ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Շարունակվում են հանրակրթական ուսհաստատությունների տնօրենների և տնօրենի տեղակալների վերապատրաստումները

Օգոստոսի 16, 2022
Լուրեր կազմակերպություններից

ԿԶՆԱԿ հիմնադրամը շարունակում է իրականացնել ՀՀ ուսումնական հաստատությունների տնօրենների և տնօրենի տեղակալների վերապատրաստումները:

Ամռան ամիսներին վերապատրաստվել են ավելի քան 1940 տնօրեններ և տնօրենի տեղակալներ:

Վերապատրաստումները շարունակվելու են մինչև սեպտեմբերի 15-ը, նախատեսվում է վերապատրաստել հանրապետության բոլոր պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին և տնօրենի տեղակալներին:

 

Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ. Մուշեղ Մկրտչյանը եզրափակչում է, Հայկ Պապիկյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Օգոստոսի 16, 2022
Սպորտային լուրեր

Ազատ ոճային ըմբիշ, 79 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում դուրս է եկել եզրափակիչ և կպայքարի ոսկե մեդալի համար:

Մկրտչյանը 1/8 եզրափակչում գոտեմարտել է շվեյցարացի ըմբիշի հետ և 9:0 հաշվով հաղթանակ տարել, քառորդ եզրափակչում 11:2 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 2:2…

«Միասին կարող ենք». «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնը կանցկացվի ներառական ուղղվածությամբ

Օգոստոսի 16, 2022
Մշակութային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ն օգոստոսի 18-28-ը կանցկացնի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը՝ ներառական ուղղվածությամբ, «Միասին կարող ենք» խորագրով:

«Ֆրեսկոն» մասնակիցներին փառատոնի անցկացման ոչ ֆորմալ մոտեցում է ներկայացնում փառատոնի բոլոր փուլերում` կինոդիտումից մինչև միջոցառումների անցկացման վայրեր, նստարանից մինչև…

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժ. Անդրեասյանը դպրոցական սննդի ծրագրի հայաստանյան փորձը ներկայացրել է Իրաքի պատվիրակությանը

Օգոստոսի 16, 2022
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրաքի կրթության նախարարության պատվիրակության և Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Իրաքի գրասենյակի անդամներին:

Ժաննա Անդրեասյանն Իրաքի կրթության նախարարության տեխնիկական հարցերով փոխնախարար Հուսեյն Սաբրի Համադ Ալ-Լամիի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է դպրոցական սննդի ծրագիրը, որն իրականացվում…

Հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցությունները կմեկնարկեն օգոստոսի 19-ից

Օգոստոսի 16, 2022
Լուրեր կազմակերպություններից

Օգոստոսի 19-ից դպրոցների տնօրենների, կրթության ոլորտի մարզային պատասխանատուների մասնակցությամբ մեկնարկում են հանրակրթական ուսումնական հաստատությունների օգոստոսյան խորհրդակցությունները:

Խորհրդակցությունների նպատակն է նոր ուսումնական տարվան ընդառաջ ոլորտի խնդիրները քննարկել տեղերում` տնօրենների, հանրակրթության մարզային պատասխանատուների հետ:

Քննարկումների օրակարգում ընդգրկված են 2022-2023 ուսումնական տարվա ընթացիկ գործողություններին վերաբերող հարցեր: Ըստ սահմանված ժամանակացույցի` հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցությունները…

Ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները Բուլղարիայում մասնակցում են աշխարհի երիտասարդական առաջնությանը

Օգոստոսի 15, 2022
Սպորտային լուրեր

Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականներն օգոստոսի 15-21-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մասնակցում են աշխարհի առաջնությանը:

Այսօր՝ մրցումային առաջին օրը, պայքարի են դուրս եկել ազատ ոճային ըմբիշները` 57, 65, 70, 79 և 97 կգ քաշային կարգերում: Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակներով են մեկնարկել միայն 70 կգ քաշային Հայկ Պապիկյանն ու 79…

Այսօր մեծանուն գրող, մտավորական Վահագն Դավթյանի ծննդյան 100-ամյակն է

Օգոստոսի 15, 2022
Մշակութային լուրեր

Օգոստոսի 15-ին լրանում է մեծանուն գրող և ազգային-մշակութային գործիչ Վահագն Դավթյանի ծննդյան 100-ամյակը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի, ՀՀ գրողների միության և Վահագն Դավթյանի ընտանիքի անդամների, մտավորականների, արվեստագետների հետ այցելել են Կոմիտասի անվան պանթեոն և ծաղիկներ խոնարհել մեծանուն գրողի շիրիմին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի…

2 բրոնզե մեդալ՝ Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայից

Օգոստոսի 15, 2022
Միջազգային լուրեր

Ինֆորմատիկայի միջազգային 34-րդ օլիմպիադային ՀՀ թիմի մասնակիցները նվաճել են 2 բրոնզե մեդալներ:

Օգոստոսի 7-15-ն Ինդոնեզիայի Ջոկյակարտա քաղաքում հիբրիդային (առկա և առցանց) ձևաչափով տեղի է ունեցել Ինֆորմատիկայի միջազգային 34-րդ օլիմպիադան, որին մասնակցել են աշխարհի 90 երկրի 353 աշակերտներ:

«Քվանտ» վարժարանից Արայի Խալաթյանը (12-րդ դասարան) և Համլետ Պետրոսյանը (11-րդ դասարան) արժանացել են բրոնզե մեդալների:

Օլիմպիադայում իրենց…

Ծանրորդ Վալերիկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն և ռեկորդակիր

Օգոստոսի 15, 2022
Սպորտային լուրեր

Լեհաստանում ավարտին է մոտենում Եվրոպայի ծանրամարտի պատանիների և Մ15 տարեկանների առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները:

Մ15 տարեկան տղաների մրցապայքարում հիանալի է հանդես եկել 67 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը: Երկամարտի 254 կգ (120+134) արդյունքով նա դարձել է Եվրոպայի չեմպիոն: Հայ ծանրորդը պոկում վարժությունում Եվրոպայի ռեկորդ է սահմանել ու արժանացել…

Ամառային մշակութային ճամբար Ջավախքում

Օգոստոսի 15, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Ջավախք» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ 2022 թ. հուլիսի 9-18-ը Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում իրականացվել է «Ամառային մշակութային ճամբար Ջավախքում» խորագրով ծրագիրը:

Ծրագրին մասնակցել են Ջավախքի 5 համայնքների (Գանձա, Սաղամո, Փարվանա, Մեծ Արագյալ, Դամալա) 9-15 տարեկան 40 երեխաներ:

10 օրերի ընթացքում գործնական…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: