Ուսումնական տարվա ավարտն ազդարարող «Վերջին դաս» միջոցառումը տեղի կունենա 2022 թվականի հունիսի 3-ին՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և հունիսի 6-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:
Այս տարի 12-րդ դասարանը կավարտեն շուրջ 21 հազար, իսկ 9-րդ դասարանը` ավելի քան 34 հազար 500 շրջանավարտներ:
Ուսուցչի կամավոր ատեստավորման հայտերի ընդունումն արդեն մեկնարկել է: Կամավոր ատեստավորումը ուսուցչին հնարավորություն է տալիս բարձրացնելու աշխատավարձի դրույքաչափը և ունենալու կայուն հավելավճար: Այս և մի շարք այլ հարցերի մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում խոսել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Հայտնի են քննությունների օրերը
ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ 4-րդ դասարանցիների գիտելիքիների ստուգումը տեղի կունենա հունիսի 10-ին և 13-ին` «Մայրենի» և «Մաթեմատիկա» առարկաներից: Ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար «Ռուսաց լեզու» և ազգային փոքրամասնությունների համար «Մայրենի լեզու» առարկաների քննությունները կկազմակերպվեն քննաշրջանի ընթացքում:
9-րդ դասարանի շրջանավարտները կհանձնեն երկու ավարտական կենտրոնացված քննություն` «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից: Դրանք կկազմակերպվեն Գնահատաման և թեստավորման կենտրոնի կողմից: Հայոց լեզվի քննությունը տեղի կունենա հունիսի 28-ին, մաթեմատիկայի քննությունը` հունիսի 30-ին: Մնացած առարկաների քննությունները կկազմակերպվեն դպրոցներում:
12-րդ դասարանում պետական ավարտական քննությունները կանցկացվեն հետևյալ առարկաներից՝ «Հայոց լեզու» (գրավոր՝ 08.06.2022 թ.), «Հայոց պատմություն» (գրավոր՝ 15.06.2022 թ.), «Մաթեմատիկա» (գրավոր՝ 22.06.2022 թ.), ինչպես նաև` «Ռուսաց լեզու» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար և «Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար` քննաշրջանի ընթացքում: Միասնական քննությունների օրերը կհրապարակվեն առաջիկայում:
Առաջին դասարանցիների դպրոց հաճախելու մասին
Առաջին դասարանցիների ընդունելությունը, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս տեղի կունենա առցանց հայտագրման միջոցով` բոլոր այն պետական դպրոցների համար, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն։
Հունիսի 21-ից հայտագրումը բաց կլինի արտոնություններ ունեցող քաղաքացիների համար։ Որպես առաջնահերթություն՝ դիտարկվում է նույն դպրոցում հայտագրվող երեխայի քրոջ կամ եղբոր սովորելու, ինչպես նաև ծնողի աշխատելու հանգամանքը։
Հուլիսի 6-ից առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցում իրականացնող բոլոր դպրոցների համար։
Հուլիսի 12-ից հայտագրում կիրականացվի նաև օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցողների, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների երեխաների համար՝ իրենց ընտրությամբ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում։ Այս կարգավորումը տարածվում է նաև այն երեխաների վրա, որոնց ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, մյուսը` ոչ:
Նախարարի տեղակալը կոչ է արել մինչ հայտագրումը stugum.emis.am կայքի միջոցով ստուգել երեխայի և ծնողի տվյալների համապատասխանությունը` երեխայի և ծնողի հանրային ծառայության համարանիշները մուտքագրելով համակարգ: Նա նաև նշել է, որ քաղաքացիներին աջակցելու նպատակով կթողարկվի հոլովակ, որտեղ մանրամասն կիրազեկվի քայլերի հաջորդականության մասին: Հայտագրման համակարգը ողջ ուսումնական տարվա ընթացքում բաց կլինի բոլոր դիմողների համար:
Կամավոր ատեստավորման միջոցով աշխատավարձի բարձրացման մասին
ՀՀ կառավարությունը ապիրլի 28-ի որոշմամբ հաստատել է կամավոր ատեստավորման նոր կարգը, ըստ որի՝ ատեստավորման արդյունքում առնվազն 70 տոկոս դրական միավորներ ստացած ուսուցչի դրույքաչափը սահմանվել է 200 հազար դրամ: Այս դրույքաչափին գումարվում է նաև 30-50 տոկոս հավելավճարը` ըստ հավաքած միավորների: ԿԳՄՍ նախարարությունը, նոր կարգի համաձայն, մայիսի 16-ից հունիսի 7-ը հայտարարել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն, որին կարող են դիմել 5-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչները:
Ինչպես դիմել
Ժաննա Անդրեասյանի հավստատմաբ` դիմելու մեխանիզմը պարզ է. էլեկտրոնային մատյանում՝ matyan.emis.am կայքում, ակտիվացել է համապատասխան բաժին, որի միջոցով ուսուցիչը կարող է դիմել կամավոր ատեստավորմանը` կատարելով առարկայի ընտրությունը: Մնացած տվյալները կբեռնվեն ինքնաշխատ եղանակով: Թողարկվել է իրազեկող հոլովակ, որը ևս հրապարակված է:
Կամավոր ատեստավորումից առնվազն 20 օր առաջ կհրապարակվեն ուղեցույցները, որոնցում կներկայացվեն թեստերի կառուցվածքը, առաջադրանքների նյութը, ձևաթղթի լրացման կարգը և առաջադրանքների նմուշները:
«Այսինքն` մեր ուսուցիչները կունենան բավարար տեղեկատվություն` կամավոր ատեստավորման ընթացքի և առաջադրանքների վերաբերյալ»,- ընդգծել է նախարարի տեղակալը:
Բուն ատեստավորման գործընթացը տեղի կունենա սեպտեմբերին, աշխատվարձերի բարձրացումը` ըստ արդյունքների, կկիրառվի հոկտեմբերից:
Գիտելիքի ստուգումը կիրականցվի գրավոր եղանակով` թեստային և ոչ թեստային առաջադրանքների միջոցով:
Թեստային ստուգում
5-12-րդ դասարաններում դասավանդվող «Մայրենի», «Հայոց լեզու», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն», «Բնագիտություն», «Հայրենագիտություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Ինֆորմատիկա», «Հասարակագիտություն», «Ասորերեն», «Եզդիերեն», «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկաների ուսուցիչների ատեստավորումը կիրականացվի թեստավորման եղանակով՝ Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից:
Ոչ թեստային ստուգում
«Նախնական զինվորական պատրաստություն», «Ֆիզկուլտուրա», «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա» առարկաները դասավանդող ուսուցիչների ատեստավորումը կիրականացվի ոչ թեստային եղանակով՝ ընդգրկելով գործնական աշխատանքներ, բաց և փակ հարցեր: Այս պարագայում գիտելիքի ստուգման գործընթացը կիրականացվի տվյալ ուղղությամբ մանկավարժական կրթություն իրականացնող բուհերի կողմից` այդ նպատակով ձևավորված մասնագիտական հանձնաժողովների կողմից:
Գալիք տարվանից նշված եղանակով կամավոր ատեստավորում անցնելու հնարավորություն կունենան նաև դասվարները:
Ըստ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի` «Պատմություն» առարկայի ուսուցիչները կկարողանան ընտրել կամավոր ատեստավորման երկու տարբերակներից որևէ մեկը (թեստային և ոչ թեստային):
Ամփոփելով թեման` Ժ. Անդրեասյանը նշել է, որ անցած տարվա կամավոր ատեստավորմանը մասնակցած և առնվազն 70 միավոր ստացած 478 ուսուցիչները կստանան բարձրացված դրույքաչափով և հավելավճարով վարձատրություն` այս տարվա մայիսից սկսած:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ, իմ դասարանում ունեմ 32 աշակերտ՝ նրանք սահուն կարդում են, բայց կան մի քանիսը,որոնք դժվարանում են պատմել,վերարտադրել տեքստի բովանդակությունը. ձեր դասարաններում ինչպե՞ս եք լուծում այս խնդիրը՝ քննարկենք միասին.
Հարգելի՛ գործընկերներ, Տեխնոլոգիա առարկայի դասերը առանձնահատուկ հնարավորություն են տալիս սովորողների ստեղծագործական և գործնական կարողությունների զարգացման համար: Իմ դիտարկմամբ՝ այս դասերի ընթացքում սովորողների հետաքրքրությունը մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, թե որքանով…
Հարգելի գործընկերներ, Հաճախ ենք տեսնում աշակերտների, ովքեր ամբողջ գիշեր դաս են սովորում, բայց առավոտյան գրեթե ոչինչ չեն հիշում: Որպես կենսաբան՝ ես փորձում եմ նրանց բացատրել, որ ուղեղը սովորական «պարկ» չէ,…
ֆիզիկա առարկայի միջառարկայական կապերի համար լայն կիրառություն ունեցող թեմաներից է, որի միջոցով կարող ենք կապ հաստատել նաև հասարակագիտության հետ:
Ես առանձնացրել եմ թվային գործիքների կիրառման մի քանի կետեր, որոնք բարձրացնում են դասի որակը: ակնթարթային հետադարձ կապ և գնահատում լաբորատոր աշխատանքների վիզուալիզացում աշակերտների ներգրավվածություն Ես ֆիզիկայի դասերին կիրառում եմ օրինակ…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց