ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

««Հրաշագործը» ներկայացումը համատեղ աշխատանքի և մասնագիտական լավատեսության ամուր հիմք է». Արա Խզմալյան

Նոյեմբերի 1, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական և Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնների համատեղ նախաձեռնությամբ բեմադրվել է Ու. Գիբսոնի «Հրաշագործը» ներկայացումը:

Նոյեմբերի 2-ին և 3-ին Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնում տեղի կունենա «Հրաշագործը» ներկայացման երևանյան առաջնախաղը:

Այսօր «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը, Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը հանդես են եկել «Հրաշագործը» ներկայացմանն ու երկու թատրոնների համատեղ աշխատանքին նվիրված ասուլիսով:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, անդրադառնալով երկու թատրոնների համատեղ աշխատանքին, որի արդյունքում ստեղծվել է «Հրաշագործը» ներկայացումը՝ ընդգծել է, որ տեղի ունեցող այս գործընթացները մասնագիտական լավատեսության հսկայական լիցք և ամուր հիմք են:

«Այն ինչի մասին տարիներով խոսել, քննարկել, կարևորել ենք՝ միջհամայնքային, համագործակցություն, համախառն ստեղծագործական կազմ, թատրոնների ստեղծագործական կոլեկտիվների ներփակվածության հաղթահարում, ռեժիսորական տարբեր ձեռագրեր, արտիստական բազմաթիվ շփումներ, որոնք հաղթահարում են ստեղծագործական կայուն կենցաղը. այս ամենն այսօր իրականանում է Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Շնորհավորում եմ մեր գործընկերներին և մեզ, որովհետև այս համագործակցության շնորհիվ իրականացվում է կարևորագույն առաջնահերթություն՝ մշակույթի ոլորտի պետական քաղաքականության համատեքստում: Ստեղծագործական բարձր ճաշակի, տաղանդի հետևողականության, բարձրագույն չափանիշներով Համազգային թատրոնի ներուժը` աշխատելով Գյումրու թատրոնի հետ, ամենամեծ խոստումներն ու սպասումներն է տալիս: Սա ձևավորում է նոր մշակույթ, քանի որ բազմաթիվ քաղաքացիներ Երևանից գնում են Գյումրի ներկայացումներ դիտելու, ինչն էլ լավագույն աշխատանքի ամենամեծ գնահատականն է»,- նշել է նախարարի տեղակալը՝ մեկ անգամ ևս ողջունելով երկու թատրոնների փոխգործակցությանն ուղղված քայլերը: Նա վստահեցրել է, որ հետայսու ևս պետական աջակցություն կտրվի նմանօրինակ համագործակցությանը:

Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանի խոսքով՝ այս համագործակցությանը թատրոնը վաղուց է ձգտել, և այս տարի երկու թատրոններն էլ բացել են դռները՝ հրավիրելով տարբեր բեմադրիչներ, ներգրավելով նոր ձեռագրեր և մոտեցումներ:

«Երկու թատրոնները «Հրաշագործը» ներկայացմամբ համախմբվել են Նիկոլայ Ծատուրյանի շուրջ, և բացի այն, որ Երևանի հանդիսատեսը կտեսնի Գյումրու թատրոնի դերասաններին Համազգայինի բեմում և հակառակը, մենք լայնացնում ենք նաև մեր հանդիսատեսի աշխարհագրությունը, ինչը մեզ համար մեծ հարստություն է: Պիեսը հիմնված է վավերագրական պատմության վրա: Այն մի աղջկա պատմություն է, որը խնդիրների պատճառով հայտնվել է վատ հոգեվիճակում: Ու ահա գալիս է մի ուսուցիչ, որն ուզում է երեխային օգնել: Ներկայացման առանցքում հավատն է, որն ուներ ուսուցիչը: Շատերը չէին հավատում, որ դա նրան կհաջողվի, սակայն ուսուցիչը ոչ մի րոպե չի կորցնում հավատը, համբերությունը, կամքը, իսկ վերջում ձեռք է բերում սեր»,- խոսելով ներկայացման թեմայի մասին՝ նշել է Նարինե Գրիգորյանը և կարևորել հանդիսատեսին ուղղված ազդակները:

Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը նշել է՝ ներկայացումն այնքան մեծ հնչեղություն է ստացել, որ Գյումրիում բոլոր օրերին այն անցել է լեփ-լեցուն դահլիճներում: Այժմ հերթը Երևանինն է: Մայրաքաղաքի հանդիսատեսը հնարավորություն ունի վայելելու Գյումրու պետական դրամատիկական և Համազգային թատրոնների համատեղ աշխատանքը:

«Ասեմ, որ առաջիկա ներկայացումների տոմսերն արդեն սպառվել են, մեծ հետաքրքրություն կա հանդիսատեսի կողմից: Երբ գաղափարը կա ու դրան հավատում են, վստահում են քեզ, դա էլ ավելի պարտավորեցնող է: Գյումրու թատրոնն ավանդույթ ունեցող թատրոն է, սակայն շատ կարևոր է, որ կարողանանք դռները բացել լավ ստեղծագործողների առաջ, ինչը և արեցինք»,- ասել է Լյուդվիգ Հարությունյանը:

Թատրոնների ղեկավարները միաբերան նշել են, որ առաջիկայում համատեղ բեմադրությունը՝ «Հրաշագործը» կներկայացվի նաև մյուս մարզերում և սահմանամերձ համայնքներում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…