Հայաստանի ձյուդոյի մեծահասակների հավաքականը՝ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ, երկու մեդալ է նվաճել Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում անցկացված Եվրոպայի գավաթի մրցաշարում:
Հայաստանի հավաքականի կազմում 73 կգ քաշային Արսեն Ավետիսյանը դարձել է արծաթե, իսկ 66 կգ քաշային Արտյոմ Ղալաչյանը՝ բրոնզե մեդալակիր:
Եվրոպայի գավաթի մրցաշարին 27 երկրի 237 ձյուդոիստ է մասնակցել:
Արսեն Ավետիսյանը, 4 վստահ հաղթանակ տոնելուց հետո, եզրափակիչում զիջել է հունգարացի մարզիկին և կանգնել պատվո հարթակի երկրորդ աստիճանին, իսկ Արտյոմ Ղալաչյանը մեկնարկային գոտեմարտում պարտվելուց հետո՝ 4 հաղթանակ է տարել և բրոնզե մեդալ նվաճել:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի խոսքով՝ տղաներն արդարացրել են սպասելիքները. «Ընդհանուր արդյունքներից շատ գոհ եմ: Սա տղաների առաջին մեդալն է մեծահասակների պայքարում, և կարելի է համարել, որ սրանով սկիզբ է դրվում ավելի մեծ հաղթանակների։ Տղաներից յուրաքանչյուրի քաշային կարգում 30-ից ավելի մասնակիցներ են եղել, ուստի մեզ համար այս մրցաշարը համարում եմ հաջողված, փորձելու ենք նման հաջողություններ գրանցել նաև հետագա առաջնություններում»:
Նշենք՝ Բուխարեստում կայացած Եվրոպայի գավաթի մրցաշարին մասնակցել են նաև պատանի ձյուդոիստները՝ ավագ մարզիչ Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ: 81 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Գոռ Կարապետյանը գրավել է մրցանակային երկրորդ հորիզոնականը և դարձել արծաթե մեդալակիր, իսկ 55 կգ քաշային Վահե Աղասյանը բրոնզե մեդալ է նվաճել:
Հայաստանի ձյուդոյի մեծահասակների հավաքականը մայիսի 20-ին կմեկնի Վլադիկավկազ, որտեղ միջազգային ուսումնամարզական հավաքի կմասնակցի:
Հավաքի արդյունքներով կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը Թբիլիսիում կմասնակցի «Մեծ Սաղավարտի» մրցաշարին։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ժամանակակից կրթության մեջ ՏՀՏ գործիքների կիրառումը կարևոր տեղ են զբաղեցնում Ֆիզկուլտուրա առարկայի դասերին : Դրանք օգնում են դասը դարձնել ավելի հետաքրքիր, արդյունավետ և ներգրավող: Ֆիզկուլտուրայի դասերին ՏՀՏ գործիքների կիրառումը հնարավորություն…
«Հարգելի գործընկերներ, կիսվում եմ իմ փոքրիկ հաջողությամբ: Հաճախ երեխաները դժվարությամբ են ընկալում պատմական կամ ազգային թեմաները, եթե դրանք մատուցվում են միայն դասագրքի տեքստով: Մենք իրականացրեցինք «Իմ հայկական արմատները» նախագիծը, որտեղ…
«Հարգելի գործընկերներ, այսօր ուզում եմ բաց խոսել մի խնդրի մասին, որի առաջ կանգնած ենք բոլորս: Տարրական դասարաններում ավելացել են հուզական և վարքային խնդիրներ ունեցող երեխաները: Երբեմն մենք՝ ուսուցիչներս, մեզ անօգնական…
Դպրոցում թվային գործիքներով հայոց լեզու անցնելը ռազմավարական նշանակություն ունի: Աշակերտը սովորում է, որ հայերենը «ժամանակակից լեզու է», որով կարելի է դրսևորվել, ստեղծել կայքեր և վարել բլոգներ, ինչը մեծացնում է հարգանքն…
(filedata/fetch?id=172311&d=1773083518) ​​​​ ​ Հարգելի՛ գործընկերներ, գիտեք, որ նոր ՀՊՉ-ով 1-4-րդ դասարաններում անցում ենք կատարել միավորային գնահատման բացակայությանը: Շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչպե՞ս ճիշտ կազմել բնութագրող գնահատումը, որպեսզի այն լինի…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց