ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմած քաղաքացիների

Հունիսի 3, 2021
Պաշտոնական

2021 թվականի հունիսի 7-ին` ժամը 14:30-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե՝ ՀՀ, Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2) տեղի կունենա ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի բողոքարկվող դիմումների քննարկման…

«Համալսարան-բիզնես համագործակցություն. նորարարություն և աշխատանքի վրա հիմնված ուսուցում» թեմայով կլաստերային քննարկում

Հունիսի 3, 2021
Լուրեր կազմակերպություններից

Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը և Գերմանական տնտեսական միավորումը երեկ կազմակերպել էին «Համալսարան-բիզնես համագործակցություն. նորարարություն և աշխատանքի վրա հիմնված ուսուցում» թեմայով կլաստերային քննարկում, որին մասնակցել են պետական գերատեսչությունների, բուհերի և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ: Հանդիպման նպատակն էր ներկայացնել և միավորել վերոնշյալ ոլորտների ծրագրերը` համեմատելու և գնահատելու արձանագրված ձեռքբերումները, բացահայտելու դրանց իրականացման ընթացքում…

«Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն». «Երգով ու սիրով» խորագիրը կրող երգչախմբային փառատոն՝ Սյունիքում և Արցախում

Հունիսի 3, 2021
Մշակութային լուրեր

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիան «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում մայիսի 29-ից հունիսի 5-ը Սյունիքում և Արցախում իրականացնում է «Երգով ու սիրով» խորագիրը կրող երգչախմբային փառատոնը:

Փառատոնը նվիրված է Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրվան և Երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Փառատոնին մասնակցում են Սյունիքի…

Տեղի է ունեցել ԿԶՆԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը

Հունիսի 3, 2021

Հունիսի 2-ին տեղի է ունեցել «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի (ԿԶՆԱԿ) հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, որը վարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար, խորհրդի նախագահ Վահրամ Դումանյանը:

ԿԶՆԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված են պատասխանատուներ ԿԳՄՍՆ-ից և պետական այլ կառույցներից, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային…

Երեք հայ շախմատիստ Աշխարհի գավաթի ուղեգիր է նվաճել

Հունիսի 2, 2021
Սպորտային լուրեր

Օրերս կայացել է շախմատի Աշխարհի գավաթի եվրոպական ընտրական մրցաշարը, որին մասնակցել է 35 երկրի 264 շախմատիստ, այդ թվում՝ 164 գրոսմայստեր և 65 միջազգային վարպետ:
Առցանց տարբերակով և նոկաուտ համակարգով (պարտվողը դուրս է մնացել պայքարից) անցկացված մրցաշարում խաղարկվել է 36 ուղեգիր, որոնցից 3-ը նվաճել են Հայաստանի ներկայացուցիչները: Աշխարհի գավաթի ուղեգրի…

Երիտասարդների միջազգային օրը Կապանում. հարցում

Հունիսի 2, 2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Կապանի քաղաքապետարանի և մի շարք կազմակերպությունների սերտ համագործակցությամբ՝ Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Կապանում այս տարվա ընթացքում շարունակաբար իրականացվելու են բազմաթիվ նախաձեռնություններ և միջոցառումներ: Երիտասարդական միջոցառում է նախատեսված նաև Երիտասարդների միջազգային օրը՝ օգոստոսի 12-ին:

ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչությունը, կարևորելով երիտասարդների…

Պայթուցիկ զինամթերքի իրազեկման դաս - հանդես

Հունիսի 2, 2021
Դպրոցական անցուդարձ

Կապանի N 5 հիմնական դպրոցը ներգրավված է Կարմիր Խաչի ընկերության կողմից կազմակերպված «Պատերազմի պայթուցիկ մնացորդների և ականների վտանգի իրազեկման» ծրագրում:

Անշուշտ, Հայաստանի Հանրապետությունում գործող սույն ծրագրի նպատակն է ուսուցողական գործողություններով մարդկանց հեռու պահել սպառնացող վտանգներից` բարձրացնելով իրազեկվածության մակարդակը ականների վտանգ պարունակող տարածքների ճանաչման գործում:

Վերը նշվածի համատեքստում, մայիսի 31-ին, ժամը…

Մանուկների օրն է 1-ը հունիսի…

Հունիսի 2, 2021
Դպրոցական անցուդարձ

Խաղաղությունը երեխաների պաշտպանության գրավականն է:

Կապանի N5 հիմնական դպրոցի 3-րդ «բ» դասարանում խաղաղ ու համերաշխ մթնոլորտ է, ուրախ տրամադրություն:

Դասվար Արևիկ Հայրապետյանը սահմանել է օրվա ռեժիմը երեխաների ցանկությամբ, և դասի թեման բովանդակում է «Խաղաղություն»:

Ամռան առաջին օրը խաղաղաբեր է, քանզի նկարում ենք խաղաղություն, իսկ իրավունքները պաշտպանված են, քանզի իրավունք ունենք…

Օրը նվիրված է երեխաներին

Հունիսի 2, 2021
Դպրոցական անցուդարձ

Թող լինի միշտ Արևը…

Ամռան առաջին օրվա Արևը ժպտաց երեխաներին նաև Կապանի համայնքապետարանի բակում:

Վորլդ Վիժն Կապանի տարածքային զարգացման գրասենյակի նախաձեռնությամբ համայնքի դպրոցների աշակերտական խորհրդի անդամներին այսօր ընդունեց համայնքապետ Գևորգ Փարսյանը:

Տոնական հանդիպումն առիթ էր, որպեսզի երեխաները պատկան օղակում քննարկեն իրենց հետաքրքրող տարատեսակ հարցերը նաև ստանան լուծումներ: Կապանի N5 հիմնական…

Հայտարարվել է գիտական հետազոտությունների հայ-գերմանական համատեղ թեմաների աջակցության մրցույթ

Հունիսի 2, 2021
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն հայտարարում է գիտական հետազոտությունների հայ-գերմանական համատեղ թեմաների աջակցության մրցույթ: Այն Գիտության կոմիտեի և ԳԴՀ կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության միջև 2011 թվականին ստորագրված «Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացման մասին» մտադրությունների հուշագրի շրջանակում անցկացվող երրորդ մրցույթն է:

Մրցույթի նպատակն է խթանել երկու երկրների գիտական կազմակերպությունների…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: