ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Քննարկվել է մասնագիտական կրթության և ուսուցման հաստատությունների ֆինանսավորման նոր մոդելի նախագիծը

Օգոստոսի 24, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի անդամների, ինչպես նաև մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտի շահագրգիռ այլ կողմերի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել մասնագիտական կրթության և ուսուցման հաստատությունների ֆինանսավորման մոդելի քննարկումը:

Աշխատանքային քննարկումը կազմակերպվել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության համագործակցությամբ՝ «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և…

Վահրամ Դումանյանն ընդունել է Օմսկի նահանգապետի գլխավորած պատվիրակությանը

Օգոստոսի 24, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Գիլոյանը:

ՌԴ պատվիրակության կազմում էին նահանգի երիտասարդության հարցերի, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նախարար Դմիտրի Գրիգորյանցը, կրթության նախարարի տեղակալ…

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոնները կօգտվեն զինվորական ծառայության տարկետումից

Օգոստոսի 24, 2022
Սպորտային լուրեր

ՀՀ կառավարության այսօրվա նիստում փոփոխություն է կատարվել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման կարգում՝ ընդլայնելով մարզաձևերի ցանկը, որով բարձր նվաճում ունեցող մարզիկներին տրամադրվում է տարկետում:

Համաձայն նոր փոփոխության` տարկետման իրավունքից կօգտվեն նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտ (Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի (WBC) կա՛մ Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBF), կա՛մ Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության (WBO), կա՛մ Բռնցքամարտի համաշխարհային…

Առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողների կրթության համար պետությունը կտրամադրի նպատակային ֆինանսավորում. նախագիծ

Օգոստոսի 24, 2022
Պաշտոնական

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխու­թյուններ և լրացումներ կատարելու մասին» նախագծին, որն հաջորդաբար քննարկվելու է Ազգային ժողովում:

Նոր կարգավորմամբ առաջարկվում է սահմանել պետական պարտավորություն ըստ որի՝ հատուկ ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների բոլոր դասարանների սովորողները պետական միջոցների հաշվին կապահովվեն հատուկ կրթական ծրագրերով նախատեսված դասագրքերով և ուսումնառության համար…

Ամենամյա երիտասարդական ֆորումին մասնակցելու հայտերի գրանցում

Օգոստոսի 24, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում է ՀՀ մարզերում և Երևանում բնակվող 18-ից 30 տարեկան երիտասարդներին՝ մասնակցելու Ամենամյա երիտասարդական ֆորումին:

Ֆորումի նպատակներն են՝

  • Երիտասարդական աշխատանքի զարգացումը՝ ներառելով ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ծրագրերից և զբաղվածությունից դուրս մնացած (NEET խմբի) երիտասարդներին,
  • ՀՀ-ում երիտասարդական կենտրոնների գործունեության զարգացումը,
  • Պետական, տեղական…

Ամփոփվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը

Օգոստոսի 24, 2022
Սպորտային լուրեր

Սևանա լճում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին Շորժա) համայնքին հարակից լողափնյա տարածքում, օգոստոսի 23-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի ընդունման 32-ամյակի օրը, կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը, որին կանանց և տղամարդկանց երկու տարիքային խմբերում 133 մարդ է մասնակցել:

Պարգևները մրցանակակիրներին հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ…

Հաստատվել է ավարտական դասարանների վերաքննությունների ժամանակացույցը

Օգոստոսի 23, 2022
Պաշտոնական

 

Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում 2021-2022 ուստարվա օգոստոսյան վերաքննությունների ժամանակացույցը:

Ըստ այդմ՝ քննությունները կազմակերպվելու են ներկայացվող ժամանակացույցին համապատասխան.

9-րդ դասարան

«Հայոց լեզու» - 24.08.2022 թ.

«Մաթեմատիկա» - 25.08.2022 թ.

«Բնագիտություն» - 26.08.2022 թ.

12-րդ դասարան

«Հայոց լեզու և հայ գրականություն» - 24.08.2022 թ.

«Մաթեմատիկա»…

Ինստիտուցիոնալ նոր մոտեցումներ մասնագիտական ուսուցման ոլորտին. քննարկվել է օրենսդրական փոփոխությունների նախագիծը

Օգոստոսի 23, 2022
Լուրեր կազմակերպություններից

Այսօր տեղի է ունեցել մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում օրենսդրական փոփոխությունների նախագծի քննարկումը, որին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը Ժաննա Անդրեասյանը:

Փոխնախարարը նշել է, որ Հայաստանում մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում առաջարկվող օրենքի նոր նախագիծն ամբողջությամբ բավարարում է այն պահանջները, որոնք…

«Պետության կայացման ու զորացման հիմքը կրթությունն է, որը կյանքում կայանալու միակ ու անձեռնմխելի կապիտալն է». Վահրամ Դումանյան

Օգոստոսի 23, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ԵՊՀ-ում մասնակցել է Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի (EERA) «Կրթությունը աշխարհում. գլոբալ իրողությունների ազդեցությունը կրթական հետազոտությունների հեռանկարների և փորձի վրա» թեմայով ամենամյա համաժողովի (ECER 2022) պաշտոնական մեկնարկին:

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, EERA-ի նախագահ Ջո Օ’Հարան, ECER 2022 համաժողովի աշխատանքային խմբի ղեկավար, ԵՊՀ մանկավարժության…

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը

Օգոստոսի 23, 2022
Սպորտային լուրեր

Սևանա լճում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին Շորժա) համայնքին հարակից լողափնյա տարածքում, մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը:

Շուրջ 133 մասնակից՝ տղամարդկանց և կանանց երկուական տարիքային խմբում, ժամը 13:00-ից սկսել է լողալ. կանայք կփորձեն հաղթահարել 1000 մետր, իսկ տղամարդիկ՝ 1500 մետր լողատարածությունը: Ի դեպ, մրցաշարին նաև օտարերկրացի 18…