ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ԵՊՀ-ում մասնակցել է Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի (EERA) «Կրթությունը աշխարհում. գլոբալ իրողությունների ազդեցությունը կրթական հետազոտությունների հեռանկարների և փորձի վրա» թեմայով ամենամյա համաժողովի (ECER 2022) պաշտոնական մեկնարկին:
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, EERA-ի նախագահ Ջո Օ’Հարան, ECER 2022 համաժողովի աշխատանքային խմբի ղեկավար, ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն Նազիկ Հարությունյանը, համաժողովի համակարգող և EERA-ի հայաստանյան ներկայացուցիչ Աննա Ալեքսանյանը:
«Ժամանակակից աշխարհում ապրող մարդու համար առավել կարևոր է դառնում մրցունակ կրթություն ստանալը, քանի որ կրթության միջոցով է անհատը դիմակայում ի հայտ եկած մարտահրավերներին: Արագ փոփոխվող աշխարհում այսօր հնարավոր չէ առաջընթաց ունենալ առանց որակյալ և ժամանակի պահանջներին համապատասխան կրթության: ՀՀ-ն առանձնահատուկ կարևորում է համապատասխան գիտելիքով և ստեղծարարությամբ օժտված անհատին, որն էլ հենց դառնում է հանրապետության տնտեսության և հանրային կյանքի շարունակական զարգացման գրավականը: Մարդկային կապիտալի զարգացման մեջ շոշափելի ներդրումներ կատարելու միջոցով է հաղթահարվում սոցիալական բևեռացումը, կանխվում ժողովրդավարական զարգացումների վտանգները, լուծվում կրթության ճգնաժամի հիմնախնդիրը»,- ելույթի խոսքում նշել է Վահրամ Դումանյանը:
ԿԳՄՍ նախարարն ընդգծել է նաև, որ պետության նպատակներն են բարձրագույն կրթության ու գիտության միջազգայնացումը, Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում և Եվրոպական հետազոտական տարածքում ինտեգրումը, բարձրագույն կրթություն, գիտություն և տնտեսություն փոխկապակցվածության ապահովումը, ինչպես նաև կրթություն-գիտահետազոտական աշխատանք-նորարարություն համակարգի արդյունավետ փոխգործակցության ամրապնդումը:
«Գաղտնիք չէ, որ կրթությունն է պետության կայացման ու զորացման հիմքը, քաղաքացու և անհատի ձևավորման կարևոր նախապայմանը ու կյանքում կայանալու միակ, անձեռնմխելի կապիտալը: Հայաստանի Հանրապետությունը պատրաստ ու բաց է նոր համագործակցությունների համար»,- ամփոփել է Վահրամ Դումանյանը:
Նշենք, որ Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիան ամեն տարի կազմակերպում է կրթական հետազոտությունների վերաբերյալ համաժողով (ECER), որն անցկացվում է որևէ անդամ երկրում: 2022 թ. համաժողովի անցկացման վայր է ընտրվել Երևանի պետական համալսարանը, որը 2014 թվականից Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի անդամակցությամբ դարձել է Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի լիիրավ անդամ:
«Ողջունում եմ համաժողովի բոլոր մասնակիցներին Երևանի պետական համալսարանում: Սա իր տեսակի մեջ եզակի և ամենամեծ իրադարձությունն է կրթական հետազոտությունների ոլորտում, որը համախմբում է կրթական հաստատություններին, հետազոտական ընկերություններին և կրթական փորձագետներին տարբեր երկրներից: Կրթության ոլորտի վերաբերյալ տարբեր հետազոտություններ կներկայացվեն և կքննարկվեն մասնագետների, կրթության փորձագետների, ինչպես նաև տարբեր հետազոտական հաստատությունների հետազոտողների հետ»,- ասել է ԵՊՀ ռեկտորը և հավելել, որ համաժողովը մեկտեղում է ավելի քան 2.000 պատվիրակների աշխարհի 43 երկրից և համարվում է ոլորտի կարևորագույն իրադարձություններից:
Հավելենք, որ համաժողովին մասնակցում են հայաստանյան գրեթե բոլոր բուհերը, գիտահետազոտական ինստիտուտներն ու կենտրոնները, ինչպես նաև Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններ։ Համաժողովի ընթացքում կազմակերպվելու են ոչ միայն աշխատաժողովներ 40 բաժանմունքներում, այլև պլենար քննարկումներ, միջսերնդային հանդիպումներ, հաղորդակցական ու սոցիալական կապերի հաստատման փակ նախաձեռնություններ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ՝ «Տվյալների վերլուծություն և վիճակագրություն» վերնագրով թեման և հուսով եմ, որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կկատարեք մեջբերումներ ու առաջարկություններ: Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է՝…
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան