ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Մարմնամարզության ԵԱ. Հայաստանի 4 ներկայացուցիչ դուրս է եկել եզրափակիչ

Օգոստոսի 19, 2022
Սպորտային լուրեր

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի 5 անդամներից 4-ը Մյունխենում ընթացող Եվրոպայի առաջնությունում հաղթահարել են որակավորման փուլն ու դուրս են եկել եզրափակիչ:

Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Դավթյանը հաղթահարել է հենացատկ և նժույգթափեր վարժությունների որակավորման փուլը: Ի դեպ, Դավթյանը հենացատկի եզրափակիչ է դուրս եկել առաջին հորիզոնականով (15,149 միավոր):…

Միջազգային գիտաժողով՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին

Օգոստոսի 19, 2022
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը և Երևանի պետական համալսարանը համատեղ կազմակերպում են «Չարենցը և իր ժամանակաշրջանը» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին:

Գիտաժողովը 2022 թվականի նոյեմբերի 28-30-ը կանցկացվի Երևանում: Զեկույցով հանդես գալու համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ լրացնել կցված մասնակցության հայտը՝ այն…

Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հոբելյանական 90-րդ թատերաշրջանի մեկնարկը՝ Վանաձորում

Օգոստոսի 19, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ` մարզային ծրագրերի շրջանակում, Ա Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն իր հոբելյանական 90-րդ թատերաշրջանը մեկնարկում է Վանաձոր քաղաքից:

Մայրաքաղաքի մշակութային կյանքի խորհրդանիշերից մեկը՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, առաջին անգամ ավելի քան 150 աշխատակիցներով, նոր թատերաշրջանը կբացի Վանաձորում։

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 18:00-ին, Վանաձորի Հ.…

Քննարկվել են hանրակրթության ոլորտի բարեփոխումները

Օգոստոսի 19, 2022
Լուրեր կազմակերպություններից

Օգոստոսի 17-18-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել «Հանրակրթության ոլորտի բարեփոխումները» խորագրով արտագնա խորհրդակցություն, որին մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

Խորհրդակցությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ հանրակրթության, զարգացման ծրագրերի և մոնիթորինգի, անձնակազմի կառավարման, իրավաբանական, ֆինանսաբյուջետային վարչությունների, լիցենզավորման գործակալության, Կրթության տեսչական մարմնի, ԿԶՆԱԿ-ի, ԿՏԱԿ-ի, ԳԹԿ-ի, ՀՄԿ-ի ներկայացուցիչները։

Փոխնախարարը ողջունել է ներկաներին՝…

Ազատ ոճային ըմբիշները 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում

Օգոստոսի 19, 2022
Սպորտային լուրեր

Ազատ ոճային ըմբիշները Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված աշխարհի Մ20 տարեկանների առաջնությունում 2 մեդալ են նվաճել՝ 1 արծաթե և 1 բրոնզե:

Աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոնի տիտղոսը նվաճել է Մուշեղ Մկրտչյանը, իսկ բրոնզե մեդալակիր է դարձել Սերգեյ Սարգսյանը:

Մկրտչյանը 79 կգ քաշայինների եզրափակչում 0:5 հաշվով զիջել է իրանցի Սոբան Յարիին և կանգնել պատվո հարթակի երկրորդ աստիճանին:…

Համահայկական կրթական խորհրդաժողովում քննարկվում են Սփյուռքի հայկական կրթօջախների հիմնահարցերը

Օգոստոսի 19, 2022
Սփյուռքի լրատու Լուրեր կազմակերպություններից

Օգոստոսի 16-21-ն Աղվերանում անցկացվում է Համահայկական կրթական 10-րդ խորհրդաժողովը, որը միավորել է Սփյուռքի հայկական կրթօջախների ներկայացուցիչներին՝ բարձրաձայնելու կրթական ոլորտում հայապահպանության արդի խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Համահայկական կրթական խորհրդաժողովներ կազմակերպում է երկու տարվա պարբերականությամբ: Միջոցառմանը մասնակցում են Սփյուռքի համայնքներում ազգային կրթության և դաստիարակության…

Հայաստանում օգոստոսի 17-18-ը հայտարարվել են սգո օրեր

Օգոստոսի 17, 2022
Պաշտոնական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 16-ի որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել են սգո օրեր:

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ ի հիշատակ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարել սուգ»,- նշված…

Տեղեկություն «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի մասնակիցների համար

Օգոստոսի 16, 2022
Սպորտային լուրեր

«ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի մասնակիցներն օգոստոսի 23-ին մրցավայր՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնք (նախկին Շորժա) կմեկնեն գնացքով: Մրցաշարի մասնակիցներն, ինչպես նաև նրանց ուղեկցող անձինք ու հարազատները, մրցավայր կուղևորվեն Երևանի Սասունցի Դավիթ կայարանից ժամը 08:15 րոպեին:

Այն մասնակիցները, որոնք ցանկանում են մրցավայր մեկնել անձնական փոխադրամիջոցներով, Շողակաթ համայնքին հարակից լողափնյա…

Կառավարման մարմնի՝ խորհրդի անդամների վերապատրաստում

Օգոստոսի 16, 2022
Լուրեր կազմակերպություններից

ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ, որոնք նախատեսված են պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամների համար:

Դասընթացին մասնակցել են 71 մասնագետներ Երևանից և ՀՀ մարզերից:

Օգոստոսի 15-ից մինչև նոյեմբերի 15-ը վերապատրաստված մասնակիցներից յուրաքանչյուրն իր մարզում և Երևանում իրականացնելու է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի…

Սահմանվել է խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգը՝ ի նպաստ համընդհանուր ներառականության

Օգոստոսի 16, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի N 1265-Ն որոշմամբ՝ սահմանվել է Խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգը, որում մեծ դեր է վերապահված կրթության ոլորտում համընդհանուր ներառականության ապահովմանը՝ որպես կրթական քաղաքականության առաջնային ուղղություն:

Որոշումն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունվարի 1-ից:

Խելամիտ հարմարեցումները նախատեսված են այն անձանց համար, որոնք ունեն հաշմանդամությամբ…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: