ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

ԳԹԿ-ն հաստատել է միասնական քննությունների երկրորդ փուլի օրերը

Հուլիսի 2, 2021
Պաշտոնական

Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է 2021 թվականի միասնական քննությունների երկրորդ փուլի օրերը` ըստ առարկաների.

3.07.2021 թ.՝ «Հայոց լեզու և հայ գրականություն»,

4.07.2021 թ.՝ «Օտար լեզուներ»,

5.07.2021 թ.՝ «Քիմիա», «Ռուսաց լեզու»,

6.07.2021 թ.՝ «Մաթեմատիկա»,

7.07.2021 թ.՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»,

8.07.2021 թ.՝ «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»:

Քննական գործընթացում ներգրավված ուսուցիչներին կտրամադրվի վճարովի այլ հանգստյան օր

Հուլիսի 2, 2021
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին:

Շրջաբերականով նշված կառույցներին առաջարկվել է իրենց ենթակա ուսումնական հաստատություններին տեղեկացնել առ այն, որ երկրում տիրող համաճարակային (COVID-19) իրավիճակով պայմանավորված՝ հանրակրթական ուսումնական պարապմունքների ժամկետների փոփոխությունների հետ կապված, 2020-2021 ուստարվա 9-րդ դասարաններում անցկացվող ավարտական քննության օրը…

Նախադպրոցական կրթության ոլորտում սահմանվում են պետական քաղաքականության միասնական չափանիշներ

Հուլիսի 2, 2021
Պաշտոնական

Հայաստանում լիցենզավորման դաշտ են բերվում նախադպրոցական ծառայությունները, այդ թվում՝ զարգացման կենտրոնները։

Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։

Նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ օրենքների…

Դպրոցական բաժանորդային համակարգի ծրագիրը գործում է նաև ամառային արձակուրդի շրջանում

Հուլիսի 2, 2021
Մշակութային լուրեր

2021 թվականի հունվարից վերսկսվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Դպրոցական բաժանորդային համակարգի» ծրագիրը, որը բոլոր հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտներին տարվա ընթացքում տարբեր մշակութային հաստատություններ՝ թանգարան, համերգասրահ և թատրոն, մեկական այց կատարելու հնարավորություն է տալիս:

ՀՀ մշակույթի ու ՀՀ կրթության և գիտության նախարարությունների՝ 2018 թվականին մեկնարկած այս համատեղ ծրագիրն ընդհատվել էր…

Զարգացնելով քաղաքացիական կրթությունը հայաստանյան կրթական համակարգում

Հուլիսի 2, 2021
Միջազգային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է «ԱՅ ԷՖ Ի ԵՍ» (IFES) կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժերոմ Լեյրոյին:

Հանդիպմանը քննարկվել են կազմակերպության կողմից իրականացվող «Ներգրավված քաղաքացի» համալսարանական ծրագրի արդյունավետությունը բուհերում և այն միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ու հանրակրթական դպրոցներում ընդգրկելու հարցերը: «Ներգրավված քաղաքացի» պիլոտային ծրագիրը մեկնարկել է ՀՀ 5…

Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

Հուլիսի 1, 2021
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, USAID/Հայաստան առաքելության նորանշանակ տնօրեն Ջոն Ալլեոն, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական պատասխանատու Օլեգ…

Ծանրամարտիկները կստանան մեկ մրցումային հարթակ և 20 ծանրաձողի լրակազմ

Հուլիսի 1, 2021
Սպորտային լուրեր

Հայաստանի ծանրորդներն այսուհետ կմարզվեն միջազգային նոր չափանիշներին համապատասխանող մարզագույքով:

Կառավարության որոշմամբ ՀՀ ծանրամարտի հավաքական թիմերն Օլիմպիական խաղերին ընդառաջ կստանան մեկ մրցումային հարթակ և 20 ծանրաձողի լրակազմ (10-ական լրակազմ տղամարդկանց և կանանց համար):

Ծանրամարտի Հայաստանի Հանրապետության տղամարդկանց և կանանց հավաքական թիմերի բոլոր տարիքային խմբերի (պատանիներ, երիտասարդներ, մեծահասակներ) մարզումները Ծանրամարտի միջազգային…

Հայաստանի գեղարվեստի պետական և ԻԻՀ արվեստների ակադեմիաները գործընկերության հուշագիր են ստորագրել

Հուլիսի 1, 2021
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Հուլիսի 1-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի է ունեցել բուհի և Իրանի Իսլամական Հանրապետության արվեստների ակադեմիայի միջև հուշագրի ստորագրման արարողություն:

Փաստաթղթի ստորագրման արարողությանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի…

Բարձրացնելով բուսական աշխարհի վերաբերյալ իրազեկվածությունը. տեղի է ունեցել «Հայ բույս 2021» փառատոնը

Հուլիսի 1, 2021
Լուրեր կազմակերպություններից

Տավուշի մարզի Ենոքավան համայնքում անցկացվել է «Հայ բույս 2021» յոթերորդ փառատոնը:

Փառատոնի նպատակն է բարձրացնել բույսերի՝ որպես բնական ռեսուրսների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը, սովորեցնել բնության բարիքները կենցաղում արդյունավետ կիրառելու հմտությունները, ինչպես նաև զարգացնել բնապահպանական մտածելակերպը:

Ինչպես տեղեկացնում է ԵՊՀ պաշտոնական կայքը, փառատոնին մասնակցել են նաև ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և…

Կ. Գիլոյան. «Եթե հայկական սպորտում լուրջ հաջողություններ արձանագրենք, վստահ եղեք, որ դրանցում դուք ձեր ներդրումն ունեք»

Հուլիսի 1, 2021
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է գարնանը Երևանում անցկացված բասկետբոլի եվրասիական լիգայի խաղերի կազմակերպչական աշխատանքներին ներգրավված կամավորներին:

Համահայկական կամավորական միության շուրջ 15 անդամ պարգևատրվել է հավաստագրով նշյալ մարզական միջոցառման կամավորական աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար:

Կարեն Գիլոյանը շնորհակալություն է հայտնել նրանց մասնակցության և ներդրում…