Չնայած ռազմական դրությանն ու համավարակին` դրանից բխող բոլոր անհրաժեշտ աշխատանքների հետ միաժամանակ ՀՀ ԿԳՄՍՆ-ն հետևողականորեն շարունակում է նախարարության նախատեսված մյուս աշխատանքները՝ նպատակ ունենալով կրթական համակարգը դարձնել էլ ավելի կենսունակ ու որակյալ։
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգի փոփոխության նախագիծը, որով առաջարկվում է ուսուցչի վերապատրաստման համակարգի սկզբունքային նոր մոտեցում ցուցաբերել:
Ուսուցչի վերապատրաստումը պարտադիր է և անցկացվում է տնօրենի հաստատած ժամանակացույցով: Գործընթացը զգալի չափով թվայնացվելու է՝ կրճատելով ժամանակն ու վարչարարությունը։ Մասնավորապես, ատեստավորման և վերապատրաստման ենթակա ուսուցիչների մասին ուսումնական հաստատությունների տնօրենները նշում են անելու Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ ներբեռնելով նաև անհրաժեշտ տվյալները։ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում լրացրած տվյալների հիման վրա նախարարությունը ինքնաշխատ կերպով կձևավորի ատեստավորման ենթակա ուսուցիչների ցուցակները:
Ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման գործընթացը կիրականացնեն ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով երաշխավորված վերապատրաստող կազմակերպությունները, որոնք մշակում են համապատասխան մոդուլներ՝ նախարարության սահմանած չափորոշիչների և ծրագրերի հիման վրա: Ուսուցիչը նախարարության հրապարակած վերապատրաստող կազմակերպությունների ցանկից ընտրում է իր ցանկացած ընկերությունը, որի ծառայության դիմաց վճարում է դպրոցը՝ դրա համար հատկացվող միջոցներից:
Գործընթացի էական փոփոխությունն է, որ ԿԳՄՍ նախարարությունը երաշխավորելու է նաև դասընթացներ, այդ թվում՝ առցանց: Ուսուցիչները կարող են ընտրել ինչպես երաշխավորված կազմակերպություններից որևէ մեկի վերապատրաստումը, այնպես էլ երաշխավորված դասընթացներ։ Ընդ որում, հաշվի կառնվեն նաև ուսուցիչների՝ նախորդ տարիներին արդեն իսկ անցած վերապատրաստումները։ Այդ տեղեկատվության հիման վրա ուսուցիչները կստանան համապատասխան կրեդիտներ և հնարավորություն կունենան բաց թողնել վերապատրաստման տվյալ բաղադրիչը՝ կրճատելով դրա վրա ծախսվող ժամանակն ու ռեսուրսները։
Վերապատրաստման ավարտից հետո ուսուցչին տրվում է վկայական, որտեղ նշվում է դասընթացի մասնակցության և հավաքած կրեդիտների մասին։ Վերապատրաստման ծրագրի բաղադրիչ են համարվում ՏՀՏ գործիքների և նոր մեթոդների կիրառումը: Վերապատրաստման մասնակից ուսուցիչները ներկայացնում են ավարտական հետազոտական աշխատանքներ: Վերապատրաստող կազմակերպությունը հաստատում է դրանցում ակադեմիական ազնվությունը և գրագողության բացակայությունը, ինչպես նաև հրապարակում իր պաշտոնական կայքում կամ Հայկական կրթական միջավայրի պաշարների շտեմարանում (https://lib.armedu.am/):
Վերապատրաստման դասընթացի առնվազն երկու երրորդին մասնակցած և սահմանված նվազագույն կրեդիտները հավաքած ուսուցչին դասընթացի ավարտից հետո տրվում է վկայական՝ 5 տարի ժամկետով, որը վավեր է ինչպես նույն դպրոցում, այնպես էլ աշխատանքի վայրը փոխելու դեպքում` այլ դպրոցում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ, այսօր ուզում եմ ներկայացնել մաթեմատիկայի կապը մյուս ուսումնական առարկաների հետ: Չկա ուսումնական որևէ առարկա, որ դասավանդվի մյուս ուսումնական առարկաներից առանձնացված:Բոլոր գիտություններն էլ կապված են միմյանց հետ և փոխադարձ…
Սիրելի գործընկերներ, իմ փորձը ցույց է տալիս, որ 1-ից 4-րդ դասարանում հաջողակ ուսումնառությունը կախված է ոչ միայն ուսուցողական մեթոդներից կամ գիտելիքի բովանդակությունից, այլև այն միջավայրից, որտեղ երեխան զգում է անվտանգություն,…
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Միջառարկայական կապերի դերն ու նշանակությունը տարրական դասարաններում>>վերնագրով թեման:Տարրական դասարաններում դրվում են գիտելիքների և կարողությունների հիմքերը, աստիճանաբար հարստանում է սովորողների խոսքը, զարգանում է նրանց…
Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…
Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան