ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ծաղկաձորը հյուրընկալում է դպրոցականների թիմային աշխարհի առաջնության եվրոպական մայրցամաքային փուլը

Սեպտեմբերի 28, 2026
Սպորտային լուրեր

Ծաղկաձորում այսօր մեկնարկում է 2026 թվականի դպրոցականների թիմային աշխարհի առաջնության եվրոպական մայրցամաքային փուլը (FIDE ISCF World Schools Team Championship 2026):

Առաջնությունն անցկացվում է ՖԻԴԵ-ի «Շախմատը կրթության մեջ-2026» նախաձեռնության շրջանակում:

Եվրոպական փուլում լավագույն արդյունք ցուցաբերած թիմերը կնվաճեն WSTC մեծ եզրափակչի ուղեգրեր, որտեղ աշխարհի տարբեր մայրցամաքների ուժեղագույն դպրոցական թիմերը կմրցեն աշխարհի չեմպիոնի կոչման համար։

Մրցաշարին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել եվրոպական երկրների դպրոցական թիմեր, մարզիչներ, պատվիրակություններ և շախմատային համայնքի ներկայացուցիչներ: Մրցաշարը կազմակերպվում է ՖԻԴԵ-ի (Շախմատի միջազգային ֆեդերացիա), Միջազգային դպրոցական շախմատի ֆեդերացիայի (ISCF), Հայաստանի շախմատի ֆեդերացիայի և Եվրոպական շախմատի միության (ECU) համատեղ ջանքերով՝ գլխավոր գործընկեր Freedom Holding Corp.-ի աջակցությամբ։

Առաջնությունը կտևի մինչև հոկտեմբերի 3-ը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն