ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

ՀՊՍՆ-ի տնօրեն Սարգիս Բալբաբյան․ «2021 թ. հոբելյանաշատ է, փառատոնի շրջանակում մեծ թվով կոմպոզիտորների ստեղծագործություններ են հնչում»

Մայիսի 13, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մայիսի 4-22-ն անցկացնում է «Հայ կոմպոզիտորական արվեստի» 12-րդ փառատոնը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը անդրադարձել է «Հայ կոմպոզիտորական արվեստի» 12-րդ փառատոնի և դասական երաժշտության տարածմանն ու հանրահռչակմանը։

«Մեծ թվով կոմպոզիտորների բազմաթիվ ստեղծագործություններ հնչում են մայիսի 4-ից…

Գեղարքունիքի, Շիրակի և Վայոց ձորի մարզերում կառուցվելու են մոդուլային 5 դպրոցներ

Մայիսի 13, 2021
Պաշտոնական

 

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը պահուստային ֆոնդից 500 մլն դրամ գումար է հատկացվել` մարզային բնակավայրերում մոդուլային 5 դպրոցի կառուցման նպատակով:

Նոր մոդուլային դպրոցները կկառուցվեն Գեղարքունիքի, Շիրակի և Վայոց ձորի մարզերի հետևյալ բնակավայրերում.
 

  • ՀՀ Գեղարքունիքի մարզ` «Ջիլի միջնակարգ դպրոց»,
  • ՀՀ Շիրակի մարզ` «Արեգնադեմի…

Աշխատաժողովի օրակարգում ՄԿՈՒ ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունն էր

Մայիսի 13, 2021

Աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունը (ԱՀՈՒ) մեծ ներուժ ունի կրթություն-աշխատաշուկա անցումը հեշտացնելու տեսանկյունից: Փաստերը վկայում են, որ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ԱՀՈՒ համակարգ ունեցող երկրներն ունեն երիտասարդների գործազրկության ցածր մակարդակ: Այդ նպատակով ԿԳՄՍ նախարարությունը տարբեր շահագրգիռ կողմերի համագործակցությամբ և Եվրոպական կրթական հիմնադրամի (ԵԿՀ) աջակցությամբ մշակել է «Հայաստանում աշխատանքի վրա հիմնված…

Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

Մայիսի 13, 2021
Պաշտոնական

2021 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 14:30-ին, տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստը:

Հանրային քննարկման է դրվել ՀՀ ֆինանսական կրթման ազգային ծրագրի և 2021-2025 թթ.-ի գործողությունների պլանի նախագիծը

Մայիսի 13, 2021
Պաշտոնական

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ ֆինանսական կրթման ազգային ծրագրի և 2021-2025 թվականների գործողությունների պլանի նախագիծը: Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև մայիսի 26-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

ՀՀ ֆինանսական կրթման ազգային ծրագիր

Հաշվի առնելով բնակչության ֆինանսական ունակությունների զարգացման…

Առցանց միջազգային տնտեսագիտության օլիմպիադա

Մայիսի 12, 2021
Միջազգային լուրեր

2021 թ. հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանն անցկացնելու է առցանց միջազգային տնտեսագիտության օլիմպիադա, որի կազմակերպիչ երկիրը Լատվիան է:

Ամենամյա օլիմպիադան վերաբերում է տնտեսագիտության և ֆինանսների ոլորտներին և անցկացվում է բարձր դասարանցիների շրջանում: Օլիմպիադայի նպատակն է նպաստել ավագ դպրոցում տնտեսագիտության և ֆինանսական գրագիտությանն առնչվող գիտելիքների ամրապնդմանը…

16 մարզային ՄԿՈՒ հաստատությունների հատկացվել են համակարգչային նոր սարքավորումներ

Մայիսի 12, 2021
Լուրեր կազմակերպություններից

Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) 16 հաստատություն ստացել է պլանշետներ՝ կրթության որակի բարելավման, հեռավար ուսուցման արդյունավետ կազմակերպման նպատակով: Միջոցառումն իրականացվել է ՄԱԶԾ-ՅՈՒՆԻՍԵՖ «Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի շրջանակում՝ Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:…

«Բրեյն-ռինգ» ամենամյա մրցույթ. ձեռնարկատիրական և ֆինանսական կրթության խրախուսում

Մայիսի 12, 2021
Լուրեր կազմակերպություններից

Գեղեցիկ ավանդույթ է ձևավորվել՝ յուրաքանչյուր ուստարվա ավարտին կազմակերպել «Բրեյն-ռինգ» ամենամյա ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթը: ՀՀ կենտրոնական բանկի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ անցկացվող մրցույթի նպատակն ավագ դպրոցում ձեռնարկատիրական և ֆինանսական կրթություն ուսումնասիրող աշակերտներին խրախուսելը և նրանցից լավագույններին բացահայտելն է։

Երկրում ստեղծված համաճարակային պայմաններով պայմանավորված՝ մրցույթն այս տարի անցկացվել է առցանց…

Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրը՝ վարդատունկով

Մայիսի 12, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը նախարարության, թանգարանի աշխատակիցների, մտավորականների ու արվեստագետների հետ Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրվա առթիվ ծաղիկներ են խոնարհել մեծանուն կոմպոզիտորի շիրիմին և խնկարկել հիշատակը: Թանգարանի նախաձեռնությամբ նախարարի տեղակալը, անվանի մտավորականներն ու արվեստագետները նաև խորհրդանշական վարդեր են տնկել կոմպոզիտորի շիրիմի մոտ:

«Կանաչ» հմտություններ երիտասարդների համար. 5 դպրոց կիրականացնի իր մշակած ծրագիրը

Մայիսի 12, 2021
Լուրեր կազմակերպություններից

Համագործակցելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ՝ «Կանայք կլիմայում և էներգետիկայում» հասարակական կազմակերպությունը 2020 թվականին սկսել է իրականացնել ՄԱԶԾ-ԳԷՀ փոքր դրամաշնորհների ծրագրով ֆինանսավորվող ««Կանաչ» հմտություններ երիտասարդների համար» ծրագիրը։

Ծրագրի հիմնական նպատակն է դպրոցներում բարձրացնել իրազեկվածությունը կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանն ուղղված գործողությունների, «կանաչ» տեխնոլոգիաների վերաբերյալ՝ աշակերտներին մասնակից դարձնելով իրենց…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: