ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Վահրամ Դումանյանն այցելել է Ա. Սպենդիարյանի տուն-թանգարան

Մայիսի 18, 2021
Մշակութային լուրեր

Թանգարանների միջազգային օրվա շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր այցելել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան:

Թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի ուղեկցությամբ Վահրամ Դումանյանը շրջել է ցուցասրահներում, ծանոթացել մեծանուն կոմպոզիտորի կյանքն ու ստեղծագործական ուղին ներկայացնող ցուցանմուշներին: Այս տարի Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա հոբելյանն է, որն ընդգրկվել է…

Հաստատվել են միասնական քննությունների օրերը

Մայիսի 18, 2021
Պաշտոնական

 

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի պաշտոնակատարի հրամանով՝ հաստատվել են 2021 թվականի միասնական քննությունների օրերը: Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.
 

 

8.06.2021 թ. - «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն»,
11.06.2021 թ. - «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Իտալերեն», «Իսպաներեն», «Պարսկերեն»,
15.06.2021…

Հրապարակվել են ուսուցիչների կամավոր ատեստավորման ուղեցույցները

Մայիսի 18, 2021
Պաշտոնական

Գնահատման և թեստավորման կենտրոնը սկսել է ուսուցչի սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման քննության ուղեցույցների հրապարակման գործընթացը: ԳԹԿ կայքում արդեն հասանելի են «Հայոց լեզու», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Ֆիզիկա» և «Աշխարհագրություն» առարկաների ուղեցույցները` https://bit.ly/3eSQUTr:

Ուղեցույցները պատկերացում են տալիս՝ ինչպիսի հարցեր և պատասխաններ է ենթադրում գիտելիքների ստուգման գործընթացը: Դրանցում ներկայացված են թեստերի…

Երիտասարդական հնարավորությունների նոր հարթակ. Գյումրիում բացվել է «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնը

Մայիսի 18, 2021
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մայիսի 17-ին ներկա է եղել Գյումրիում «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը: Կենտրոնը բացվել է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համատեղ ջանքերով՝ Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության» տարածաշրջանային ծրագրի շրջանակում։

Նախարարի տեղակալ…

«Քարաշամբի գավաթը․ պատմության քառասունդարյա վկան». անիմացիոն հոլովակ Հայաստանի պատմության թանգարանում

Մայիսի 18, 2021
Մշակութային լուրեր

Հայաստանի պատմության թանգարանը Թանգարանների միջազգային օրվա շրջանակում ներկայացնում է «Քարաշամբի գավաթը․ պատմության քառասունդարյա վկան» անիմացիոն հոլովակը, որը պատրաստվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2020 թ․ դրամաշնորհային ծրագրի շրջանակում։

Հոլովակում ներկայացված է աշխարհում եզակի նմուշ համարվող գավաթը, որը պահվում է Հայաստանի պատմության թանգարանում: Այն գտնվել է Կոտայքի մարզի Քարաշամբ…

Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը Թանգարանների միջազգային օրվա առթիվ

Մայիսի 18, 2021
Մշակութային լուրեր

Սիրելի´ թանգարանագետներ և թանգարանային գործի աշխատակիցներ,

1977 թ. մայիսի 18-ին Թանգարանների միջազգային խորհուրդը (ԻԿՕՄ) իր 11-րդ գլխավոր կոնֆերանսի ժամանակ այդ օրը հռչակեց որպես Թանգարանների միջազգային օր: Այս տարի օրվա կարգախոսն է՝ «Թանգարանների ապագան. վերականգնել և վերաիմաստավորել», որն առավել քան արդիական է մերօրյա տեխնոլոգիական և թվային աշխարհում: Քայլելով ժամանակի պահանջներին…

Ռազմամարզական ճամբարի ծրագիրը կփորձարկվի 4 դպրոցներում

Մայիսի 18, 2021

Մեկնարկում է ՀՀ դպրոցների 11-րդ դասարանների աշակերտների ռազմամարզական ճամբարի փորձնական ծրագիրը, որն այս տարի կիրականացվի 4 դպրոցներում:

Այդ նպատակով ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է վերոնշյալ ուսհաստատությունների տնօրենների հետ՝ քննարկելու ծրագրի մանրամասները: Հանդիպմանը ներկա է եղել նաև Ա. Մանուկյանի անվան ռազմամարզական մասնագիտացված դպրոցի տնօրեն Արկադի Պետրոսյանը: Նշյալ ուսհաստատությունը…

«Խնդիրները քիչ չեն, և մեզ անհրաժեշտ է նոր մեկնարկ». Կ. Գիլոյանը շարունակում է մարզային շրջայցերը

Մայիսի 17, 2021
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը շարունակում է մարզային շրջայցերը՝ հանրապետության մարզական ենթակառուցվածքների ներկայիս պայմաններին և խնդիրներին, ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու, զարգացման ուղիներ նախանշելու նպատակով:

Մայիսի 14-15-ը Կարեն Գիլոյանն աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում, որտեղ մարզպետ Արամ Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է մեկ տասնյակից ավելի մարզադպրոցներ և…

«Երևանյան էտյուդներ». լուսանկարչական մրցույթի արդյունքների ամփոփում և ցուցահանդես

Մայիսի 17, 2021
Մշակութային լուրեր

Մայիսի 18-ին՝ Ժամը 18։00-ին, Ա․ Սպենդիարյանի տուն-թանգարանի պուրակում կբացվի «Երևանյան էտյուդներ» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսը, որի ընթացքում կամփոփվեն մրցույթի արդյունքները։

Մրցույթի մասնակցության հայտ էին ներկայացրել 120 մասնակից, լուսանկարների ընդհանուր թիվը 400 է։ Մրցույթին մասնակցել են նաև լուսանկարիչներ Ֆրանսիայից, Ռուսաստանից և Վրաստանից։

Մասնագիտական ժյուրիի քվեարկության արդյունքում ընտրվել են 32 հեղինակներ, որոնց…

Քննարկվել է «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագիրը

Մայիսի 17, 2021
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այսօր ընդունել է երիտասարդական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչների: Հանդիպման ընթացքում քննարկվել է «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագիրը, որի նպատակն է նպաստել երիտասարդների իրավունքների պաշտպանության բարելավմանը և ուսանողական կազմակերպությունների կարողությունների զարգացմանը: Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող եռամյա դրամաշնորհային ծրագիրն իրականացնում…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: