«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ են առաջարկվում: Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 5-ի նիստում:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ առաջարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի N ՀՕ-195-Ն օրենքի 21-րդ հոդվածը լրացնել նոր՝ 5.1 և 5.2 մասերով՝ հետևյալ բովանդակությամբ. «Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է այն քաղաքացին, որը որպես օտարերկրյա քաղաքացի ՀՀ քաղաքացիություն է ձեռք բերել որևէ մարզաձևի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմում (որևէ տարիքային խմբի) հանդես գալու համար և մինչև 2021 թ. մայիսի 1-ը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքը կորցրել է:
Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու համար քաղաքացին կամ համապատասխան ֆեդերացիան մինչև 2022 թ. հոկտեմբերի 1-ը դիմում է սպորտի բնագավառում պետական կառավարման լիազորված մարմին, որը մեկամսյա ժամկետում պարզում է ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը սույն հոդվածի 5.1 մասին և միջնորդություն է ներկայացնում ՀՀ պաշտպանության նախարարություն, որը քաղաքացուն ազատում է պարտադիր զինվորական ծառայությունից՝ սպորտի բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի միջնորդությունը ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում»:
Նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, խոսելով այս օրենքում լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին, նշել է՝ ժամանակին հատկապես Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում հանդես գալու համար բազմաթիվ երիտասարդներ արտերկրից հրավիրվել են հավաքական, անցկացրել են մեկ կամ երկու խաղ, իսկ հիմա այդ մարդիկ իրենց երկրում օրենքի հետ խնդիրներ ունեն, քանի որ հետախուզման մեջ են. «Խոսքը ոչ միայն ֆուտբոլի, այլև ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի անդամների մասին է: Օրինակ, Վլադիմիր Սանոսյանը Հայաստանի ֆուտզալի հավաքականի առանցքային խաղացողներից է և պարբերաբար խնդիրներ է ունենում Ռուսաստանի այն քաղաքում, որտեղ ապրում է»:
Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ փոփոխությունը վերաբերում է մինչև 2021 թվականի մայիսն այդ ցուցակում ընդգրկված մարզիկներին, քանի որ հիմա արդեն՝ Կառավարության № 450-Ն և № 89-Ն որոշումներով, Հայաստանի հավաքականներում ընդգրկված օտարերկրացի մարզիկները, որոնք ՀՀ քաղաքացիություն են ստացել, ազատվում են պարտադիր զինվորական ծառայությունից.
«Պետք է այնպես անենք, որ արտերկրում ապրող մեր հայրենակիցները հնարավորությունից բացի` նաև ցանկություն ունենան համալրելու Հայաստանի հավաքականները՝ վստահ լինելով, որ օրենքի հետ կապված խնդիրներ չեն ունենա»,- ասել է Կարեն Գիլոյանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ կառավարության օգոստոսի 24-ի նիստում փոփոխություն էր կատարվել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման կարգում՝ ընդլայնելով այն մարզաձևերի ցանկը, որով բարձր նվաճում ունեցող մարզիկներին տրամադրվում է տարկետում:
Համաձայն նոր փոփոխության` տարկետման իրավունքից կօգտվեն նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտ (Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի (WBC) կա՛մ Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBF), կա՛մ Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության (WBO), կա՛մ Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի (WBA) վարկածներով) մարզաձևի ներկայացուցիչները՝ աշխարհի չեմպիոնի կոչում ունենալու դեպքում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան