Լիմասոլում (Կիպրոս) ավարտվել է Եվրոպայի սամբոյի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնությունը: Աշխարհամասի 26 երկրի ուժեղագույն սամբիստների պայքարում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 8 մեդալ՝ մեկական ոսկե և արծաթե, 6 բրոնզե:
Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր է դարձել Դավիթ Հովսեփյանը: 58 կգ քաշային կարգի չեմպիոնական գոտեմարտում Հովսեփյանը, որը ծննդով Շուշիից է, հաղթել…
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում կայացել է անվանի արվեստաբան, դերասան, թատերական և մշակութային գործիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանի 90-ամյա հոբելյանին նվիրված հանդիսություն:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սերոբ Անտինյանը Սերգեյ Առաքելյանին է փոխանցել ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար…
Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականն Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացած աշխարհի առաջնությունում նվաճել է 3 մեդալ՝ 2 ոսկե, 1 արծաթե: Աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն են դարձել Գարիկ Կարապետյանը (96 կգ) և Լիանա Գյուրջյանը (81 կգ), իսկ Կարեն Մարգարյանը (81 կգ) նվաճել է արծաթե մեդալ:
Գարիկ Կարապետյանը երկամարտում լավագույնն է եղել 355 կգ…
Մայիսի 26-ին Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի IԲ դասարանում (դասվար՝ Հ. Առաքելյան) աշակերտները հրաժեշտ տվեցին Այբբենարանին:
Տոնական հանդիսության ընթացքում առաջին դասարանցիներն ասմունքի, բեմականացումների և երգերի միջոցով ներկայացրին հայոց գրերի ստեղծման պատմությունը, մեր առաջին ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցին, այբուբենի կարևորությունը որպես ազգապահպան գործոն:
Դաստիարակչական նշանակություն ունեցավ «Չարի վերջը»…
Անցյալ տարվանից ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն, առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվում է առցանց համակարգի միջոցով:
Մայիսի 31-ի դրությամբ stugum.emis.am կայքի միջոցով ճշտվել է առաջին դասարան հաճախող 17500 երեխաների և նրանց ծնողների տվյալների համապատասխանությունը:
Հունիսի 1-ից՝ ժամը 9։00-ից, hayt.emis.am կայքում մեկնարկելու…
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) մեկնարկել են 3 միջազգային սեմինարներ, որոնց մասնակցելու համար Հայաստան են ժամանել 12 երկրների 106 մասնակիցներ: Սեմինարները Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ համատեղ կազմակերպել է «Կոպեռնիկուս Բեռլին» կազմակերպությունը, որը երիտասարդներին տրամադրում է կրթաթոշակներ միջազգային սեմինարներին, թրեյնինգներին, աշխատաժողովներին և ուսումնական պրակտիկաներին մասնակցելու համար, ինչպես, օրինակ, գերմանական…
Գիտության կոմիտեն գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում կազմակերպում է երկակի նշանակության ծրագրերի աջակցության գիտական թեմաների hայտերի ընտրության մրցույթ:
Դրամաշնորհները կտրամադրվեն 4-6 անձից բաղկացած գիտական խմբերի 12 կամ 24 ամիս տևողությամբ՝ «Բնական գիտություններ» և «Ճարտարագիտություն և տեխնոլոգիա» բնագավառների հետևյալ մասնագիտություններով հետազոտությունների իրականացման համար.
Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանը Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել: Օրերս Աղասյանը Թբիլիսիում մասնակցել է Վրաստանի բաց առաջնությանը և գրանցել 17 մ 16 սմ արդյունք՝ այդպիսով լրացնելով օլիմպիական նորման` 17 մ 14 սմ:
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին կայացած Հայաստանի աթլետիկայի առաջնությունում Լևոն Աղասյանը գրանցել…
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Այբ» կրթական հիմնադրամի միջև ստորագրված հուշագրի համաձայն՝ ճշգրիտ և բնական գիտությունների առարկաների արտասահմանյան չորս դասագրքերի հայերեն թարգմանված էլեկտրոնային տարբերակները կտրամադրվեն նախարարությանը:
Հուշագրով կարևորվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում որակյալ կրթության հասանելիությունը` շեշտը դնելով կրթական ոլորտում փոխշահավետ և հանրօգուտ համագործակցության վրա։
Հուշագիրը հիմքեր է…
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մայիսի 30-ից հունիսի 15-ը Երևանում, Գյումրիում և Արտաշատում կանցկացվի «Արմմոնո» 19-րդ միջազգային թատերական փառատոնը։
Համավարակով պայմանավորված՝ այս տարի ևս փառատոնն արտերկրից դերասաններ չի հյուրընկալի, սակայն առցանց տիրույթում իրենց աշխատանքները կներկայացնեն դերասաններ՝ ՌԴ-ից, Ղազախստանից, Բելառուսից և Իսրայելից:
Այս տարի «Արմմոնո» փառատոնն ուշադրությունը կբևեռի բացառապես հայ հեղինակների…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «Ֆունկցիայի հասկացությունը » և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ : Այս թեմայի ուսումնասիրության նպատակն Ստեղծել քննարկման…
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…
Նախագծային ուսուցում նպատակ Ծանոթացնել աշակերտներին Հայաստանի Առաջին Հանրապետության պատմական նշանակության գործիչներին, ուսումնասիրել նրանց գործունեությունը: Զարգացնել 10-րդ դասարանի աշակերտների պատմագիտական մտածողությունը, հայրենասիրությունը:: Խթանել աշակերտների ինքնուրույն ճանաչողական գործունեության հմտությունները, նպաստել
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում>> թեման և սիրով հրավիրում քննարկման: Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության…
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: