ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ազդարարում. ՀՀ ԿԳՄՍՆ պատվերով իրականացվող ինքնազբաղ/անկախ ստեղծագործողների մասնագիտական գործունեության դրամաշնորհային մշակութային ծրագրերի մրցութային հայտերի ընդունում

Օգոստոսի 6, 2020
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հայտարարում է նախարարության պատվերով իրականացվող ինքնազբաղ/անկախ ստեղծագործողների մասնագիտական գործունեության շարունակականության ապահովման դրամաշնորհային մշակութային ծրագրերի մրցույթ: Այն միտված է կորոնավիրուսի տարածման և դրա հետևանքով ստեղծված արտակարգ պայմաններում ՀՀ մշակույթի և ստեղծարար ոլորտների ինքնազբաղ ստեղծագործողների գործունեության շարունակականության ապահովմանն ու համաճարակի հետևանքով տուժած նախագծերի աջակցմանը:
Մրցույթը կազմակերպվում է Ժամանակակից արվեստ (թատերարվեստ, երաժշտարվեստ, պարարվեստ, փերֆորմանս, կերպարվեստ, տեսարվեստ (վիդեոարտ), լուսանկարչություն, ինստալյացիա), Կիրառական արվեստ (ձեռարվեստ, ժողովրդական արվեստ և արհեստ), Գրականություն ոլորտներում:
Մրցույթի անվանակարգերն են՝ «Մշակութային նախագծեր և միջոցառումներ» (ժամանակակից արվեստ), «Մշակութային նախագծեր և միջոցառումներ» (կիրառական արվեստ և գրականություն):
Յուրաքանչյուր անվանակարգում հայտի ներկայացման և մրցույթի մասնակցության համար, բացի մրցույթի ընդհանուր պայմաններից՝ սահմանված են նաև չափորոշիչներ:
Մրցույթը մեկնարկում է 2020 թվականի օգոստոսի 5-ին, հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2020 թվականի օգոստոսի 20-ն է:
Մրցույթի մասնակցության կարգին, պայմաններին, չափորոշիչներին ծանոթանալ և հայտաձևերը ներբեռնել ՀՀ ԿԳՄՍՆ կայքէջից http://escs.am/am/news/6861
Հայտերն ընդունվում են. «Մշակութային նախագծեր և միջոցառումներ» (ժամանակակից արվեստ), ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչություն
(Հասցե՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ. (010-599-631): «Մշակութային նախագծեր և միջոցառումներ» (կիրառական արվեստ, գրականություն), ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժառանգության և ժողովրդական արհեստների վարչություն
(Հասցե՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ.(010-599-629):

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • ԱԲ գործիքները կրթության մեջ

    Թեմայի հեղինակ՝ ԼԻԱՆԱ Եղիազարյան

    ԱԲ գործիքները կրթության մեջ. նորարարություն, արդյունավետություն և պատասխանատու կիրառություն Ժամանակակից կրթական համակարգի առաքելությունը դուրս է գալիս սոսկ գիտելիքի փոխանցման սահմաններից՝ կենտրոնանալով մարդակենտրոն մոտեցման վրա, որտեղ տեխնոլոգիան պետք է ծառայի մարդուն,…

  • Տարեվերջյան ամփոփում նախագծային մեթոդով 4-րդ դասարանում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    «Հարգելի՛ գործընկերներ, քանի որ մոտենում ենք ուսումնական տարվա ավարտին, ցանկանում եմ քերականական և լեզվական թեմաներն ամփոփել ոչ թե ստանդարտ թեստերով, այլ փոքրիկ նախագծերով: Օրինակ՝ մտածում եմ առաջարկել աշակերտներին Canva-ով պատրաստել…

  • Խաղային և ավանդական մեթոդների հավասարակշռումը 4-րդ դասարանում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    «Հարգելի՛ գործընկերներ, բոլորս էլ տեսնում ենք, թե որքան մեծ է LearningApps-ի կամ Wordwall-ի դերը աշակերտների մոտիվացիայի հարցում: Սակայն 4-րդ դասարանում երեխաները հեշտությամբ տարվում են խաղային տարրով և երբեմն դժվարությամբ են…

  • Լաբորատորիա՝ գրպանում. արդյունավետ փորձեր՝ նվազագույն դպրոցական ռեսուրսներով

    Թեմայի հեղինակ՝ Nelly Makaryan

    Հարգելի՛ գործընկերներ, ողջո՛ւյն: Վստահ եմ՝ բոլորս էլ բախվել ենք այն իրավիճակին, երբ ցանկանում ենք բնագիտության, կենսաբանության կամ քիմիայի դասը դարձնել առավելագույնս գործնական և տպավորիչ, սակայն լաբորատոր հագեցվածությունը կամ նյութերի սղությունը…

  • Տրամաբանական հարցեր կենսաբանությունից

    Թեմայի հեղինակ՝ Nelly Makaryan

    Հարգելի գործընկերներ ,եկեք քննարկենք հետաքրքիր տրամաբանական հարցեր կենսաբանությունից,որոնք կարող ենք օգտագործել կենսաբանության դասերի ժամանակ՝որպես մոտիվացնող միջոց:Ահա առաջին հարցս.ի՞նչ է նշանակում 1+1=1 կենսաբանության տեսանկյունից և ո՞ր դասերի ժամանակ կարելի է կիրառել: