ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մրցանակակիրները կստանան անվանական կրթաթոշակ

Հունիսի 6, 2022
Լուրեր կազմակերպություններից

2022 թվականի մայիսի 9-16-ը Ուզբեկստանի Հանրապետությունում կայացած «Քիմիա» առարկայի 56-րդ Մենդելեևյան միջազգային օլիմպիադայի և մայիսի 13-15-ը տեղի ունեցած «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դպրոցականների հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլերի մրցանակակիրները կստանան անվանական կրթաթոշակ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել է վերոնշյալ օլիմպիադաներում հաղթած և անվանական կրթաթոշակի արժանացած սովորողների կազմը:

Նոր հեռանկարներ՝ հայ-մոլդովական մշակութային համագործակցության ոլորտում

Հունիսի 6, 2022
Միջազգային լուրեր

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Մոլդովայի Հանրապետության մշակույթի նախարար Սերգիու Պրոդանին:

Նախարարին ուղեկցում էին Մոլդովայի ներդրումների գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Իոն Իորդաչին և Մոլդովայի Հանրապետության մշակույթի նախարարության զբոսաշրջության գծով գլխավոր խորհրդական Դավիդ Լուպուսորը:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ…

Հայ ծանրորդները 2 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Հունիսի 6, 2022
Սպորտային լուրեր

Հայաստանի ծանրամարտի հավաքականն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտված Եվրոպայի առաջնությունում երկամարտի 7 մեդալ է նվաճել՝ 2 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե:

Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն են հռչակվել 81 կգ քաշային Ռաֆայել Հարությունյանը՝ երկամարտի 354 կգ արդյունքով (160+194), և 96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը, որը երկամարտում գրանցել է 377…

Վահրամ Դումանյանը մասնակցելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ին Հայաստանի անդամակցության 30-ամյակի միջոցառմանը

Հունիսի 6, 2022
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հունիսի 6-ին պաշտոնական այցով մեկնել են Փարիզ՝ մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության 30-ամյակի միջոցառմանը:

Հոբելյանական միջոցառման շրջանակում հունիսի 7-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի փարիզյան կենտրոնակայանում տեղի է ունենալու տոնական համերգ։ Համերգային ծրագրում հանդես կգան ֆրանսահայ հանրահայտ կատարողներ Պատրիկ Ֆիորին…

«OTTAVIO ZIINO» միջազգային օպերային մրցույթը՝ Հայաստանում

Հունիսի 6, 2022
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Առաջին անգամ «OTTAVIO ZIINO» միջազգային օպերային մրցույթը կանցկացվի նաև Հայաստանում: Մրցույթին կարող են մասնակցել 33-ից բարձր տարիքային խմբի անձինք:

Ցանկացողները «OTTAVIO ZIINO» 21-րդ միջազգային մրցույթին կարող են մասնակցել երկու տարբերակով: Ըստ առաջին տարբերակի՝ մասնակիցները կարող են ներկայանալ լսումների ինչպես աշխարհի տարբեր բեմերում, այդ թվում՝ Միլանի, Նեապոլի, Փարիզի, Մադրիդի, Վալենսիայի, Անկարայի, Վարշավայի և Հռոմի թատրոններում,…

ՎՊՀ-ում վերաբացվել է բնագիտական համալիր լաբորատորիան

Հունիսի 3, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այսօր աշխատանքային այցի շրջանակում եղել է Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարանում:

Փոխնախարարը հանդիպել է ՎՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի հետ, քննարկել մի շարք հարցեր: Քննարկման արդյունքում բուհի համար առաջնահերթ որոշ հարցեր ստացել են իրենց լուծումները:

Այնուհետև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը և ԿԳՄՍՆ բարձրագույն…

Հրաժեշտ սիրելի դպրոցին

Հունիսի 3, 2022
Դպրոցական անցուդարձ Օրվա խորհուրդ

Սիրելի՛ շրջանավարտներ

Հնչեց Ձեր դպրոցական Վերջին դասի Վերջին զանգը, Դուք ավարտեցիք դպրոցը՝ հրաժեշտ տալով հարազատ կրթօջախին, ուսուցիչներին, դասընկերներին ու գնում եք նոր կյանք, կյանքի մի նոր լուսավոր շրջափուլ, որտեղ պարտավոր եք լինել առավել լրջմիտ ու խոհուն, շրջահայաց ու աշխատասեր, մտքով պրպտող ու նախաձեռնող, բարի ու շիտակ:

Շնորհավորում եմ Ձեզ դպրոցն…

«Վստահ եմ՝ բազում առիթներ ենք ունենալու՝ հպարտանալու ձեր հաջողություններով». Ժ. Անդրեասյանը շնորհավորել է շրջանավարտներին

Հունիսի 3, 2022
Դպրոցական անցուդարձ Պաշտոնական

Հունիսի 3-ին շուրջ 21 հազար շրջանավարտ նշում է «Վերջին դասը»՝ հրաժեշտ տալով դպրոցին:

Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարան՝ շնորհավորելու շրջանավարտներին և ներկա գտնվելու ավարտական միջոցառմանը: «Վերջին դասի» արարողությանը ներկա է եղել նաև ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի…

Կարեն Թռչունյանը Վանաձորում մասնակցել է «Վերջին դասի» տոնական միջոցառմանը

Հունիսի 3, 2022
Դպրոցական անցուդարձ Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այսօր աշխատանքային այցով Վանաձորում է:

Փոխնախարար Կարեն Թռչունյանը և ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը ներկա են եղել Վանաձորի Վահան Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի «Վերջին դասի» տոնական միջոցառմանը: Այն ավագ դպրոցի համար 85-րդ հոբելյանական «Վերջին դասն» էր:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Կարեն Թռչունյանը հաջողություններ է մաղթել շրջանավարտներին. «Այս…

Ծանրամարտի ԵԱ. Պոկում վարժությունում Անդրանիկ Կարապետյանը նվաճել է փոքր արծաթե, իսկ Տաթև Հակոբյանը՝ փոքր բրոնզե մեդալ

Հունիսի 3, 2022
Սպորտային լուրեր

Ալբանիայում շարունակվում է Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները:

Երեկ՝ հունիսի 2-ին, Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում մրցահարթակ են դուրս եկել 89 կգ քաշայիններ Անդրանիկ Կարապետյանը և Վարդան Մանուկյանը: Կարապետյանը երկամարտի 365 կգ (174+191) արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Պոկում վարժությունում նա երկու մոտեցմամբ գլխավերևում պահել է 174…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: