FAST հիմնադրամի նախաձեռնությամբ մեկշաբաթյա այցով Հայաստանում է ԱՄՆ Ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի պատվիրակությունը: Այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ընթացքում բանախոսները ներկայացրել են ԱՄՆ ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի կողմից գիտական ու տեխնոլոգիական ավանդական մտածողությունը կոտրող, բեկումնային նախագծերի (blue sky ideas) ֆինանսավորման հեռանկարները:
Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ԱՄՆ ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի նախագծերի ղեկավար Պատրիկ Ռոուզը և FAST հիմնադրամի ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյանը:
Նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ողջունել է նմանատիպ նախաձեռնությունների իրականացումը մեր երկրում:
«Քանի որ այսօր ՀՀ-ում կրթության և գիտության նկատմամբ հետաքրքրությունն օրեցօր մեծանում է, հետևաբար առաջնահերթություն է այս ոլորտներում ներդրում կատարելը: Միայն կրթված հասարակություն ունենալով՝ կարող ենք կերտել անվտանգ պետություն, ստեղծել նոր տեխնոլոգիաներ և առաջադեմ հնարավորություններ: Այսպիսի նախաձեռնությունները բխում են այդ ռազմավարությունից, հետևաբար ողջունելի է ԱՄՆ ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի ներկայացուցիչների՝ մեր երկիր այցը, որի շրջանակում բուհերում և ակադեմիական ինստիտուտներում ինչպես կիրառական, այնպես էլ ֆունդամենտալ գիտությունների գծով հետազոտություններ ֆինանսավորելու իրական հնարավորություններ կարող են ստեղծվել»,- նշել է Կարեն Թռչունյանը՝ հույս հայտնելով, որ այդ առումով 2022 թվականին կլինի հստակ նախանշված ճանապարհային քարտեզ: Ըստ փոխնախարարի՝ գիտության մեջ արագ արդյունք չի լինում. անհրաժեշտ են երկարաժամկետ ներդրումներ, որոնք տարիներ անց են արդյունք տալու:
«Քանի որ այս ծրագիրը նոր է Հայաստանի համար, որոշ ժամանակ անց միայն կկարողանանք գնահատել դրա արդյունավետությունը: Մենք ունենք շատ լավ երիտասարդ գիտնականներ ու դասախոսներ, որոնք, վստահաբար, կունենան հետաքրքիր ու նորարար գաղափարներ, որոնցով կարող են դիմել այս ծրագրին և ստանալ ֆինանսավորում: ԿԳՄՍ նախարարությունն ամեն ինչով կաջակցի, որպեսզի համագործակցությունը կայանա ու լինի արդյունավետ»,- նշել է Կարեն Թռչունյանը և ընդգծել, որ հնարավորինս շատ գիտնականներ ու ստարտափեր պետք է տեղեկանան նախաձեռնության մասին:
FAST հիմնադրամի ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյանն իր հերթին նշել է, որ այցը կազմակերպվել է, որպեսզի միջազգային առաջատար գիտական ու նորարարական կառույցների հետ համագործակցության նոր հնարավորություններ ստեղծվեն Հայաստանի համար, և երիտասարդ գիտնականները կարողանան հաջողել հենց Հայաստանում:
«Այցի ամբողջ իմաստն այն է, որ ցույց տանք մեր երկրում առկա լավագույն տաղանդների մտքի թռիչքը: Մնացածը կլինի երկարաժամկետ համագործակցության արդյունքում. սա ընդամենն առաջին հիմնաքարն է»,- նշել է նա:
ԱՄՆ ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի նախագծերի ղեկավար Պատրիկ Ռոուզին ներկայացրել է իրենց ճանաչողական այցի նպատակներն ու ֆինանսավորման հնարավորությունները, որոնցից հայ գիտնականները կարող են օգտվել: Նրա խոսքով՝ գրասենյակը ֆինանսավորում է հիմնարար հետազոտություններ և օգնում տաղանդավոր մարդկանց՝ իրագործելու իրենց եզակի մտքերն ու առաջադեմ հետազոտությունները: Այդ նպատակով էլ եկել են Հայաստան՝ գտնելու համագործակցության եզրեր տեղի երիտասարդ գիտնականների ու կազմակերպությունների հետ:
Հայաստանյան այցի ընթացքում ԱՄՆ ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի, Բանակի միջազգային տեխնոլոգիական կենտրոնի և FAST-ի ներկայացուցիչները կայցելեն ՀՀ գիտական, կրթական և տեխնոլոգիական առանցքային մի շարք կենտրոններ՝ ծանոթանալու նորարարական գաղափարներին և նախագծերին, բացահայտելու ապագայում դրանց ֆինանսավորման հեռանկարները:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ողջույն գործընկերնե՛ր: Մի թեմա կա, որն այսօր դարձել է ընտանեկան «մարտերի» գլխավոր պատճառը: Մի կողմից՝ ունենք մեր ծնողների սերունդը, ում համար «դիպլոմը պետք է լինի» սկզբունքը սուրբ է: Նրանց համար…
Հարգելի՛ գործընկերներ, սիրով կլսեմ Ձեր կարծիքներն այս թեմայի վերաբերյալ , հետո կավելացնեմ պատրաստածս նյութը:Քանի որ սրա վերաբերյալ շատ մասնագետներ ունենում են հակասական կարծիքներ, տեսակետներ և մոտեցումներ, այդ պատճառով նախընտրում եմ…
Հարգելի՛ գործընկերներ, Ձեր քննարկմանն եմ ներկայացնում մի թեմա, որը, իմ համոզմամբ, միշտ կարևոր է եղել և առանցքային դեր է ունեցել մաթեմատիկայի և ԹԳՀԳ առարկաների ուսուցման գործընթացում: Նախագծային կամ հետազոտական աշխատանքների…
Շատերն ասում են. «ԻÕœնչ լավ է, ընդամենը երկու աշակերտ, գործդ ինչքաÕœն թեթև է»: Բայց մենք՝ մանկավարժներս, գիտենք՝ փոքրաթիվ դասարանը ոչ միայն առավելություն է, այլև հսկայական պատասխանատվություն և յուրահատուկ մարտահրավեր: Իմ…
Հարգելի՛ գործընկերներ, Առաջարկում եմ քննարկման թեմա՝ «Արդյո՞ք դասական գրականությունը դեռ խոսում է ժամանակակից պատանու հետ», որը հատկապես արդիական է հայոց լեզվի և գրականության դասավանդման համատեքստում: Ժամանակակից կրթական միջավայրում հաճախ ենք…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց