ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկել է «ՀայՖեստ» միջազգային թատերական փառատոնը՝ «Լինե´լ․ սա խնդիր չէ» կարգախոսով։ Առկա իրավիճակով պայմանավորված՝ փառատոնի տնօրինությունը որոշում է կայացրել այն առցանց տիրույթում իրականացնել դեկտեմբերի 9-15-ը։
Փառատոնի մեկնարկը տրվել է ռեժիսոր Տիմոֆեյ Կուլյաբինի «Օնեգին» ներկայացումով՝ Նովոսիբիրսկի «Կրասնի ֆակել» թատրոնի մասնակցությամբ։ Նշենք, որ այդ ներկայացումն արժանացել է ռուսական ազգային թատերական «Ոսկե դիմակ» մրցույթի ժյուրիի մրցանակին։
Փառատոնի շրջանակում կցուցադրվեն հեղինակավոր ևս 4 ներկայացումներ՝ Թոմաս Օսթերմայերի «Վերադարձ դեպի Ռեյմս» (Գերմանիա), Սաշա Վալցի «Տիեզերագնացների ծառուղի» (Գերմանիա), Յո Սթրոմգրենի «Կորոնա շարք #10, #25» (Նորվեգիա), Պիպո Դելբոնոյի «Այս վայրի մթությունը» (Իտալիա), որոնց համար ձեռք է բերվել մեկանգամյա ցուցադրության իրավունք։
Փառատոնի օրերին կանցկացվի թատերական համաժողով՝ «Ինչպես կարող ենք մեկուսացումից հանել թատրոնը` մեկուսացման ժամանակ» թեմայով, որին կմասնակցեն մի շարք երկրների թատերական փառատոների տնօրեններ, բեմադրիչներ, թատերագետներ և այլն: Համաժողովի մոդերատորներն են Եվրոպական փառատոների ասոցիացիայի (ԵՓԱ) գլխավոր քարտուղար Քեթրին Դևենթերը (Բելգիա) և թատերագետ, ռեժիսոր, դրամատուրգ, «Театр» ամսագրի գխավոր խմբագիր, «NET» փառատոնի գեղարվեստական ղեկավար Մարինա Դավիդովան (Ռուսաստան)։ Հիմնական բանախոսներ են «Բերգենի» փառատոնի տնօրեն (Նորվեգիա) Անդերս Բեյերը, «Դուբլինի թատերական փառատոնի» տնօրեն (Իռլանդիա) Ուիլի Ուայթը, «Պիպո Դելբոնո» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր (Իտալիա) Պիպո Դելբոնոն, ռեժիսոր, պարաբեմադրիչ, «Յո Ստրոմգրեն» թատրոնի գեղարվեստական ղեկավար (Նորվեգիա) Յո Ստրոմգրեն, թատերագետ, պրոֆեսոր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային թատերական ինստիտուտի խորհրդի անդամ (Վրաստան) Լևան Խեթագուրին, «Ֆարոֆֆա» փառատոնի տնօրեն (Բրազիլիա) Պեդրո դե Ֆրեյտասը, Սարաևոյի «Իսթ-Ուեսթ» փառատոնի տնօրեն (Բոսնիա և Հերցեգովինա) Հարիս Պասովիչը։
«ՀայՖեստ» փառատոնն առաջիկա օրերին իր գործընկերների աջակցությամբ կանցկացնի վարպետության դասեր, որոնց ընթացքում կներկայացվեն մի շարք հետաքրքիր թեմաներ։ Արտերկրի գործընկերները կներկայացնեն այն կարևոր քայլերը, որոնք անհրաժեշտ են թատերական նախագծերի իրականացման համար, կխոսեն դրանց նշանակության և անհրաժեշտ հմտությունների մասին։
2019-2021 թթ. Եվրոպական փառատոների ասոցիացիան 715 եվրոպական փառատոներից «ՀայՖեստ» միջազգային թատերական փառատոնն ընտրել և ընդգրկել է 24 լավագույնների ցանկում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Սիրելիներս, ուզում եմ այսօր քննարկման դնել մի կարևոր հարց, որը շատերիս աշխատանքային առօրյայի մասն է: Իրական դասապրոցեսում որքանո՞վ է հնարավոր անհատական մոտեցում ցուցաբերել ԿԱՊԿՈՒ սովորողին: Դասի ընթացքում ուսուցիչը միաժամանակ աշխատում…
Ինչպե՞ս կարդալ գիրք,երբ հեռախոսը ձեռքիդ է: 1)Առաջարկեք սկսել օրական ընդամենը 15-20 էջից: Դա տևում է մոտ 20 րոպե, բայց ստեղծում է կայուն սովորույթ: Կարևորը ոչ թե քանակն է, այլ պարբերականությունը:…
Հարգելի՛ ուսուցիչներ, այս անգամ ուզում եմ անդրադառնալ կրտսեր դպրոցականների դեզադապտացիային, բավականին նուրբ և կարևոր թեմա է: Սա այն վիճակն է, երբ երեխան չի կարողանում հարմարվել դպրոցական կյանքի նոր պահանջներին, ինչը…
«Իրավունքը՝ որպես պաշտպանիչ վահան» ·«â€‹Գիտեմ իմ իրավունքները․ պաշտպանված եմ»: ·«Մարդու իրավունքները վահան են ոչ թե ուժեղի, այլ արդարի ձեռքում»: ​Իրավունքը պաշտպանում է մարդուն կամայականությունից: Օրենքը սահմանում է սահմաններ և դառնում…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ուզում եմ խոսել մի բանի մասին, որի մասին սովորաբար լռում ենք մեթոդական միավորումների ժամանակ: Մենք բոլորս էլ ունենք այդ «բարդ» աշակերտը, ով չի լսում, խանգարում է, տեղից…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց