ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Կառավարությունը հաստատել է Գորիսի պետական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները

Հունիսի 23, 2022
Լուրեր կազմակերպություններից

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին համապատասխան` ՀՀ կառավարությունը հունիսի 23-ի նիստում հաստատել է «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Վանդունցի ընտրության արդյունքները:

«Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթը տեղի է…

Արթուր Մարտիրոսյան. «Հայկական վերածննդի երաշխիքը առաջադեմ, կրթված ու նախաձեռնող սերունդն է»

Հունիսի 23, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպության «ՖՈՐՈՒՄ405» կրթական համաժողովին և պատասխանել համաժողովի ձևաչափով ընտրված հարցերին:

«ՖՈՐՈՒՄ405» կրթական համաժողովին ներկա են եղել նաև Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի մասնակիցներ, դպրոցների տնօրեններ, ծնողներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը…

Ալֆրեդ Քոչարյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանին՝ քննարկելու Գյումրիում ցուցասրահ-թանգարան կառուցելու ծրագիրը

Հունիսի 23, 2022
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին և երկրորդ քարտուղար Տեջաս Սանջայ Պագարին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Գյումրու քաղաքապետարանի Քաղաքաշինության բաժնի պետի տեղակալ, ճարտարապետ…

Հայկական PR մրցանակաբաշխության «Տարվա պետական կառույց» է ճանաչվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը

Հունիսի 23, 2022
Լուրեր կազմակերպություններից

Հայկական PR մրցանակաբաշխության «Տարվա պետական կառույց» անվանակարգում հաղթող է ճանաչվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Այս մասին հայտարարվել է մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ, որի ընթացքում ներկայացվել են վերջին մեկ տարվա հետազոտությունների արդյունքները։

Ստանալով մրցանակը` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը գնահատականի համար շնորհակալություն է հայտնել…

Քննարկվել են «Երկրաբանություն», «Աշխարհագրություն» և «Սերվիս» մասնագիտությունների նկարագրությունները և շնորհվող որակավորումները

Հունիսի 22, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը հանդիպել է Որակավորումների ոլորտային շրջանակների բնութագրերի մշակման աշխատանքային խմբերի հետ։

Քննարկվել են ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ՀՀ բարձրագույն կրթության մասնագիտությունների, մասնավորապես «Երկրաբանություն», «Աշխարհագրություն» և «Սերվիս» մասնագիտությունների նկարագրությունները և շնորհվող որակավորումները։

Աշխատանքային խմբերին ներկայացվել է ՀՀ որակավորումների ազգային, որակավորումների ոլորտային շրջանակների…

Երևանում միաժամանակ անցկացվում են «ՍոլիդԱրտ» և «Հիշողության կերպարանքներ» սեմինարները

Հունիսի 22, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ հունիսի 22-26-ը Երևանում միաժամանակ անցկացվում են միջազգային ««ՍոլիդԱրտ». ժամանակակից արվեստ, հանրային կառավարում» և «Հիշողության կերպարանքներ․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» սեմինարները։

Միասնական սեմինարին մասնակցում են ԱՊՀ, Բալթյան երկրների, Վրաստանի Հանրապետության ներկայացուցիչներ: Նրանք…

Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանն՝ աշխարհի բացարձակ գավաթակիրներ

Հունիսի 22, 2022
Սպորտային լուրեր

Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը ՀՀ սպորտային մարմնամարզության պատմության մեջ առաջին անգամ դարձել են աշխարհի բացարձակ գավաթակիրներ:

Հայ մարմնամարզիկները, մասնակցելով աշխարհի գավաթների չորս փուլերից երեքին, կարողացել են նվաճել բացարձակ հաղթողի կոչումը: Աշխարհի գավաթի վերջին՝ չորրորդ փուլը, կայացել է Բաքվում:

Տոկիոյի 2021 թվականի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն աշխարհի…

«Աշխատաշուկայի զարգացումն անմիջականորեն կապված է մարդկային կապիտալի զարգացման հետ». Արթուր Մարտիրոսյան

Հունիսի 22, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Աշխատուժի զարգացման առաջին ազգային համաժողովին», որը կազմակերպվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, «ՍԻՎԻՏՏԱ-Հայաստանի», Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Հայ օգնության ֆոնդի կողմից:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար` շեշտելով,…

Նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանի ծննդյան 85-ամյակը

Հունիսի 22, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀԽՍՀ նկարիչների միության անդամ, Եվրասիական միջկոնտինենտալ, միջազգային գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ Լևոն Թոքմաջյանին՝ ծննդյան 85-ամյակի կապակցությամբ:

Այս առիթով Լ. Թոքմաջյանի արվեստանոց են այցելել Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը և ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի…

«Նախադպրոցական կրթությունը պետք է հասանելի դառնա ամենահեռավոր մարզի և գյուղի երեխաների համար». Ժաննա Անդրեասյան

Հունիսի 22, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպության «ՖՈՐՈՒՄ405» կրթական համաժողովին, որը կրում էր «Ինչպե՞ս կարող է կրթությունը նորարարության և առաջնորդության միջոցով սկիզբ տալ հայկական վերածննդին» խորագիրը:

«ՖՈՐՈՒՄ405» կրթական համաժողովին ներկա են եղել Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը և Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, Համաշխարհային…

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում>> թեման և սիրով հրավիրում քննարկման: Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Արդյո՞ք խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Հարգելի ուսուցիչներ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «Գործողություններ բազմությունների հետ » և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին,կանեք մեջբերումներ ու առաջարկություններ : Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…