե հիմքը ճիշտ դրված չէ: Միջազգային փորձը մեր երկիր բերելը, ինչպես նաև միջազգային ֆուտբոլային կրթությունը մեր երեխաներին հասանելի դարձնելը կարևորագույն ռազմավարություններից են, որոնց ուղղությամբ աշխատանքները շարունակական են լինելու»։
Նախարարը հատկապես կարևորել է ծրագրի սոցիալական բաղադրիչը, որի շնորհիվ տաղանդավոր երեխաները, այդ թվում նաև մարզաբնակ, ակադեմիայում անվճար սովորելու հնարավորություն կունենան․ «Սա նշանակում է, որ մեր ապագա տաղանդավոր ֆուտբոլիստների համար այս ճանապարհը բաց է»։
Անդրադառնալով «Յուվենտուսի» ակադեմիաներում նախադպրոցական կրթության բաղադրիչին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախադպրոցական տարիքի երեխաների հետ աշխատանքի մեթոդները կարող են օգտակար լինել նաև կրթության ոլորտում՝ նպաստելով երեխաների ֆիզիկական զարգացմանն ու սպորտային կրթությանը։
Նա նաև կարևորել է սպորտում մասնավոր ներդրումների աճը և պետություն-մասնավոր գործընկերությամբ համատեղ ծրագրերի իրականացումը։
«Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի գլխավոր բիզնես տնօրեն Պետեր Սիլվերստոնը բարձր է գնահատել Հայաստանում ստեղծված ենթակառուցվածքներն ու ծրագրի իրականացման տեմպերը։
«Մենք հաճելիորեն զարմացած ենք՝ այստեղ բացելով այս հիանալի մարզաբազան։ Սա Հայաստանի ներկայացվածության, այստեղ կատարված մեծ աշխատանքի, ինչպես նաև Հայաստանի և Իտալիայի միջև բարձրակարգ գործընկերության վկայությունն է։ «Յուվենտուսն» ամբողջ աշխարհում ունի շուրջ 100 ֆուտբոլային ակադեմիա, սակայն այն, ինչ տեսանք այստեղ, իսկապես բացառիկ է։ Ընդամենը մեկ տարում նման ենթակառուցվածքի ստեղծումն անհավանական ձեռքբերում է։ Իսկ ամենակարևորն այն է, որ 600-700 պատանի սաներ արդեն գրանցվել և սկսել են մարզվել «Յուվենտուսի» ակադեմիայում»,- ասել է Պետեր Սիլվերստոնը՝ կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով ծրագրում ներգրավված կողմերին։
«Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի հայաստանյան ակադեմիայի շինարարությունը մեկնարկել են 2025 թվականի մայիսի վերջին։ Արդեն պատրաստ են և գործում են երկու ժամանակակից մարզաբազաներ՝ Երևանի Ավան և Կենտրոն վարչական շրջաններում, իսկ երրորդի կառուցման մեկնարկը տրվել է Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում։
Մարզաբազաներում կառուցվել են բնական և արհեստական խոտածածկով բարձրորակ խաղադաշտեր, օրգանական նյութերով լցոնված արհեստական խոտածածկով դաշտեր՝ փոքր տարիքի երեխաների համար, ինչպես նաև փակ խաղադաշտ։
«Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայում մարզվող երեխաների հետ աշխատում են «Յուվենտուսի» համակարգից ժամանած օտարերկրյա 15 մարզիչներ, որոնք կիրառում են ակումբի ժամանակակից մարզչական մեթոդաբանությունն ու գիտելիքահեն մոտեցումը։ Ակադեմիայի լավագույն սաները հնարավորություն կունենան մեկնելու Թուրին՝ «Յուվենտուսի» մայր ակադեմիա, մասնակցելու «Յուվենտուսի» ակադեմիաների աշխարհի առաջնության խաղերին և հետագայում իրենց կարիերան շարունակելու եվրոպական ակումբներում։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա» Ներածություն Արհեստական բանականությունը ժամանակակից աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական ուղղություններից է, որն աստիճանաբար փոխում է մարդու առօրյան, կրթական գործընթացը և մասնագիտական գործունեությունը: Կրթության…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ ներկայացնել երկու հետաքրքիր մոտեցում, որոնք կարելի է կիրառել տարբեր առարկաների դասաժամերին՝ սովորողների մտածողությունը, ստեղծագործականությունն ու ակտիվ մասնակցությունը խթանելու նպատակով: «Կլաստեր» մեթոդ Այս մեթոդի միջոցով սովորողները…
Օտար լեզվի դասավանդման ընթացքում տեքստի հետ աշխատանքը հաճախ սահմանափակվում է ընթերցանությամբ, թարգմանությամբ և հարցերին պատասխանելով: Սակայն նույն տեքստը կարող է դառնալ ստեղծագործական մտածողության, հաղորդակցական կարողությունների և համագործակցային հմտությունների զարգացման արդյունավետ…
Ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից է ձևավորել սովորող, որը կարողանում է ոչ միայն վերարտադրել գիտելիքը, այլև ինքնուրույն մտածել, վերլուծել, արտահայտել սեփական կարծիքը և հիմնավորել այն: Ռուսաց լեզվի 7–9-րդ դասարաններում այս նպատակին…
Ժամանակակից կրթության մեջ արհեստական բանականության (ԱԲ) գործիքները նոր հնարավորություններ են ստեղծում դասավանդման գործընթացն առավել հետաքրքիր, ստեղծագործական և արդյունավետ կազմակերպելու համար: Ռուսաց լեզվի 2–9-րդ դասարաններում ԱԲ գործիքների կիրառումը կարող է նպաստել…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց