«Այբ» կրթական հիմնադրամը ԵՄ Արևելյան գործընկերության երկրների համար COVID-19-ի հետևանքների չեզոքացման աջակցության ծրագրի շրջանակում «Մարդը կարիքի մեջ» (“People In Need”) բարեգործական ՀԿ-ի կողմից ստացել է դրամաշնորհ, որի շնորհիվ «Քան» ակադեմիան ապահովելու է հայալեզու բարձրորակ անվճար կրթություն Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերի աշակերտների և ուսուցիչների համար։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել հեռավար և առկա աշխատարաններ միջին և ավագ դպրոցների շուրջ 1500 աշակերտների և բնագիտական առարկաների և մաթեմատիկայի 150 ուսուցիչների համար։ Ուշադրության կենտրոնում են լինելու մասնավորապես գյուղական համայնքների դպրոցների և Արցախից տեղահանված ուսուցիչներն ու աշակերտները։
Ինչպես գիտեք, «Քան» ակադեմիան համաշխարհային կրթական հարթակ է, որի առաքելությունը բարձրորակ կրթություն ապահովելն է բոլորի համար և ամենուրեք։ «Քան» ակադեմիայի հայկական հարթակի հիմնադրումից ի վեր ավելի քան 35 000 տեսադասեր և 40 000 վարժություններ ու հոդվածներ են տեղայնացվել տարբեր առարկաներից՝ մաթեմատիկա, քիմիա, կենսաբանություն, ֆիզիկա, հումանիտար գիտություններ, համակարգչային գիտություն, ծրագրավորում և այլն։ Այս պահին մեզ համար առաջնահերթություն է ընդլայնել գիտատեխնիկական ոլորտին վերաբերող նյութերը հարթակում և ստեղծել հնարավորություն բոլոր ուսուցիչների և աշակերտների համար՝ կիրառելու դրանք իրենց դասավանդման և ուսումնառության ընթացքում։
ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագիրն ունենալու է հետևյալ փուլերը․
— Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերի գիտատեխնիկական ոլորտի առարկաների 150 ուսուցիչների հետ վերապատրաստման դասընթացների և աշխատարանների կազմակերպում, ինչը կօգնի հեշտությամբ օգտագործելու «Քան» ակադեմիայի հայկական հարթակի գործիքներն ու նյութերը, փոխելու ուսուցման ներկայիս մեթոդները, իրականացնելու հեռավար և հիբրիդային կրթություն, ինչպես նաև փոխգործուն աշակերտակենտրոն ուսուցում` խթանելով կրթության նկատմամբ աշակերտների շահադրդումը․
— Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերի միջին և ավագ դպրոցների 1500 աշակերտների հետ աշխատարանների կազմակերպում և շարունակական կրթության նպատակով՝ ինքնակրթության մշակույթի խթանում` խրախուսելով առցանց կրթական հարթակների օգտագործումը որպես կրթության լրացուցիչ միջոց․
— ուսուցիչների շարունակական մենտորության և օժանդակության ապահովում, ինչպես նաև «Քան» ակադեմիայի ուսուցիչների համայնքի ակտիվ անդամների մասնակցությամբ վեբինարների միջոցով փորձի փոխանակում և ծրագրում ընդգրկված մարզերի ուսուցիչների ներգրավում «Քան» ակադեմիայի ուսուցիչների համայնքում։
Համոզված ենք, որ «Քան» ակադեմիայի հարթակի ընդլայնումը ծառայելու է բոլորին և ամենուրեք համաշխարհային մակարդակի բարձրորակ անվճար հայալեզու կրթությամբ ապահովելու մեր նպատակին և կրթության նորարարական մեթոդների շնորհիվ նպաստելու մարզերում գիտատեխնիկական ոլորտի կայուն զարգացմանը, որի առաջամարտիկներից են լինելու ծրագրի միջոցով ստեղծված ուսուցչական և աշակերտական ակտիվ համայնքները։
Նյութի աղբյուրը. «Այբ» կրթական հիմնադրամ
Մաթեմատիկայի դասերին ՏՀՏ-ների կիրառումն ունի մի շարք առավելություններ. ï‚· գույնի, գրաֆիկայի, անիմացիաների օգտագործումը ընդլայնում են ինֆորմացիայի ներկայացման հնարավորությունները, ï‚· ապահովվում է դիտողականության ավելի բարձր մակարդակ, ï‚· ուսումնական նյութը դառնում է…
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց